Ո՞ր հանգրվանին ենք այսօր և որն է այսուհետ մեր հիմնական անելիքների նշանակետը

Ցեղասպանության հետևանքները, ցավոք սրտի, մենք դեռ ճաշակում ենք, մինչդեռ ուրքիայի հանրապետությունը շարունակում է օգտվել հանցագործության պտուղներից, որն, ըստ միջազգային օրենքների, նույնպես հանցագործություն է:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Արմեն Մարուքյանի հետ հանդիպել և զրուցել է ԷԿՈՆՈՄԻԿԱ ամսագրի գլխավոր խմբագիր Լուսյա Մեհրաբյանը
-Պարոն Մարուքյան, փաստորեն, վաթսունհինգ թվականից հետո հայոց հարցի արդարացի լուծման համար պայքարի ևս մեկ հիսունամյակ ենք անցել: Ո”ր հանգրվանին ենք այսօր և որն է այսուհետ մեր հիմնական անելիքների նշանակետը:

-Երկար տարիներ հայությունը ռեսուրս և ժամանակ է տրամադրել Հայոց ցեղասպանության հարցը լռությունից հանելու,տարբեր երկրներին այն ճանաչել տալու պայքարին: Սակայն, ակնհայտ է, որ այս ճանաչումները չեն հանգեցնում մեր գլխավոր նպատակին, այն, որ հանցագործ պետությունը` ուրքիան, ինքն ընդունի այդ փաստը, առերեսվի սեփական պատմության հետ և սկսի հատուցման գործընթացը:Եվ այս իմաստով, հասկանալի է, որ միջազգային ճանաչման գործընթացը այլևս չի կարող լինել մեր ռազմավարության հիմքում: Ժամանակն է նոր ռազմավարություն որդեգրելու հետագա պայքարի համար:
Երկար տասնամյակներ դա անել հնարավոր չէր և օբյեկտիվ, և սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով: Բոլորս էլ գիտենք, որ քանի դեռ Հայաստանը Խորհրդային Միության կազմում էր, չէր հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ և իրավասու չէր հարցը բարձրացնելու որևէ միջազգային ատյանում, առավել ևս` դատական: Մյուս կողմից` Խորհրդային Միությունը բարեկամական հարաբերություններ ուներ ուրքիայի հետ, և ահա, տասնամյակներ շարունակ այս հարցը փակի տակ էր: Միջազգային ասպարեզում բացարձակապես զբաղված էր հայկական սփյուռքը, լոբբիստական և զինյալ պայքարներն օգնեցին, որ լռության պատը խարխլվի, սկսեն խոսել հայոց ցեղասպանության մասին և որոշ երկրներ ընդունեն ցեղասպանության փաստը: Այսինքն, ստեղծված պայմաններում օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, մենք հարկադրված ենք եղել որևէ գործողություն չծավալել` ընդհուպ մինչև անկախության հռչակագիրը, իսկ սփյուռքն էլ միջազգային իրավունքի սուբյեկտ չէր և չէր կարող ավելի լուրջ քայլեր անել, արել է այն, ինչ թույլ են տվել իր ռեսուրսները և իրավական կարգավիճակը:

1991 թվականից, երբ հռչակեցինք մեր անկախությունը, դարձանք միջազգային իրավունքի սուբյեկտ, ՄԱԿ-ի լիիրավ անդամ պետություն, նաև ՄԱԿ-ի ՙՑեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի մասին՚ 1948 թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի մասնակից, այլևս խանգարող որևէ հանգամանք չկար, սակայն մեր քաղաքական վերնախավը փորձում էր ամեն կերպ հարաբերություններ հաստատել ուրքիայի հետ, այդ թվում նաև` զոհողությունների գնալ` որոշ զիջումներ կատարելով, բայց շուտով սառը ցնցուղի նման հետևեցին ուրքիայի նախապայմանները` ընդունել ուրքիայի տարածքային ամբողջականությունը և հրաժարվել պահանջատիրությունից, ճնշում գործադրել սփյուռքի վրա, որ նա այլևս հակաթուրքական քարոզչություն չիրականացնի, որի տակ, բնականաբար, հասկացվում էր սփյուռքի պայքարը ցեղասպանության միջազգային ճանաչման համար, և որ նաև Ղարաբաղի հիմնահարցում պետք է ամրագրվի տարածքային ամբողջականության սկզբունքը, պետք է դուրս բերվեն հայկական ուժերը ազատագրված տարածքներից: Ակնհայտ էր, որ հարաբերություններ հաստատելու գործընթացը ձախողված էր:
Երբ 1998 թվականին երկրորդ նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեր արտաքին քաղաքականության ռազմավարական ուղղությունն է, էլի մենք շարունակում էինք իներցիայով շարժվել միջազգային ճանաչման ուղղությամբ, գործուն քայլեր չէինք անում և ստիպված ենք արձանագրել, որ ճանաչման համար պայքարը շարունակում էր գերազանցապես իրականացվել սփյուռքի կողմից: Պարզ է, որ անհրաժեշտություն էր առաջացել սրբագրել մեր մոտեցումները և պայքարի նոր ռազմավարություն ընդունել:
Այլևս ակնհայտ էր, որ նման ճանապարհով շարժվելը փակուղային է: Ինչո±ւ, որովհետև անգամ ցեղասպանությունը ճանաչող երկրները այդ քայլին գնում էին իրենց շահերից ելնելով, փորձելով մեր ցավը որպես մանրադրամ օգտագործել ուրքիայի հետ իրենց խնդիրները լուծելու համար: Եվ քանի դեռ հայոց պետությունը չի ձևավորում իր քայլերը, այլ դա արվում է մեր պետությունից դուրս, ապա դա արվում է տվյալ կոնկրետ երկրի շահերից ելնելով: Եվ ահա ուրախալի է, որ այն, ինչ գիտական շրջանակներում վաղուց խոսվում էր, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցին, վերջապես, բազմաթիվ քննարկումներից հետո որոշվեց, որ ժամանակն է հատուցման մասին խոսելու:
Հատուցման ավելի մեղմ, դիվանագիրտական ձևակերպում պետք է համարել ՙՀայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարում՚ արտահայտությունը, որն իր մեջ ներառում է և ճանաչումը, և դատապարտումը, մինչդեռ միայն ճանաչումը կամ դատապարտումը չի ենթադրում նաև հատուցում: 2015 թվականի հունվարի 29-ին, ի վերջո, տեղի ունեցավ համայն հայության համար այդ քաղաքական շրջադարձը: Մեծ եղեռնի հուշարձանի մոտ հայոց Նախագահը հարյուրամյակի անցկացման պետական համակարգող հանձնաժողովի և սփյուռքի կառույցների անունից ընթերցեց համահայկական հռչակագիրը, որտեղ հստակ նշված է, որ համայն հայությունն այլևս պայքարում է ոչ միայն և ոչ այնքան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, որքան Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար, և անհատական, համայնքային, և համահայկական առումով պետք է ամրագրվեն մեր պահանջները:

Սակայն, երբ խոսում ենք Հայոց ցեղասպանության հետևանքների մասին, նախ պետք է հստակեցնենք, թե որոնք են դրանք: Մեզանում հաճախ կատարվում է ցեղասպանության կորուստների և վնասների նույնականացում դրանց հետևանքների հետ: Վնասները և կորուստները մեր ժողովուրդն իր վրա զգաց հանցագործության կատարման պահին ու դրանից անմիջապես հետո, բայց դրանց չհաղթահարման, չվերացման արդյունքում ավելի մեծացած ձևով այդ վնասները վերածվեցին հետևանքների, որոնք արդեն հարյուր տարի է հայ ժողովուրդը կրում է իր ուսերին: Այսինքն, Հայոց ցեղասպանության հետևանքները դրանք բազմապատկված վնասներն են, որոնք շարունակում են ավելանալ: Բայց, նախ պետք է հասկանանք, թե ինչ կորուստներ ու վնասներ ենք կրել, որպեսզի կարողանանք նաև հետևանքները հաշվարկել: Այս իմաստով կորուստներն ու վնասները պայմանականորեն բաժանում ենք հինգ խմբի:

Առաջինը, որն ամենագլխավոր կորուստն է, հայրենազրկումն է` մեր հայրենիքի ինն տասներորդի կորուստն է: Դա մեծագույն կորուստ է, որը կարելի է ասել որ ամենամեծ հարվածն էր, որ հասցվել է մեր ժողովրդին: Հայրենազրկումը եղել է ցեղասպանությունն իրագործողների գլխավոր շարժառիթը, այդ նպատակով են իրագործել այդ հանցագործությունը, խնդիր են դրել բնիկ ժողովրդին ոչնչնացնելով` տեր դառնալ նրա հայրենիքին ու ժառանգությանը: Արևմտյան Հայաստանը Օսմանյան կայսրության կազմում էր, բայց թուրքական բոլոր վարչակարգերն անխտիր, և այսօր էլ դեռ այդ մտահոգությունն ունեն, որ տեղաբնիկ ժողովուրդը կարող է իր հայրենիքում իր իրավունքների մասին խոսել, առավել ևս երբ այն ժամանակ հայությունը մեծաթիվ էր, ակտիվ մասնակցություն ուներ կայսրության բոլոր բնագավառներում: Այդ իսկ պատճառով հայրենազրկումը մենք համարում ենք ցեղասպանության ոչ միայն գլխավոր կորուստ, այլև դրա իրականացման գլխավոր շարժառիթը:
Իսկ հայրենազրկման հետևանքն այն էր, որ հայության երկու հատվածները իրարից հեռացվեցին, ողջ մնացած արևմտահայության մեծ մասը գաղթեց արևմտյան երկրներ, ավելի փոքրը` Արևելյան Հայաստան: Սփյուռքահայերը և արևելահայերը, ապրելով տարբեր համակարգերում, սոցիալ-տնտեսական տարբեր պայմաններում, ձևավորել են իրենց առանձին հոգեմտածողությունները, ինչը խանգարում է հայ ժողովրդին ազգային կարևոր հարցերում միասնական որոշում կայացնել: Այսինքն, մեզ կտրելով մեր կենսատարածքի մեծագույն մասից, որը մեր ժողովրդի զարգացման համար կարևոր պայմանը պետք է լիներ, հեռացրեցին իրարից, և այսօր բազմաթիվ խնդիրների առաջ ենք կանգնում ազգային նշանակության կարևոր հարցերի քննարկման ժամանակ:

Երկրորդ խումբը մարդկային կորուստն է: Այս առումով նշում ենք միլիոնուկես մարդկային կորուստ, բայց կրկին սխալ ենք թույլ տալիս, երբ դա բացարձակ թիվ ենք համարում: Սրան պետք է գումարել նաև մահմեդականացված հայերի թիվը, հայ ժողովրդի համար դա նույնպես մարդկային կորուստ է, այդ անձը հայության տեսակետից արդեն կորսված է, նա իրեն թուրք է համարում, խոսում է այդ լեզվով, այլ արժեքներ է դավանում: Մահմեդականացված հայերը նույնպես և կորուստ են, և հետևանքներ են առաջացրել, որովհետև նաև նրանցից ծնված զավակները հայ չեն, նրանց աշխատանքի արդյունքները հայության համար չեն: Նրանք, ճիշտ է, չեն սպանվել, բայց դադարել են մեր ազգի մասնիկը լինել:
Միլիոնուկեսը անմիջական կորուստն է, հետևանքն այդ կորուստների այն է, թե որքան կլիներ այսօր հայության թվաքանակը, եթե այդ կորուստները չլինեին: Այսինքն, մենք շատ լավ գիտենք, որ արևմտահայերը որպես կանոն, բազմազավակ էին, մենք գիտենք, որ որպես կանոն քսանհինգ տարին մեկ իրականացվում է բնակչության վերարտադրություն, այսինքն, առնվազն չորս անգամ պետք է տեղի ունենար այդ վերարտադրությունը: Հետևաբար, կանխարգելել են մեր այսօրվա այն թվաքանակի հնարավորությունը, որը կունենայինք, եթե չլիներ այդ հանցագործությունը:

Երրորդ խումբը նյութական կորուստներն են: Այս առիթով առաջինը, որ աչքի է զարնում, տասնինն թվականին Պողոս Նուբար փաշայի ազգային պատվիրակության կողմից Փարիզի ազգային վեհաժողովին ներկայացրած հուշագիրն է:որի համաձայն հայության նյութական կորուստները կազմել են 19 միլիարդ 130 միլիոն 982 ֆրանսիական ֆրանկ` այդ թվականի դրությամբ: Բայց պետք է հստակ հասկանանք, որ սա ամբողջական հաշվարկ չէ, որովհետև, նախ, Պողոս Նուբար փաշայի պատվիրակությունը հուշագիրը ներկայացնելու համար ունեցել է ընդամենը մեկ ամիս ժամանակ, իսկ մենք պետք է հասկանանք, որ այդ ժամանակահատվածը շատ քիչ է այդ տեղեկությունները հավաքելու, ամբողջացնելու և համակարգելու համար: Նրանց չհաջողվեց տեղերից ամբողջական տեղեկատվություն ստանալ: Այս իմաստով մենք անշուշտ կարևորում ենք, որ նման պահանջ է ներկայացվել, և դա կարող ենք որպես խիստ պայմանական թիվ ընդունել, որը դեռ պետք է ճշգրտվի: Պողոս Նուբար փաշայի հուշագրում զետեղված չէ տասնութ թվականին Նուրի փաշայի զորքերի և ազերի մուսավաթականների կողմից Բաքվի հայության ջարդերի իրագործմամբ հայերին հասցված նյութական կորուստները, Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական բանակի արևելահայությանը հասցրած վնասները, ավելի ուշ արդեն քեմալականների կողմից Կիլիկիայի հայությանը հասցրած վնասները, Զմյուռնիայի հայությանը հասցրած վնասները: Որոշ հետազոտողների կարծիքով այդ թիվն այս ամբողջով հանդերձ Պողոս Նուբարի հուշագրում նշված թիվը պետք է առնվազն քսան տոկոսով ավելացվի: Բացի այդ, Պողոս Նուբար փաշայի տվյալներում հաշվառված են են միայն Օսմանյան կայսրության հայ առաքելական համայնքի նյութական կորուստները, հայ բողոքական և կաթոլիկ համայնքների կուրուստների հաշվարկ չի կատարվել, մինչդեռ դա նույնպես մեր ժողովրդի ունեցվածքն է:

Նյութական կորուստների վերջնական թիվը ճշտելուց հետո առաջանում է նյութական հետևանքների հստակեցման հարցը: Հարյուր տարվա հաշվով պետք է հաշվառվեն այդ թվի բանկային տոկոսները, ինչպես նաև ֆրանկի սղաճը, քանզի այն այսօր լրիվ այլ արժեք ունի: Բացի այդ չպետք է անտեսել նաև բաց թողնված շահույթի հանգամանքը, դա, օրինակ, այն բերքն է, որ հայերը տասնամյակներ շարունակ պետք է ստանային իրենց հողերից ու այգիներից, բայց այն ստացել են թուրքերն ու քրդերը: Հետևանքները, ցավոք սրտի, մենք դեռ ճաշակում ենք, մինչդեռ ուրքիայի հանրապետությունը շարունակում է օգտվել հանցագործության պտուղներից, որն ըստ միջազգային օրենքների, նույնպես հանցագործություն է:
Չորրորդ խումբը պատմամշակութային արժեքների ոչնչացումն է ու սեփականացումը թուրքական պետության կողմից: Մենք գիտենք, որ հարյուրավոր հայկական եկեղեցիներ, վանքեր, մատուռներ ոչնչացվեցին և շարունակում են ոչնչանալ, որովհետև իշխանությունները հենց այդպիսի նպատակ էին դրել մշակութային արժեքները ոչնչացնելը` ժողովրդին ոչնչացնելուց հետո: Պատահական չէ, որ մահմեդական շրջաններում արհեստական լուրեր էին տարածում, թե հայերը եկեղեցիներում ոսկիներ են պահել, և տեղի մահմեդականության ներուժը նույնպես օգտագործվեց հայերի մշակութային ժառանգությունը ոչնչացնելու գործում: Եկեղեցիները ախոռների վերածվեցին, թուրքական բանակի համար նշանառության օբյեկտ: Դա է պատճառը, որ որոշ հետազոտողներ մինչ այժմ շարունակվող մշակութային այս ցեղասպանությունը հաշվի առնլով, պնդում են, որ գործ ունենք շարունակվող հանցագործության հետ:

Հինգերորդ խումբը հոգեկան խեղումները և հոգեբանական սթրեսներն են: Հայ ժողովրդին հոգեբանական մեծ հարված հասցվեց, ընդ որում, այն ուղղված էր ոչ միայն այդ հանցագործության անմիջական զոհերին ու վերապրածներին, այլ ամբողջ հայ ժողովրդին: Հայ ժողովուրդը ձեռք բերեց բազմաթիվ բարդույթներ ու վախեր, որոնք մինչ օրս լիովին դեռ չեն հաղթահարված: Չի վերացվել այն վախը, թե կատարվածը մի օր կարող է կրկնվել, որովհետև հանցագործ պետությունը մինչ օրս չի ճանաչել այդ փաստը, չի ապաշխարել, ինչը նշանակում է, որ իր համար բարենպաստ պայմանների ստեղծման դեպքում կարող է կրկնել այդ հանցագործությունը: Զոհի բարդույթը լիարժեք կվերանա միայն հանցագործի ապաշխարելու դեպքում: Այս իմաստով նաև ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, որը կարելի է ցեղասպանության շարունակություն համարել, նույնպես լրացուցիչ հոգեբանական հարված է հայ ժողովրդին: Պետք է նշել, որ այդ բարդույթից աստիճանաբար սկսել ենք դուրս գալ, արդեն լիարժեք խոսում ենք պահանջատիրության մասին: Այստեղ նաև դեր խաղաց Արցախյան հաղթանակը, ընդ որում, որը մենք նվաճեցինք նույն ժողովրդի մեկ այլ հատվածի նկատմամբ: Հայության նկատմամբ տեսանք նույն ցեղասպան քաղաքականության ձեռագիրը Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում, սակայն այս դեպքում մենք պատասխան տվեցինք, և հաղթող դուրս եկանք:
վարկված այս վնասներն ու դրանց հետևանքները մենք պետք է ամբողջականացնենք մեկ միասնական փաստաթղթի մեջ և որը պայմանականորեն կանվանենք թղթածրար, որի մասին հիշատակված կա հռչակագրում, կամ կարող ենք անվանել բաց տեքստով`ՙՀայոց ցեղասպանության հետևանքների և ուրքիային ներկայացվելիք հիմնավոր պահանջների պատմա-իրավական փաստաթղթերի փաթեթ՚: Այսինքն, այս ամբողջ հետևանքների փաթեթը մենք պետք է հասցնենք ի լուր աշխարհի, որ Հայոց ցեղասպանության հետևանքով մեր ժողովրդին հասցվել են այս վնասներն ու կորուստները, որոնց չհաղթահարման պայմաններում դրանք դարձել են հետևանքներ: Մենք հստակ պետք է նախ ինքներս մեզ համար հաշվարկենք, ապա և ի լուր աշխարհի հայտարարենք, թե որոնք են Թուրքիային ուղղված մեր պահանջները:

Ինչ վերաբերում է դրանց հաղթահարման աստիճանին, յուրաքանչյուր հայ յուրովի է պատկերացնում այն: Մեկը կարող է գտնել, որ Անիի ավերակները կամ Արարատը մեզ վերադարձնելով կարելի է բավարարված լինել, մյուսը` պահանջել ոչ միայն ամբողջ Արևմտյան Հայաստանը, այլ նաև Կիլիկիան, բայց հայրենազրկման հետևանքի վերացման պահանջը պետք է լինի ավելի իրատեսական ու հիմնավոր ոչ միայն պատմական փաստերի, այլև իրավական նորմերի առումով: Այս առումով հայկական կողմի ավելի իրատեսական ու հիմնավոր պահանջը կարող է հիմնվել ԱՄՆ-ի նախագահ, Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի` որպես միջազգային իրավական փաստաթղթի վրա, որն ընդունվեց 1920 թ. նոյեմբերի 22-ին: ԱՄՆ-ի 22-րդ նախագահը, ով, ի դեպ, նույնպես դեմոկրատ էր, իր որոշման մեջ կաշկանդված էր հաղթանակած պետությունների պայմաններով, և նա Հայաստանի սահմանները գծելիս ներառեց միայն Արևմտյան Հայաստանի ընդամենը երեք նահանգների՝ Վանի, Էրզրումի և Բիթլիսի նահանգների մեծագույն մասը և Տրապիզոնի նահանգի 1/3 մասը, այդպիսով ելք ապահովելով դեպի Սև ծով: Չկա որևէ այլ իրավական փաստաթուղթ, որով կարողանանք պահանջ ներկայացնել Սեբաստիայի, Խարբերդի կամ Դիարբեքիրի նկատմամբ:
Ցավալի է, որ մեր ձեռքի տակ ունենք միայն այս փաստաթուղթը, որը հաստատում է մեր իրավունքները միայն պատմական Հայաստանի այդ հատվածի նկատմամբ: Իհարկե, կարող ենք փաստեր բերել, որ դա մեր պատմական հայրենիքն է, բայց պետք է քաջ հասկանալ, որ միջազգային, մանավանդ դատական ատյանների համար իրավական փաստաթղթերն են կարևոր իրավունքը հաստատելու առումով: Ինչ վերաբերում է պատմամշակութային ժառանգության վերաբերյալ մեր իրավունքների վերականգնմանը, ապա պետք է նշել, որ Լոզանի պայմանագրի 42-րդ հոդվածի 3-րդ կետով ուրքիայի Հանրապետությունը պարտավորություններ է ստանձնել ոչ մահմեդական համայնքների կրոնական կառույցների՝ եկեղեցիների, վանքերի պահպանման և նաև դրանց վերականգնման առումով: Սա նաև խոսում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է կոչ անել Լոզանի պայմանագիրն ստորագրած երկրներին, որ նրանք ճնշում գործադրեն ուրքիայի վրա, որ վերջինս կատարի իր ստանձնած պարտավորությունները: Շատ լավ հարթակ է նաև ՅՈՒՆԵՍԿՈ-ն, այդ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը, որի կանոնադրությունը ևս հնարավորություն է տալիս, որ պարտավորեցնի ուրքիային այլ ժողովուրդների պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում:

Նյութական կորուստների վերականգնման առումով ունենք Լյուքսեմբուրգի 1952 թ. սեպտեմբերի 10-ի պայմանագիրը, որը կնքվեց մի կողմից Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության, մյուս կողմիցª հրեաների Պահանջների կոնֆերանսի ներկայացուցչի և Իսրայելի արտգործնախարարի միջև, որով սկիզբ դրվեց Հոլոքոստի համար Գերմանիայի նյութական հատուցմանը: Հատուցման գործընթացի կարևոր բաղկացուցիչ մաս կազմեցին նաև գերմանական տեխնոլոգիաներն ու գիտական մտքի նվաճումները, քանզի ենթադրվում էր, որ դրանք ձեռք են բերվել հրեաների կողոպտման հետևանքով, ինչը մեր հատուցման պարագայում նույնպես պետք է հաշվի առնվի:

Այս առումով Պողոս Նուբար փաշայի հուշագիրը պետք է ճշգրտվի ըստ այն չափորոշիչների, որոնք ամրագրվել են Լյուքսեմբուրգյան պայմանագրում, որովհետև այստեղ առկա են նոր մոտեցումներ, նոր մեթոդներ, որոնք կօգնեն հստակեցնել մեր նյութական կորուստների հաշվումները: Պողոս Նուբար փաշայի ներկայացրած հուշագրում որևէ այլ երկրում մեկ հայ ընտանիքի աբսորբացիայի` ինտեգրման համար, որովհետև ամեն ինչ կորցրել էին և պետք է զրոյից սկսեին, հաշվվել է մոտ 5000 ֆրանկի չափով գումար, իսկ Լյուքսեմբուրգյան համաձայնագրում, յուրաքանչյուր հրեայի համար, որը պետք է աբսորբացվեր ոչ թե օտար, այլ Իսրայել ազգային պետության մեջ, ամեն հրեայի համար 3000 դոլար է հաշվարկված: Ակնհայտ է, որ ազգային պետությունում ինտեգրվելը մի բան է, օտար պետությունում` մեկ այլ բան: Եվ, մի դեպքում խոսքը գնում է ընտանիքի, մյուսում` անհատի մասին: Այս իմաստով իսկապես այս ճանապարհը, որ Գերմանիան այսօր անցնում է, պիտի դիտվի նախադեպային և պետք է դրվի նյութական հատուցման հիմքում, որով պետք է անցնի ուրքիան: Պետք է ստեղծվի ճանապարհային քարտեզ: Օրինակ, հայ-թուրքական արձանագրություններում կար ճանապարհային քարտեզ, թե ինչը ինչից հետո պիտի արվի: Ահա թուրքական կառավարությունը Հայաստանի և սփյուռքի հայության հետ պետք է այդ ճանապարհային քարտեզն ստեղծի: Ընդ որում, բոլոր իմ նշած ուղղություններով, թե քայլ առ քայլ յուրաքանչյուր ուղղությամբ ինչ պիտի անի և ինչ ժամանակացույցով պիտի անի:
Հասկանալի է, որ հատուցման գործընթացը մեկ տարվա, տասը տարվա գործ չի: Ես պատահական չբերեցի Գերմանիայի օրինակը: Հայրենազրկում չկա, խոսքը նյութական կորուստների մասին է, բայց տեղի է ունենում արդեն վաթսուն տարի: Բայց, մեր դեպքում տեղի է ունեցել նաև հայրենազրկում, ինչն ավելի է բարդացնում գործը:
Հրեական փորձը մենք պետք է հաշվի առնենք, որովհետև հատուցման գործընթացը, որ սկսվեց Գերմանիայի կողմից, կարող է թվալ, թե շատ հեշտ է եղել: Հրեական պետությունը սկզբնական շրջանում մնալով ստվերում, առաջին պլան մղեց սիոնիստական կազմակերպությանը, թեպետ ուղղորդողը ինքն էր, նրանք մեկուսի չեն գործել: Սիոնիստական կազմակերպությունը, անհատները, կազմակերպությունները դիմումներ էին հղում տարբեր ատյաններին, հետո պետությունը դիմեց, ասելով, որ մեծ թվով ներհոսք կա Իսրայել պետություն, որն ի վիճակի չէ սեփական միջոցներով նրանց խնդիրները հոգալու, և նամակներ ուղղվեցին հակահիտլերյան կոալիցիայի անդամ երկրներինª ԱՄՆ-ին, ԽՍՀՄ-ին, Ֆրանսիային ու Մեծ Բրիտանիային, որոնք այդ դիմումները վերահասցեագրեցին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությանը: ֆեդերատիվ Գերմանիայի Հանրապետությունը դրվեց այնպիսի վիճակի մեջ, որ կամ պիտի հատուցում տար, կամ մեկուսացվեր միջազգային հանրության կողմից: Ահա նման իրավիճակ պետք է ստեղծվի նաև ուրքիայի Հանրապետության համար:

Համահայկական հռչակագրով, փաստորեն, այդ գործընթացի հիմքը դրվեց: Բայց այն կարող է մնալ սոսկ փաստաթուղթ, եթե հաջորդիվ քայլերը չարվեն: Քանի դեռ նման համահայկական պահանջ-փաթեթ չկա, այս խնդիրը կարող է դառնալ տարբեր շահարկումների, մանիպուլյացիաների առարկա, սփյուռքում ի հայտ են գալիս տարբեր կազմակերպություններ, որոնք հանդես են գալիս որպես Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություններ, դրանց թիվը գնալով աճում է, և այս իմաստով ինչքան շատ նման կառույցներ են ի հայտ գալիս, թուրքական ջրաղացին ջուր են լցնում, որովհետև նրանց ցանկությունը սեպ խրելն է հայության մեջ: Իսկ այս հռչակագիրը սառը ցնցուղ էր Էրդողանի համար: Միշտ ավելի հավասարակշռված Էրդողանը, զգացվեց, որ ջղային վիճակում է, ասաց հետևյալը. Մենք բազմից ասել ենք, որ պետք է լինի պատմաբանների խառը հանձնաժողով` թուրք, հայ և օտար, և եթե այդ հանձնաժողովն իսկապես գա այն եզրակացության, որ դա եղել է ցեղասպանություն, ուրքիան պատրաստ է վճարել դրա գինը: Առաջին անգամ է, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյան խոսում է գնի մասին, ինչը նշանակում է, որ իրենք էլ են գիտակցում, որ հատուցման օրը վաղ թե ուշ գալու է, և ուրքիան կանգնելու է դրա առաջ: Որն է մեր տարբերությունը: ուրքիայի կարծիքով ամեն ինչ կավարտվի պաշտոնական ներողություն ասելով: Իսկ պաշտոնական ներողությունը նույնպես ենթադրվում է միջազգային օրենքով, դա սաթիսֆակցիայի` բավարարվածության գործընթացն է, երբ որ ներողություն են հայտնում, այդ երկրի դրոշը բարձրացնում են, կա հատուկ արարողակարգ մշակված: Մեր կարծիքով, ներողություն հայտնելը և այլն ընդամենը սկիզբն է գործընթացի, փաստի ճանաչումը առաջին քայլն է:
Միջազգային իրավունքում գոյություն ունի էստոպելի սկզբունքը, որը վերաբերվում է իրավունքի ժամկետների բաց թողնելուն և ամրագրված է 1969 թ. Վիեննայի ՙՄիջազգային պայմանագրի իրավունքի մասին՚ կոնվենցիայում: Էստոպելը դա որևէ պետության իրավունքի կորուստն է պահանջով հանդես գալու, եթե նա որոշակի ժամանակ համակերպվելով ստեղծված իրավիճակի հետ, որևէ քայլ չի ձեռնարկել իր իրավունքը վերականգնելու կամ դրա մասին խոսելու: Այս առումով կարող ենք բերել հետևյալ փաստարկները:
Նախ 1945 թ. Պոտսդամի կոնֆերանսում Խորհրդային Հայաստանի անունից Ստալինը Մոլոտովին հանձնարարեց Կարսի և Արդահանի վերաբերյալ պահանջ ներկայացնել: Սա իհարկե Արևմտյան Հայաստանը չի, բայց սա փորձ էր վերանայելու ռուս-թուրքական Կարսի պայմանագիրը: Այն, որ նման խորհրդաժողովը էլի է տարածքային հարց բարձրացրել ուրքիայի առաջ, շատ կարևոր հանգամանք է:
ԻՆչ վերաբերում է ցեղասպանության վաղեմությանը, ապա կա 1968 թ նոյեմբերի 26-ի ՄԱԿ-ի կոնվենցիան, որով հղում է կատարվում ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիային, որը կոչվում է ՙՊատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ վաղեմության ժամկետ չի կիրառվում՚: 1968 թվականի այս փաստաթղթի երկրորդ հոդվածում Մարդկության դեմ հանցագործություններ ասելով նկատի է առնվում այն ձևակերպումը, որը նշված է 1948 թվականի կոնվենցիայում: Վերջում նշվում է, որ ցեղասպանություն հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, դրանց կատարողները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Այսինքն, թուրքական կողմի այն պատկերացումը, թե հարյուրամյակի ցունամին կկարողանան հաղթահարել և ամեն ինչ կվերջանա՝ մտացածին է, իրականում, ամեն ինչ նոր է սկսվում:
1991 թ. թվականի օգոստոսի 23-ի հռչակագրում կետ կա, որտեղ խոսվում է ցեղասպանության միջազգային ճանաչման մասին:
Համահայկական հռչակագրում մենք հղում ենք կատարել երկու կարևոր փաստաթղթերիª Սևրի պայմանագրի և Վիլսոնի իրավարար վճռի վրա: Երբ կատարվում է հղումը, արդեն մենք գիտենք, թե դրանք ինչ փաստաթղթեր են: Տարածքային պահանջ, հարյուրերեք հազար քառ կմ տարածք, որը իրավարար վճռով ԱՄՆ-ի նախագահը ստորագրեց և մտցրեց ուժի մեջ: Այնպես որ, այլևս մեղադրել հայ ժողովրդին, որ նա բաց է թողել ժամանակը, չի կարելի, որովհետև հռչակագրում այդ փաստաթղթերը նշված են:
Մենք պետք է այս փաստերն ի մի բերենք, ցույց տալու համար, որ մենք ժամանակը չենք կորցրել և էստոպելի սկզբունքը մեր հանդեպ չի կարող կիրառվել: Մենք ուղղել ենք մեր ուսերը, այլևս ողբացող, լացակումածը չենք, այլ իր իրավունքների տեր դառնալ ձգտող ժողովուրդ: Հայ ժողովուրդը միջազգային լայն հնարավորություններ ունի իր իրավունքը բարձրացնելու և պահանջելու, որ ուրքիային պարտադրվի դրանց կատարման ապահովումը:
Սակայն, որքան էլ մենք ունենք բոլոր իրավունքներն ու հնարավորությունները, միայն դրանց ապավինելը սխալ է: Մենք գիտենք, թե ինչ երկակի ստանդարտներ են կիրառվում գերտերությունների կողմից: Օրինակ, Ղարաբաղի հարցում տարածքային ամբողջականությունը հակադրում են ազգերի ինքնորոշման սկզբունքին և ըստ նպատակահարմարության կիրառում դրանցից որևէ մեկը: Մինչև այդ դատական գործընթացի սկիզբը, պետք է թղթածրարը պատրաստել և դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան, որովհետև նա է իրավասու քննելու պետության գործը: Մենք չենք կարող ֆիզիկական անձանց դեմ հայց հարուցել, որովհետև կազմակերպիչները վաղուց չկան, նրանք հենց իրենց դատարանով են դատապարտվել: Հարավսլավիայի համար հատուկ տրիբունալ ստեղծվեց, որտեղ դատում էին հանցագործություն կատարած պետական այրերին: Մենք նախադեպ ունենք, երբ պետությունը մեղավոր ճանաչվեց, իննսունվեց թվականին Բոսնիան և Հերցոգովինան դատի տվեց Սերբիային և Չեռնոգորիային Սրեբրեննիցայի ցեղասպանությունը կատարելու համար: Դատարանը վճիռ կայացրեց, որ Սերբիան և Չեռնոգորիան պատասխանատու է, որ չեն կանխարգելել այն:
Արդեն իսկ մի պետություն պատասխանատու է ճանաչվել ցեղասպանության համար, և այս նյութերը պետք է լավագույնս ուսումնասիրել: Սակայն, անգամ այդ գործը, որ քննվում էր, կային ճնշումներ, որ Սերբիային մեղավոր ճանաչեն, և հակառակ կողմի ներկայացրած համանման փաստերը հաշվի չառնվեցին: Մեր լոբբիստները մեծ աշխատանք ունեն անելու, մենք չենք խնդրում, որ մեր հայցը բավարարվի, այնքան զորավոր են փաստերը: Մեզ հարկավոր է, որ այդ դատարանի վրա ի շահ ուրքիայի ճնշում չգործադրվի, Եթե մենք կարողանանք ապահովել դատարանի չեզոքությունը, հաջողություն կունենանք: Մենք շատ հավասարակշռված, ծանր ու թեթև անելով պիտի առաջ գնանք: Ցավոք սրտի, մենք ունենք այնպիսի հարևան, որ տարբեր ռեսուրսներ ունի և երկրների վրա ճնշումներ է գործադրում նաև այսօր:
Եթե խոսում ենք թուրքական պետության մասին, թվում է, թե փոխվել է այդ երկիրը: Սակայն դրանք կոսմետիկ փոփոխություններ են: Հիշենք ՙՀայեր մենք ներողություն ենք խնդրում՚ արշավը: Հայտնի է, որ տխրահռչակ Երեքհարյուր մեկ հոդվածով պատասխանատվության են կանչում թրքությունը վիրավորելու համար: Հանտ Դինքը, և այլն բանտ են նստել, սակայն այդ արշավի մասնակիցներից ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց: Ավելին, նրանցից ոչ մեկը հատուցման մասին որևէ խոսք չասաց:Պարզ է, որ դա պետության կողմից կազմակերպված ակցիա էր: Մեզ մոտ արձագանք չեղավ, հասկանալի է, որ դրանով նրանք մեզ ուղարկել էին ուղերձ, որ նրանք պատրաստ են միայն ներողության, իսկ հայկական կողմն ասում է` ներողությամբ է սկսվում ամեն ինչ:
Որոշ գործընթացներ արդեն արվում է, հայտարարվել է, որ Հայաստանում և սփյուռքում իրավաբաններն արդեն սկսել են թղթածրարի պատրաստումը: Ի լուր աշխարհի պետք է հայտարարվի մեր այս բոլոր պահանջների մասին: Դեռ չխոսեցինք անվերականգնելի կորուստների մասին: Մեկնարկը բոլոր դեպքերում տրված է, ուրախալի է, որ նաև արձանագրությունները նախագահը հետ կանչեց, տրամաբանական հաջորդ քայլը կարող է լինել արձանագրություններից մեր ստորագրության հետ վերցնելը:

Լուսյա ՄԵՀՐԱԲՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *