ԿԱՐԵՎՈՐ
Search
images (11)

Շաքարային դիաբետի եւ սրտանոթային հիվանդությունների տարածումը Հայաստանում կնվազի ներդրված նոր տեխնոլոգիաների արդյունքում

Այսօր հաշմանդամության եւ մահացության դեպքերի պատճառների մեծամասնությունը կազմում են ոչ վարակիչ հիվանդությունները, որոնց հաղթահարման ուղղությամբ հայ մասնագետները եւս կարողանում են ծրագրեր մշակել։

Հայաստանում մահացության ընդհանուր կառուցվածքում հիմնական բեռի մոտ 8 տոկոսը բաժին է ընկնում ոչ վարակիչ հիվանդություններին, որոնցից առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են՝ 48 տոկոս, չարորակ նորագոյացությունները՝ 19,8 տոկոս եւ շաքարային դիաբետը՝ 4,9 տոկոս։ ՀՀ առողջապանության նախարարությունն ու Համաշխարհային բանկը համագործակցում են՝ երկրում նվազեցնելու համար որ վարակիչ հիվանդությունների տարածումը: Շեշտը դրվելու է այդ երեք ուղղությունների վրա: «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում վարկային ծրագրի», շրջանակներում 2014—2019թթ.՝ եռամյա կտրվածքով նախատեսվում է իրականացնել մեծածավալ սքրինինգներ։ Ծրագրի մեկնարկը տրվել է օրեր առաջ:

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասում է, որ իրենք որքան էլ բարձրաձայնում էին ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ կանխարգելման միջոցառումների մասին, այնուամենայնիվ ֆինանսական հնարավորությունները դեռեւս թույլ չէին տալիս մեծածավալ հետազոտություններ իրականացնել: Համաշխարհային բանկը ստանձնել է պարտավորություն՝ եռամյա ծրագրի միջոցով իրականացնել սքրինինգ ծրագրեր, որոնց իրականացումը թույլ կտա նախապես հետազոտվելու պարագայում՝ ապաքինվել կամ զերծ մնալ սրտանոթային հիվանդությունների ու շաքարային դիաբետի հետագա զարգացումից: Նշենք, որ ծրագիրը նպատակ ունի բարելավել մոր եւ մանկան առողջության պահպանման ծառայությունները, ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու վերահսկումը առողջության առաջնային պահպանման օղակում, ինչպես նաեւ առողջապահական ծառայությունների որակը եւ արդյունավետությունը ծրագրում ընդգրկված բուժհաստատություններում։

Նշենք, որ ծրագրի շրջանակներում հետազոտությունները ֆինանսավորվելու են ՀԲ-ի կողմից, որոնք բնակչության համար լինելու են անվճար։ ՀՀ ԱՆ առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանի խոսքերով, իրենց հիմնական նպատակը բնակչության ՈՎՀ վաղ հայտնաբերման եւ ընդհանուր իրավիճակի բարելավումն է. «Այդ երեք հիվանդությունների վաղ հայտնաբերման պարագայում հնարավոր է կանխարգելել հետագա զարգացումը։ Օրինակ, եթե վաղ փուլում հիվանդի արյան մեջ գլյուկոզայի թեսթով հայտնաբերենք նրա բարձր լինելու մակարդակը, ապա համապատասխանաբար կխուսափենք հետագա բարդություններից։ Շատ մարդիկ ունեն արյան բարձր զարկերակային ճնշում, բայց այդ մասին տեղեկացված չեն։ Հետազոտությունները բնականաբար նվազեցնում են ռիսկային գործոնները»։ Զարկերակային գերճնշման եւ շաքարային դիաբետի սքրինինգներում նախատեսվում է ընդգրկել կանանց եւ տղամարդկանց 35-68 տոկոսին։

Ծրագրերի շրջանակներում ավելի քան 3300 բժիկներ ու բուժքույրեր ստացել են ընտանեկան բժշկության որակավորում, իսկ ներկայումս առաջնային օղակի շուրջ 2500 բժիշկներ մասնակցում են ՈՎՀ—ի կանխարգելմանն ուղղված դասընթացների։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *