շահեն

Շահեն Մեղրյանին հետմահու շնորհվեց Արցախի ազգային հերոսի կոչում

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն  այցելեց Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղ՝ մասնակցելով արցախյան ականավոր քաղաքական եւ ռազմական գործիչ Շահեն Մեղրյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ժամանակ Նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար հետմահու <<Արցախի հերոս>> բարձրագույն կոչման արժանացած Շահեն Մեղրյանի որդուն հանձնեց <<Ոսկե արծիվ>> շքանշան:

ԼՂՀ-ի ղեկավարը բարձր գնահատեց Շահեն Մեղրյանի դերակատարությունն Արցախի ազգային-ազատագրական պայքարում, մեր պետականաշինության գործում` նշելով, որ նրա կյանքն ու գործունեությունը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու լավագույն օրինակ է: Նախագահ Սահակյանը հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու անձնական խիզախության համար պարգեւներ  հանձնեց նաեւ Շահումյանի ինքնապաշտպանության ջոկատի մի խումբ մարտիկների: <<Արիության համար>> մեդալով պարգեւատրվել է երկու հոգի, <<Մարտական ծառայություն>> մեդալով` վեց հոգի, որից երեքը` հետմահու: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:

(Visited 12 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *