Շվեյցարիան մերժել է հայկական համայնքին՝ տեղադրելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը

Շվեյցարիան մերժել է հայկական համայնքի` Ժնևում` ՄԱԿ-ի գրասենյակի պուրակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը տեղադրելու առաջարկը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սոն» լրատվական կայքը, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը որոշման մասին հայտնել է Ժնևի Քանթոն շրջանի ղեկավարությանը: Նախարարությունը շրջանային իշխանությանը տեղեկացրել է նաև, որ եթե հայկական մշակութային միությունն իր առաջարկի մեջ համառի, ապա կարող են հուշարձանը տեղադրել քաղաքի մեկ այլ վայրում: Այս մասին հաղորդում է Աթենքի «Հայաստան» շաբաթաթերթը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *