Նպատակը ոչ թե տնտեսվարողին տուգանելն է այլ` ուղղորդելը Ի”նչ խախտումներ արձանագրել տեսչական մարմինը

Որպեսզի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական, քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառներում պատշաճ վերահսկողությունը եւ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացումը դառնա առավել արդյունվետ ու թափանցիկ, ստեղծվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին: Իր լիազորությունների շրջանակներում տարեսկզբից առ այսօր,թե որ ոլորտներն են հայտնվել տեսչական մարմնի թիրախում եւ որոնք են կառույցի հիմնական գործառույթները, զրուցեցինք ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանի հետ:
<<Մեր հիմնական գործառույթներն են վերահսկողության տակ գտնվող ոլորտների անվտանգության և օրենդրության պահանջների պահպանման ապահովումը, այդ ոլորտներում ռիսկերի կառավարումը, ՀՀ օրենքների և այլն նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանումը, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների հետ կանխարգելիչ, իրազեկման և խորհրդատվության միջոցառումների, իրականացումը: Որ ոլորտներն են թիրախում, դրանցից չեմ կարող առանձնացնել որևէ մեկը, քանի որ բոլոր ոլորտներն էլ ծանրաբեռնված են եւ խնդրահարույց, որոնցում կուտակվել են հսկայածավալ խնդիրներ: Դրանց լուծման համար իրականացվում է ամենօրյա օպերատիվ, ծավալուն աշխատանք: Փորձում ենք արագ և համակարգված կերպով կարգավորել խնդիրները, որպեսզի քաղաքացիներին, տնտեսվարողներին ազատենք ավելորդ քաշքշուկներից, լուծենք տարիներով իրենց առջև ծառացած խնդիրները>>,- նշեց տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:
Ըստ տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցի, տարեսկզբից առ այսօր տեսչական մարմնի համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ եւ իրազեկման ուղղված միջոցառումներ: Մասնավորապես՝ դպրոցականների, մանկական հանգստյան ճամբարներում, երեխաների անվտանգության ապահովման աշխատանքների շրջանակներում` ՀՀ տարածքում գործող 1500-ից ավել հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում, ճամբարներում իրականացվել են նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություններ:
<<Հայտնաբերվել են ընդհանուր բնույթի հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ: Որպես օրինակ նշեմ, որ հազարից ավելի դպրոցներ կահավորված չեն եղել հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով, սարքավորված չեն եղել հրշեջ ծորակներով կահավորված ներքին հակահրդեհային ջրացանցով, կամ դրանցում բացակայել են արտաքին հրշեջ սանդուղքները: Բացի այդ շինարարական հիմնատարրերը մշակված չեն եղել հրապաշտպան լուծույթով կամ պատվածքով, կամ դպրոցների կաթսայատներում առկա չեն եղել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության դրական եզրակացություններ>>, – ասաց Ռ.Խաչունցը:
Հետազոտություններ են իրականացվել նաև խոշոր առևտրային կենտրոններում, բնակելի շենքերում, մի շարք հյուրանոցային, ռեստորանային համալիրներում և արտադրական այլ օբյեկտներում: Ու կրկին արձանագրվել են գրեթե նույն խնդիրները:
Տեխնիկական անվտանգության պահանջներին համապատասխանության հարցը բացահայտելու, տեխնիկական վթարներից խուսափելու և ժամանակին կանխարգելելու նպատակով իրականացվել են հետազոտություններ՝ՀՀ տարածքում շահագործվող, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցված բոլոր կարուսելներում:
Ըստ զրուցակցիս, բոլոր այն հաստատություններում, որտեղ իրականացվել են հետազոտություններ՝ տնօրենները տեղեկացվել են հայտնաբերված խախտումների վերաբերյալ, բացի այդ տեխնիկական սպասարկող անձնակազմի հետ անցկացվել են հակահրդեհային իրազեկման, քարոզչական աշխատանքներ: Ի դեպ, ինչպես տեղեկացրին պատկան կառույցից, այս աշխատանքները կրելու է պարբերական և շարունակական բնույթ:
Նկատենք, որ սովորաբար, տնտեսվարողները ոչ պատշաճ պայմաններում աշխատանքային գործունեություն իրականացնելու արդյունքում, խախտում հայտնաբերվելու դեպքում իրավիճակը վերագրում են տեղեկատվության պակասին, կամ ոչ ժամանակին իրազեկվածության ապահովմանը: Ի՞նչ ձեւաչափով է տեսչական մարմինը կարողանում բարեղխճորեն համագործակցել տնտեսվարողի հետ, տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պատասխանատու Ելենա Զոհրաբյանը նշեց, – Գուցե նախկինում եղել է նման իրավիճակ, երբ տնտեսվարողները ունեցել են տեղեկատվության պակաս, սակայն այժմ վստահ եմ` առկա է բաց և թափանցիկ աշխատաոճ եւ իրենց գործունեությունը միտված է տնտեսվարողին ոչ թե տուգանելու այլ աշխատանքների ճիշտ կազմակերպման ուղղորդման գործառույթներին:
Տարածքային ստորաբաժանման ղեկավարներն, ըստ իրենց վերահսկողության ոլորտների, գրեթե ամեն օր հանդիպումներ են ունենում տնտեսվարողների հետ, տեղեկացնում իրենց պատրականությունների և օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց գործառույթների մասին: Ղեկավար կազմը պարբերաբար այցեր է ունենում մարզեր, հանդիպումներ է ունենում ոլորտի այլ ներկայացուցիչների հետ, քննարկում արդյունավետության բարձրացման նոր պլաններ, մշակում արդյունավետ աշխատանքի նոր ռազմավարություն: Բացի այդ պաշտոնական միջոցներով իրազեկում ենք, ծանուցում թերությունների, խնդիրների մասին, տալիս հնարավորություն և ժամանակ՝ շտկելու հայտնաբերված թերությունները, խնդիրները>>, – նշեց իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պատասխանատու Ելենա Զոհրաբյանը` վստահեցնելով, որ այս առումով կա զգալի առաջընթաց քանի որ, տնտեսվարողներն էլ իրենց հերթին փորձում են ակտիվ համագործակցել կառույցի հետ եւ ճիշտ կազմակերպել աշխատանքները:
Տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Նարինե Մկրտչյանից էլ պարզաբանում խնդրեցինք տեսչական մարմնի վերահսկողության տակ գտնվող ոլորտներում արձանագրված խախտումների եւ օրենքով գործող պատժամիջոցների կիրառման գործընթացներից: Ըստ նրա, տուգանքների չափերն, ըստ ոլորտների տարբեր են:
Տեսչական մարմինն իր վերահսկողական գործառույթների իրականացմամբ ոլորտային նորմատիվային պահանջների խախատումների վերաբերյալ կայացնում է որոշումներ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ և միևնույն ժամանակ նաև արձակում կարգադրագրեր, ցուցումներ, որոնք ունեն պարտադիր կատարման բնույթ և որոնք ուղղված են արձանագրված խախտումների, թերությունների վերացմանը:
<<Վարչական վարույթի, կամ վարչական գործի քննության ընթացքում տնտեսվարողը, կամ այն անձը, ում նկատմամբ տեսչական մարմինը կայացնելու է վարչական արձանագրություն, ունենում է հնարավորություն արտահայտելու իր առարկությունները, դիտարկումները, ներակայցնելու փաստեր: Արդյունքում տեսչական մարմինը ընդունում է բազմակողմանի, ամբողջական և օբյետիվ քննության արդյունքում ընդունված վարչական արձանագրություն>>, – նշեց Նարինե Մկրտչյանը :
Իսկ ինքնակամ եւ ապօրինի շինությունների հայտնաբերման եւ ապամոտնաժման ուղղությամբ ինչպիսի՞ն է աշխարհագրությունն ու վիճակագրությունը եւ առհասարակ շինարարության ոլորտում ինչպիսին է արձանագրվող խախտումների բնույթը, կներկայացնենք հաջորդիվ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *