images

Ո՞ր երկրներից են Հայաստան այցելող զբոսաշրջիկները.

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 509 344 զբոսաշրջիկ, ինչը 18, 2 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Դեպի Հայաստան այցելությունների հիմնական հոսքը եղել է Իրանից 17, 7 տոկոս, ՌԴ—ից՝ 7, 5 տոկոս, այնուհետեւ Չինաստանից, Գերմանիայից եւ Ֆրանսիայից։ Իրանցի զբոսաշրջիկների հոսքն աշխուժանում է հատկապես մարտի 15—ից՝ պայմանավորված Նովրուզով։

armeniaSSS

Այս օրերին իրանցիների հանգիստը առավել կազմակերպված դարձնելու համար գործարկվել է «թեժ գիծ» պարսկերեն լեզվով, նրանց բաժանվել են տեղեկատվական պաստառներ եւ այլն։ Վրաստանը եւս ունի ներուժ ընդգրկվելու Հայաստանի զբոսաշրջային շուկայում, սակայն դրա համար պետք է թիրախային աշխատանքներ տանել, մասնավրապես, ճիշտ կազմակերպել մարքետինգային քաղաքականությունը։

Վրացի զբոսաշրջիկները ավելի շատ հետարքրված են Հայաստանում փառատոների կազմակերպմամբ։

Հավելենք, որ Երեւանում ապրիլի 21—23 —ը արդեն 4—րդ անգամ կանցակցվի «InTourExpo–2017» զբոսաշրջային ցուցահանդես, որի ընթացքում կներկայացվի Հայաստանի զբոսաշրջային արդյունքը։ Ըստ «EXPO GROUP» ընկերության հիմնադիր տնօրեն Վահագն Միրիջանյանի, այս տարի միջոցառման ընթացքում կկայանա նաեւ խաղարկություն ուղեւորություններ ինչպես Հայաստանի հանգստյան գոտիներ, այնպես էլ արտերկիր՝ դեպի ՌԴ, Եգիպտոս։ Ցուցահանդեսին կմասնակցեն 80 տեղական եւ 14 միջազգային ընկերություններ։ Առանձին տաղավարով կներկայացվի նաեւ Արցախը։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *