Շնչեք լիաթոք ու անկաշկանդ. Վլ.Ավագյան ԲԿ-ի Քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքում կազատվեք ԼՕՌ բոլոր տեսակի խնդիրներից

Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ի Քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքում կատարվում են քիթ-կոկորդ-ականջի հետ կապված բոլոր տեսակի վիրահատությունները` քմային նշիկների հեռացում, քթի ադենոիդների հեռացում, հայմորյան խոռոչների վիրահատություն, քթի պոլիպների հեռացում, քթի միջնապատի ուղղում, ինչպես նաև իրականացվում է ԼՕՌ հիվանդությունների կոնսերվատիվ բուժում, հիպերտրոֆիկ եւ ալերգիկ ռինիտների դեպքում քթի խեցիների կոագուլյացիա , խռռոցի լազերային վիրահատություն եւ այլն: Նշենք, նաեւ որ քթի պոլիպների վերացումը իրականացվում  է  երկու եղանակով ե՛ւ վիրահատական ե՛ւ լազերային:

13177497_478057745713575_4273779815273667250_n

Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ի Քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, Կատարինե Դրամբյանի հետ է մեր զրույցը բաժանմունքում իրականացվող վիրահատական միջամտությունների, հետվիրահատական շրջանի, կիրառվող նորագուն մեթոդների եւ հաճախակի հանդիպող հիվանդությունների շուրջ:

-Ի՞նչ հիվանդություն է տոնզիլիտը եւ բուժման ի՞նչ մեթոդներ են կիրառվում այս ախտանիշի դեպքում:

Տոնզիլիտը ակտիվ  պարբերական սրացումներով քրոնիկ բորբոքային ինֆեկցիոն օջախ է քմային նշիկներում: Այն խախտում է օրգանիզմի ֆունկցիան՝ բարդացնելով գոյություն ունեցող  հիվանդությունները:

Քրոնիկ տոնզիլիտը  կարող է  առաջացնել այնպիսի  առողջական խնդիրներ,  ինչպիսիք են ռևմատիզմը, հոդային, երիկամային  եւ այլ հիվանդությունները:

Տոնզիլիտը կոկորդի ամենավտանգավոր հիվանդությունն է, դրա խորացմանը նպաստում են քթով շնչելու խոչընդոտները, փտած ատամները, քրոնիկական ֆարինգիտը և ռինիտը: Տոնզիլիտը հաճախ ախտանշաններ չի ունենում, բայց բավական է մրսեք կամ հիվանդանաք` կոկորդը նորից կսկսի բնորոշ քերոցով ցավել, ասես կոկորդում օտար մարմին կա` գունդ է գոյացել: Քրոնիկ տոնզիլիտի կոնսերվատիվ բուժումն ունի ժամանակավոր արդյունք: Եթե քմային նշիկները հանդիսանում են օրգանիզմի մշտական բորբոքային քրոնիկական օջախ, հարկավոր է կատարել քմային նշիկների հեռացում՝ տոնզիլէկտոմիա: Նման խնդրի դեպքում  անհապաղ պետք է դիմել մասնագետի եւ երբեք  չզբաղվել ինքնաբուժությամբ:

Ցանկացած հիվանդության ժամանակ ես զննում եմ միաժամանակ և´ կոկորդը, և´ քիթը, և´ ականջները, քանի որ այս համակարգերն անմիջական փոխկապակցվածության մեջ են գտնվում: Պացիենտի զննման ժամանակ հնարավոր է հայտնաբերվեն քրոնիկ բորբոքային պրոցեսներ կամ փոխկապակցված խնդիրներ, որոնց մասին պացիենտը անգամ չի էլ կասկածում:

13226661_478741652311851_5999775647604652320_n

-Իսկ որո՞նք են քրոնիկական լարինգիտի եւ ֆարինգիտի առաջացման պատճառները եւ այս պարագայում  բուժման ի՞նչ մեթոդ եք կիրառում:

-Քրոնիկական կատարալ լարինգիտը՝ կոկորդի լորձաթաղանթի խրոնիկական բորբոքումն է: Պատճառներն են ձայնալարերի գերբեռնվածությունը (երգիչ. ուսուցիչ և այլն), ոչ բարենպաստ արտաքին գործոնները (կլիմայական, մասնագիտական):

Մեր կլինիկայում հեշտությամբ կարող եք ազատվել լարինգիտից եւ ֆարինգիտից` կոնսերվատիվ բուժման եւ սառը  ինգալյացիաների  միջոցով:

Սիրե՛ք կյանքը և կյանքը կսիրի Ձեզ: Լիաթոք և անկաշկանդ շնչեք, ապահովեք Ձեր օրգանիզմը թթվածնի բավարար քանակով և կունենաք առողջ օրգանիզմ:

-Որո՞նք են ականջի սուր բորբոքման նախանշանները և ո՞ր դեպքում է առաջանում օտիտ:

-Ականջի ցավը, թարախային արտադրությունը, ինչպես նաև ջերմության բարձրացումը միջին ականջի սուր բորբոքման վկայություն են: Սովորաբար, հիվանդությունը սկսվում է ցավով, որը նման է կրակոցի: Հիվանդությունը սկսվելուց 1-3 օր հետո ականջից թարախային արտադրություն է նկատվում.դրան զուգահեռ հիվանդի վիճակը թեթևանում է կամ էլ ցավը լրիվ անցնում է:

Օտիտը միջին ականջի բորբոքումն է։ Լսողական միջանցքից ցանկացած արտադրություն, ինչպես նաեւ ցավը ականջներում կամ լսողության նվազումը մեծամասամբ հանդիսանում են օտիտի հետեւանք։ Օտիտի ի հայտ գալու հիմնական պատճառը ճնշման տատանումն է թմբկախոռոչում։

13051535_469102149942468_8234345224389322707_n

Ձեր անմիջական միջամտությամբ իրականացվում են նաեւ խռռոցի վերացման վիրաբուժական միջամտություն: Կմանարամասնե՞ք ինչ եղանակով:

-Խռռոցի վերացման համար կատարվում է լեզվակի պլաստիկա, քիմքի բարձրացում լազերային եղանակով, քմային նշիկների հեռացում, եթե առկա է քմային նշիկների գերաճ: Իսկ եթե կա նաև քթային շնչառության խանգարում, ապա կատարվում է նաև շնչառության վերականգման վիրահատություն: Սակայն խռռոցի խնդիրը լուծել միայն բժշկական միջամտությամբ հնարավոր չէ: Հիվանդը պետք է հետևի իր քաշին և ձերբազատվի ավելորդ կգ-ներից:

Խռռոցին նպաստում են խմիչքը և ծխախոտը, քանի որ դրանց չարաշահումը հանգեցնում է քիմքի մկանի թուլացման: Ամենակարևոր նախապայմանը նմանօրինակ միջամտությունից հետո՝պացիենտի իր նկատմամբ հետևողական լինելն է:

13177405_478061002379916_8519336984130321021_n

Շատ հաճախ դիմում են քրոնիկ հիպերտրոֆիկ ռինիտներով: Ինչպիսի՞ միջամտություն է ցուցաբերվում բաժանմունքում խնդրի վերացման ուղղությամբ:

-Քրոնիկ հիպերտրոֆիկ ռինիտները, վազոմոտոր ռինիտները, ալերգիկ ռինիտները խնդիրներ են, որոնց առաջացման դեպքում պացիենտի քթի խեցիները մեծանում են, ու դժվարանում է շնչառությունը: Բայց խեցիները քթի ֆիլտրերն են ու հեռացնել խորհուրդ չի տրվում: Մենք դրանք այրում ենք (կոագուլացիա) լազերով, ինչի արդյունքում խեցիները փոքրանում են, ու շնչառությունը վերականգնվում է:

Ձեր կողմից ղեկավարվող բաժանմունքում իրականացվում են նաեւ լազերային վիրահատություններ: Որքանո՞վ է լազերների կիրառումն արդյունավետ եւ նախընտրելի վիրահատական բուժման այլ մեթոդներից:

-Վիրաբուժական պրակտիկայում լազերների կիրառումն ունի մի շարք առավելություններ, որոնք պայմանավորված են լազերային ճառագայթման կենսաբանական հյուսվածքների վրա ունեցած ազդեցության յուրահատկությամբ: Լազերային ճառագայթումը թույլ է տալիս հեռացնել հյուսվածքները տեսողական հսկողության տակ, ախտաբանական օջախը շրջապատող հյուսվածքները չեն վնասում, լազերային վիրահատությունները գործնականորեն անարյուն են, լազերային վերքերի լավացումն ավելի արագ ու որակյալ է ընթանում, քան վիրահատական բուժման այլ մեթոդների կիրառման դեպքում: Եվ ամենակարևորը՝չկա հետվիրահատական երկարատև շրջան:

13256049_480527645466585_1985859049420450825_n

Պացիենտը շատ արագ կարող է վերադառնալ իր առօրյա կյանքին: Հիվանդը բաժանմունքում մնում է ընդամենը 1-2 ժամ եւ առավելությունը նրանում է, որ լազերից հետո տանպոն չի դրվում եւ հիվանդը շուտ շուտ դուրս է գրվում:

Վիրահատությունը նաև չի ազդում մարդու աշխատունակության վրա, ու մարդը շատ արագ կարող է նորից վերադառնալ իր բնականոն կյանքին: Ես միշտ նախընտրում եմ լազերային վիրահատությունները, քանի որ այն բոլոր առումներով առավել արդյունավետ ու հարմարավետ է պացիենտների համար:

Պետք չէ երկարաժամկետ կտրվել առօրյա կյանքից: Եվ բացի այդ մեր կենտրոնում լազերային վիրահատությունները բավականին մատչելի են:

-2006 թվականից բաժանմունքում կիրառվում է Dornier Medillas լազերային սարքը, ինչպիսի՞ վիրահատություն է իրականացվում այս սարքով եւ առհասարակ, լազերային վիրահատությունները ունե՞ն արդյոք հակացուցումներ:

13015442_469101989942484_206620554818072528_n

Dornier Medillas լազերային սարքի միջոցով լուծվում են քթի և կոկորդի հետ կապված մի շարք խնդիրներ: Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ-ում, երբ սկսեցին կիրառել Dornier Medillas լազերային սարքը, վիրահատական շատ գործողություններ դարձան ավելի հեշտ ու արդյունավետ, իսկ հետվիրահատական շրջանը թեթև, գրեթե աննշան:

Վիրաբուժության մեջ գործածվող ունիվերսալ այս սարքը մեծ հաջողությամբ է կիրառվում նաև քիթ-կոկորդ-ականջի վիրահատությունների ժամանակ: Լազերով վիրահատությունը ցուցված է բոլորին, անգամ երբ հիվանդի մոտ առկա են որոշ բարդություններ, ինչպես օրինակ, սրտային անբավարարություն, շաքարային դիաբետ, բրոնխիալ ասթմա և այլն: Հակացուցումներ լազերը չունի:

13438831_493128617539821_2894730155101685282_n

-Վիրաբույժի աշխատանքում ո՞ր հատկանիշներն ու գործոններն եք հատկապես համարում կարեւոր եւ որոնցով եք Դուք օժտված:

-Վիրաբույժի աշխատանքի մեջ ամենակարևորը պատասխանատվությունն է եւ համարձակությունը:Ի վերջո, յուրաքանչյուր պացիենտի խնդիրն անհատական է, ու պետք է կարողանաս տեղում ճիշտ կոմնորոշվել: Բայց անհամարձակությունը, վախը, կասկածները, այս ամենն անմիջապես անհետանում են, երբ աշխատանքիցդ հետո լսում ես շնորհակալության և երախտիքի խոսքեր:

13312694_482355288617154_2795104070721473032_n

Վիրահատությունները կատարվում են ինչպես տեղային, այնպես էլ, ընդհանուր անզգայացմամբ:

 

Խորհդատվության կամ վիրաբուժական միջամտության համար զանգահարեք Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի Քիթ, կոկորդ, ականջի բաժնի վարիչ Կատարինե Դրամբյանին

Հեռ. 091 410904

010 529680 Հասցե. Մոսկովյան 15

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *