1487014452_aleqsan-karapetyan

Նպատակս հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն է ու հայ սփյուռքի զորացումը

Հարցազրույցը հայ – ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման ասոցիացիայի նախագահ, ֆրանսաբնակ Ալեքսան Կարապետյանի հետ:

Ֆրանսաբնակ Ալեքսան Կարապետյանի՝ տարիներ առաջ Հայաստանից մեկնելը բավական ուշագրավ դիպվածի արդյունք է: Մոնպելլեյում, այնուհետև Բեզեյում ապրելն ու հաստատվելը բոլորովին հայրենիքը մոռանալու արդյունք չէ, այլ հակառակը՝ նպատակ միավորելու երկու երկրների ժողովուրդների մշակույթն ու տնտեսությունը :

-Պարոն Կարապետյան, ինչպես առաջացավ մտահաղացում հայրենիքից մենկելու և բնակություն հաստատելու Ֆրանսիայում:

-Ես Ֆրանսիա մեկնեցի 2008 թ-ին, ոչ թե մշտապես բնակվելու, այլ առողջական խնդիրներից դրդված: Հետագայում պարզվեց, որ Հայաստանում սխալ ախտորոշում էին սահմանել և Ֆրանսիայում՝ ենթարկվելով երկարատև բուժման, ստիպված եղա հաստատվել այնտեղ երկար ժամանակ:

-Որքանով տեղյակ եմ, բավական մեծ ներդրում եք ունեցել Ձեր բնակավայրի՝ Բեզե քաղաքի հայկական համայնքի տնտեսական և մշակութային կյանքում:

-Մեր տարածաշրջանը և առհասարակ Ֆրանսիան բավական մեծ հայկական համայնք ունի, սակայն մեր քաղաքը, առհասարակ ինֆորմացված չէ հայ ժողովրդի կենսագործունեությանը, կյանքին ու պատմությանը: Շատ շարքային քաղաքացիներ և բարձրաստիճան պաշտոնյաներ հայ ժողովրդին ասոցացնում են Շառլ Ազնավուրի անվան հետ: Ես իմ անհատական գործունեությամբ փորձել եմ ակտիվորեն ներգրավվել հասարակական աշխատանքներում և նպաստել Հայաստանի ու հայ ժողովրդի վերաբերյալ պատշաճ ինֆորմացիայի տարածմանը:

-Ինչպե՞ս և ե՞րբ ստեղծեցիք Հայ – ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման ասոցիացիան և այժմ ի՞նչ գործունեություն է այն ծավալում:

-2009թ-ին, երբ Ֆրանսիայում ձեռք բերեցի կեցության իրավունք՝ ձեռնամուխ եղա ակտիվ գործունեությանը: Նախ գրանցվեցի Ամնեսթի Ինթերնեշնլ արդարադատության խորհրդում, անդամակցելով նաև Մարդու իրավունքների ասոցիացիային, ինչը ինձ լայն հնարավորություն ընձեռեց հաղորդակցվել տարածաշրջանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների և հասարակական կարևոր նշանակության կազմակերպությունների հետ: Կարողացա նրանց շրջանում տարածել Հայաստանի վերաբերյալ տեղեկատվություն, քանի որ Ֆրանսիայում շատերը քարտեզի վրա չէին ուրվագծում մեր երկրի տեղը և այն հաճախ շփոթում էին Ալբանիայի կամ այլ երկրների հետ:

2015 թ-ին նախաձեռնեցի հիմնել ասոցիացիան, և մշակել իմ սեփական ծրագրերը՝ ներկայացնելու Հայաստանը տարածաշրջանում ըստ հավուր պատշաճի: Ասոցիացիայի նպատակն է նպաստել հայ-ֆրանսիական մշակութային և տնտեսական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը: Բեզեի քաղաքապետարանի մշակույթի վարչության ներքին և արտաքին կապերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նախանշեցի ասոցիացիայի նպատակներն ու ռազմավարությունը և հավանություն ստացա՝ միավորելու երկու երկրների միջև եղած ներուժը, ոչ միայն մշակութային այլև տնտեսության մյուս ոլորտներում, արդյունաբերության, առևտրի և այլն: Նպատակս հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն է ու հայ սփյուռքի զորացումը

-Որո՞նք էին գործանական առաջին քայլերը, որ ձեռնարկել է ասոցիացիան՝նպաստելու համար վերանոշյալ ծրագրերի իրականացմանը:

-Ֆրանսիական կողմը ողջունել է այդ գաղափարը և հայտնել իր պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի ներկայացվածությանը ոչ միայն Բեզեյում այլև տարածաշրջանում: Հայաստանից տարվել են պատմամշակութային գրքեր, ձայնասկավառակներ՝ Արա Գեւորգյանի կատարմամբ, այդ թվում Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, ներկայացրել եմ հայկական դուդուկն իր ծագմամբ և տարածել հայկական ազգային երաժշտությունը:

Շրջակա քաղաքապետերն արդեն ինֆորմացված են Հայաստանի պատմությանը: Մոտակա ժամանակներս նպատակադրված ենք, առևտրատնտեսական կապեր հաստատել Հայաստանի հետ: Մասնավորապես նրանց հետաքրքրում է արտահանումն ու ներմուծումը եւ համապատասխան ոլորտներ են նախանշում:

Համագործակցության ինչպիսի՞ հեռանկարներ կան, տնտեսության ո՞ր ոլորտներում եք հատկապես փոխգործակցության ներուժ տեսնում:

-Դեռ հստակ պարզ չէ, տնտեսության որ ճյուղում կստեղծվի համագործակցություն, սակայն առաջին գործնական քայլը մեկնարկել է և իրենք պատրաստ են հայ գործարարների արտադրանքը ցուցահանդեսի տեսքով ներկայացնել տեղի բնակչությանը, սննունդից սկսած մինչեւ տեքստիլ արդյունաբերություն: Արդեն շատ գործընթացներ կախված են մեր տեղացի հայ գործարարներից և պետության աջակցությունից:

-Ովքե՞ր են անդամագրված ասոցիացիային:

-Ասոցիացիան պաշտոնապես գրանցել է 2016թ-ին ՝ տեխնիկական որոշ ընթացակարգ պահանջվելուց հետո: Ասոցիացիայում ընդգրկված են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ֆրանսիացիներ իտալացիներ, և հայեր ովքեր ունեն մեծ հետարքրություն, այս ծրագրի իրականացման ուղղությամբ:

Քանի բնակիչ ունի Բեզե քաղաքը, հայերը հիմնականում ո՞ր ոլորտներում են զբաղված և, որ ժամանակներից են այնտեղ հաստատվել:

-Քաղաքն ունի 50 հազար բնակիչ իսկ հայերը այստեղ հաստատվել են հիմնականում միգրացիայի արդյունքում 2000 թ-ից սկսած: Հիմնականում ներգրավված են հրուշակեղենի արտադրության բնագավառում:

-Ֆրանսիան միշտ Հայաստանն իր բարեկամ քույրն է համարել և նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին իր հայամետությամբ բավական մեծ ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ընդհուպ օրենսդրություն մշակել Հայոց եղեռնը ժխտողների դեմ: Հայ ժողովրդի նկատմամբ արդյո՞ք նույն բարյացակամություն են դրսեւորում երկրի նոր իշխանությունները:

-Սարկոզին միանշանակ բավական հայամետ դիրքորոշում ուներ: Նա հստակ իրազեկված էր Հայոց ցեղասպանությանը և նպաստել է այդ օրենսդրական նախաձեռնությանը: Մարսելում այժմ էլ կան ակտիվ պատգամավորներ, մասնավորապես Վալերի Բուայեն, մեկն էր այն համարձակ պաշտոնյաներից, ով հանդիսանում էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակը: ֆրանսիական պառլամենտում հանրապետական ակտիվ պատգամավորներ կան, ովքեր մեծ հետաքրքրություն ունեն և առանձնակի բարյացակամ են տրամադրված հայ ժողովրդի նկատմամբ:

Սակայն տարբեր տարածաշրջանների ղեկավարներ ունեն իրենց տարբեր դիրքորոշումներն ու վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Ներկայացնելով ասոցիացիայի գործունեությունը՝ փորձում եմ նրանց շրջանում մեծացնել Հայաստանի հանդեպ ճանաչողության ձևավորումն ու պրոպագանդումը մշակութային և տնտեսական կապերի մերձեցման ուղղությամբ:

Վերջին անգամ հանդիպեցի Նարբոնի քաղաքապետի հետ, ով առհասարակ տեղեկացված չէր Հայաստանի վերաբերյալ: Ֆրանսիացիներն ավելի շատ շահագրգռված են հաստատելու կապը քրիոստոնյան ժողովուրդների հետ և վստահ եմ, որ իրազեկվելով հայ ժողովրդի պատմությանը նոր կամուրջ են հանդիսանալու նոր նախաձեռնություններ մշակելու ուղղությամբ:

Բեզե քազաքն այսօր աշխարհի շատ երկրների հետ քույր եղբայր են և միմյանց միջև իրականցվում են մշակութային ու պատմաճանաչողական համագործակցություն: Նպատակներից մեկն էլ Բեզեն Հայաստանի որևէ քաղաքներից մեկի հետ կապելն է: Մասնավորապես տրամադրվածությունս Վայոց Ձոր մարզն է, Եղեգնաձոր քաղաքը, որը գինիների բնօրրան է և զարգացած է արդյունաբերությունը: Իսկ Բեզեն հայտնի է իր խաղողագործությամբ: Այս պարագայում երկուստեք համագործակցությունը արդյունավետ և առավել փոխշահավետ կլինի:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *