Ո՞ր երկրներում են ավելի քիչ հիվանդանում քաղցկեղով. Ինչ կարող է տալ Հայաստանին միջուկային բժշկությունը

Քաղցկեղը և սրտային հիվանդությունները Հայաստանում և տարածաշրջանում առողջությանը սպառնացող այն երկու հիմնական վտանգներն են, որոնք դարձնում են դրանց կանխարգելումը, վաղ հայտնաբերումը և բուժումը կարևոր ազգային նպատակ:Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումներն ուղղված են առողջության առաջնային պահպանման ծառայությունների բարելավմանը, ուստի այս համատեքստում միջուկային բշժկության նորարարական ծրագրի ներդրումը նպատակ ունի երկրորդային և երրորդային մակարդակի առողջապահությունը եւ թիրախային ոլորտները դարձնել մրցունակ տարածաշրջանում:
Միջուկային բժշկության մասին տարիներ ի վեր խոսվում է: Եթե նախկինում ՀՀ քաղաքացիներից շատերը արտերկիր էին մեկնում հետազոտման կամ հենց բուժման նպատակով, այսօր արդեն այս նորարարական առողջապահական ճյուղի գործարկման արդյունքում Հայաստանում պացիենտներից շատերը բուժում են ստանում Հայաստանում:
Միջուկային ֆիզիկայի կիրառումը առողջապահության ոլորտում ուղղված է հիվանդի օրգանների չքայքայող մեթոդների մշակմանն ու կիրառմանը, որոնք վերջին տարիներին մեծ զարգացում են գտել ամբողջ աշխարում:
ՀՀ առողջապահության նախարարի ուռուցքաբանության գծով խորհրդատու, <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանի գնահատմամբ, միջուկային բժշկությունը առողջապահության ամենանորարարական ճյուղերից է ամբողջ աշխարհում ինչն ունենք այսօր նաեւ Հայաստանում:
Միջուկային բժշկության կենտրոն առաջին անգամ բացվել է նախորդ տարվա փետրվարին հենց ուռուցքաբանության ազգային կենտրոնում, իսկ այս տարվա նոյեմբեր ամսին առավել նորացված եւ միջազգային չափանիշներին համահունչ կենտրոն բացվեց նաեւ Էրեբունի ԲԿ-ում, ուր արդեն պացիենտները հասցրել են համապատասխան բուժում ստանալ գերժամանակակից նորարարական տեխնոլոգիական սարքավորումների միջոցով:
<<Յուրաքանչյուր հիվանդասենյակ ունի իր առաձին կոյուղին, օդափոխման համակարգը, որովհետեւ յուրաքանչյուր ռադիոյոդ ստացած հիվանդ վտանգավոր է շրջապատի եւ բուժանձնակազմի համար, ուստի պետք է մի քանի օր մեկուսացված պահել առանձնասենյակում: Կենտրոնում միաժամանակ կարող է բուժվել 6 հիվանդ: Նոյեմբեր ամսին արդեն 14 հիվանդ բուժում է ստացել կենտրոնում, դեկտեմբեր ասմին պլանավորած բուժում է ստանալու եւս 15-ը: Նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս իրականացնել նաեւ օստեոսինտիգրաֆիա, արդեն 20 հիվանդ է այս հետազոտությունն անցել, որը հնարավորություն է տալիս հետազոտել ոսկրային բաղադրությունն ու մետաստազների առկայությունը ոսկորներում>>, – ասաց Հայկուհի Գյոքչյանը:

Ինչպես նկատեց նա, վահանագեղձի հիվանդությունները բավական տարածված են Հայաստանում. Նույնիսկ վերջին տարիներին չարորակ նորագոյացություններով հիվանդացության մակարդակը աճել է, ինչը նրա խոսքով պայմանավորված է երկրի աշխարհագրական դիրքով եւ յոդի դեֆիցիտով: 2017 թ-ին արձանագրվել է վահանագեղձի քաղցկեղի 140 դեպք: Ըստ ուռուցքաբանության ազգային կենտրոնի ներկայացրած վերջին վիճակագրության համաձայն, հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 1036, որից միայն 123-ը բացահայտվել է նույն տարում: Այն ավելի շատ հանդիպում է կանանց քան տղամարդկանց շրջանում:
Միջուկային բժշկության ռադիոակտիվ իզոտոպների կիրառումը առողջապահության մեջ հնարավորություն կտա մեծ թվով պացիենտների բուժումը կազմակերպել հենց Հայաստանում: Իսկ որքանո՞վ է կանխատեսելի՝ Հայաստանի իզոտոպ արտադրող երկիր դառնալու հավանականությունը, Գյոքչյանն այն չդիտարկեց <<7 սարերի>> ետեւում:
<< Պլանավորվում է առաջկայում գործարկել Ուռուցքաբանության գերազանցության ազգային կենտրոնը, ինչքանո՞վ կհաջողի, դեռ պարզ չէ: Այս խնդիրը գտնվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում եւ վստահ եմ, որ նրա աջակցությամբ հնարավոր կլինի գալիք տարիներին ակնկալել կենտրոնի վերաբացումն ու գործարկումը, որի արդյունքում կկարողանանք նաեւ իզոտոպ արտադրել: Այն իրականում շատ անհրաժեշտ է Հայաստանի առողջապահության համակարգի համար>>,- ասաց ՀՀ առողջապահության նախարարի ուռուցքաբանության գծով խորհրդատու, քիմիաթերապեւտ-ուռուցքաբան Հ.Գյոքչյանը:
Ըստ նրա, նոր բաժանմունքի գործարկմամբ կպակասի բուժման կամ հետազոտման նպատակով արետրկրից մեկնման դեպքերը, քանի որ կոնկրետ <<Էրեբունի>> ԲԿ-ի վահանագեղձի խնդիրներով հաշվառված բոլոր պացիանետները նախընտրել են բուժում ստանալ Հայաստանում:
Գյոքչյանը տեղկացրեց նաեւ, որ այժմ առողջապահության նախարարության հետ մշակում են ուռուցքաբանության զարգացման ռազմավարությունը, որում ամենամեծ շեշտադրումն արվում է սքրինինգային ծրագրերի մշակման վրա: <<Հայ ազգը չի սիրում կանխարգելիչ հետազոտություններ անցնել, ինչի արդյունքում, օրինակ՝ թոքի քաղցկեղի 67 տոկոսը բացահայտվում է 4-րդ փուլում, ինչը բացի մարդկային կորստից, ծանր տնտսական բեռ է հանդիսանում նաեւ տնտեսության վրա, քանի որ այս փուլում գտնվող հիվանդներին պրակտիկորեն հնարավոր չէ բուժել: Խոսքը վերաբերում է նրանց կյանքը երկարացնելու գործընթացին, բայց ոչ բուժելուն: Ուստի մեր կողմից մշակվող ռազմավարության թիրախային մասը ուղղված է կանխարգելիչ հետազոտություններին եւ բժշկական ապահովագրության ներդրման համակարգին, որպեսզի ժողովուրդը կարողանա ժամանակին հետազոտման գնալ եւ կանխարգելել հիվանդության զարգացումը>>- ասաց Հ.Գյոքչյանը՝ մատնանշելով այն երկրների թիվը, որի բնակիչները սքրնինգային ծրագրերի ներդրման եւ ապահովագրության շնորհիվ ամենաքինչն են քաղցկեղով հիվանդանում: Այդ երկրներից մեջբերեց, մասնավորապես Նորվեգիայի, Դանիայի, Շվեդիայի օրինակը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *