Ո՞րն է եկեղեցու խորհուրդը

«Եվ ես քեզ ասում եմ, որ դու ժայռ ես, և այդ ժայռի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին…»Սբ. Ավ. Մատթ. 16.18.

Պողոս Առաքյալը՝ խոսելով Քրիստոսաօծ Սբ. Եկեղեցում ասում է …«Եկեղեցու զորությունը Սուրբ հոգին է, և մենք՝ անդամներն այդ եկեղեցու, իսկ մարդկանց միմյանց կապողը դասերն են»:

Եվ ահա եկեղեցին  Հիսուս Քրիստոսի տնօրինական-փրկչական զոհագործության ծնունդն է,  Սուրբ հոգու  ներկայության վայրը, իր գերագույն-հոգևոր կազմությամբ եւ Առաքելական՝ քանզի եկեղեցու նվիրապետությունը հաստատեցին Առաքյալները,,, Իսկ Պողոս առաքյալը Քրիստոսաօծ մեր Սբ.Եկեղեցին համեմատում է Նոյի Տապանի հետ՝ ասելով, որ նրանք, ովքեր մտնեն  եկեղեցի՝  պիտի փրկվեն, ինչպես ջրհեղեղից փրկվեց Տապան մտնող Նոյն իր ընտանիքով…

Եվ նաև այդ է պատճառը, որ մեր եկեղեցիները իրենց տեսքով ունեն տարբեր խորհրդաբանական նշանակություն: Օրինակ եռանավ բազիլիկը մարմնավորում է կյանքի հորձանուտում լողացող նավ-եկեղեցին, որով հավատացյալները կհասնեն խաղաղ նավահանգիստ, խաչաձև նշանը, հիշեցնում է, որ քրիստոնեության հիմքում դրված է խաչը:

Որ՞ն է եկեղեցու խորհուրդը: Այն միայն քարե շինություն չէ, այլ Սբ. Հոգուն երկայությամբ մի վայր, որը մարդուն տանում է դեպի փրկություն և հավիտենական կյանք…

Սիելի հայրենակիցներ, այս տողերը մեզ պարզ հուշում են, որ Եկեղեցին Սբ. կառույց է և եկեղեցում միշտ է Աստծու ներկայությունը, ուստի, երբ մտնում ենք Եկեղեցի, պետք է նախ և առաջ երկյուղածությամբ մոտենանք Սբ. կառույցին և պահենք մեզ հավուր պատշաճի, որպիսի հաղորդակից լինենք Սբ. Հոգուն և զգանք Աստծո ներկայությունը: Իսկ եթե եկեղեցի մտնենք առանց այդ ամենի, ապա դա մեզ համար մեղք կհամարվի, քանզի Տունն Աստծու ամեն օր կատարվում են աստվածաշնչական արարողությունները, սրբազան խորհուրդները՝ ժամերգությունները և Սբ. Պատարագը:

Նարեկ ՈՒԳԱԶԱՐՅԱՆ 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *