ԿԱՐԵՎՈՐ
Search
22

Շվեդիայի Օրեբրո քաղաքում բացվել է Ցեղասպանության հուշակոթող

Շվեդիայի Օրեբրո քաղաքի «Արարատ» հայկական միության ղեկավար Համբարձում Արթինը Aravot.am-ին տեղեկացրեց, որ այսօր՝ մայիսի 29-ին իրենց քաղաքում բացվել է Օսմանյան Թուրքիայի՝ հայերի, Պոնտոսի հույների, ասորիների, քաղդեացիների հանդեպ իրականացրած ցեղասպանության զոհերի հուշակոթող: Ինչպես նշել է  զրուցակիցը, միջոցառմանը մասնակցել է շուրջ 2000 մարդ, նրանց թվում են եղել մշակութային եւ հասարակական գործիչներ, Շվեդիայում Հայաստանի եւ Հունաստանի դեսպանատների, Օրեբրոյի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Սիրիայի ուղղափառ եկեղեցու Անտիոքի պատրիարքը եւ ուրիշներ: Հիշեցնենք, որ Շվեդիայի հայ համայնքը կազմավորվել է 1970-ական թվականներին` հիմնականում ի հաշիվ Լիբանանից, Պաղեստինից, Սիրիայից, Իրանից, Թուրքիայից գաղթած հայերի: Վերջին տարիներին այն շարունակում է համալրվել ինչպես Հայաստանից, այնպես էլ Սիրիայից Շվեդիա մեկնած հայերով:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *