<<Կինը հանուն զարգացման>>. Ոլորտի լավագույնները մրցանակներ ստացան

<<Հայաստան-Արցախ-Սփյուռք>> համահայկական ամսագիրը Կանանց միջազգային տոնին նվիրված մրցանակաբաշխություն էր կազմակերպել՝ <<Կինը հանուն զարգացման>> խորագրով, որն անցկացվեց մարտի 7 –ին՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում:

Դպրոցաշինության ոլորտում մեծ ավանդի համար մրցանակ  շնորհվեց Վաղարշապատի Վահան Ռշտունու անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Մարգարիտա Սարգսյանին: Ուսումնադաստիարակչական կրթության ոլորտում մեծ ավանդի համար, <<Ամենանախաձեռնող տնօրեն>> անվանակարգում մրցանակ  շնորհվեց Վաղարշապատի Գ.Նժդեհի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի տնօրեն Եսթեր Գալստյանին: Սոցմանկավարժության ինստիտուտի արդյունավետ ներդրման համար պարգեւի արժանացավ Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը: Ռազմահայրենասիրական կրության ոլորտում մեծագույն ավանդի համար մրցանակ շնորհվեց Արմավիրի  Անդրանիկ Օզանյանի անվան N 5 հիմնական դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանին, իսկ նորարարական եւ հեռահաղորդակցության կրթության լավագույն ապահովման համար մրցանակի արժանացավ Վանաձորի Մովսես Խորենացու անվան N 17 ավագ դպրոցի տնօրեն Թամարա Սաղաթելյանը: Մրցանակաբաշխության նպատակն էր խրախուսել կանանց, ովքեր տնտեսության, առողջապահության եւ կրթության ոլորտներում տարիներ ի վեր իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ: Բոլոր անվանակարգերն անհատական էին եւ արտացոլում էին տվյալ ոլոտում նրանց ակնառու հաջողությունները:

Մրցանակներ ստացան նաեւ ականավոր բժշկուհիներ, որոնց թվում էին ՀՀ լյարդաբանական ասոցիացիայի նախագահ, <<Նորք Մարաշ >> բժշկական կենտրոնի լյարդաբանական բաժանմունքի վարիչ Հասմիկ Ղազինյանը, սրտաբան, բժշկական գիտություններ դոկտոր–պրոֆեսոր Սվետլաննա Գրիգորյանը: <<Մրցունակ մարզային բուժհաստատություն>> անվանակարգում մրցանակ  շնորհվեց Հրազդան բժշկական կենտրոնի տնօրեն Լիլյա Կարապետյանին իսկ <<Արդիականացված ու վստահելի բուժհիմնարկ>> անվանակարգում Լոռու մարզի Մեծ Պարնիի բժշկական կենտրոնի տնօրեն Մարինե Լամբարյանին: <<Բարձրակարգ հոգեբան>> անվանակարգին արժանացավ Շենգավիթ ԲԿ-ի կլինիկական հոգեբան Նարինե Պետրոսյանը:

Արժեվորվեցին նաեւ առողջապահության տարբեր ճյուղերում իրենց ակտիվ մասնակցությունն ունեցած հայ բժիշկների աշխատանքը: Բարձր գնահատանքի արժանացավ վերարտադրողական ոլորտում նորարարական տեխնոլոգիաների ներդրման առումով առաջատար բժիշկ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանը, ով նաեւ հեղինակն է վերջերս թողարկված մասնագիտական գրքի: Մրցանակներ ստացան նաեւ բազմամյա գործունեություն ծավալած ակնաբույժներ, քիթ-կոկորդ ականջաբաններ: <<Պացիենտի համակրանք>>-ին արժանացավ Էրեբունի բժշկական կենտրոնի քիթ կոկորդ, ականջաբան, Աշխեն Բալբաբյանն իսկ նորագույն եղանակներով կոնսերվատիվ բուժման համար՝ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Սուսաննա Ռոստոմյանը:

էքսիմեր լազերային վիրահատությունների առաջամարտիկ անվանակարգում մրցանակ շնորհվեց «Վլադիմիր. Ավագյան» բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա Թամազյանին իսկ «Ակնաբուժության ոլորտում առաջատար բժիշկ» անվանակարգում Մալայանի անվան այնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի վարիչ Լիլիթ Ոսկանյանին: Օրթոդոնտիկ խնդիրների կանխարգելման առաջամարտիկ, բուժման ժամանակակից մեթոդների կիրառման համար մրցանակի արժանացավ բժիշկ-օրթոդոնտ Aleksanyan Orthodontics բրենդի հիմնադիր Հայկուշ Ալեքսանյանը:

Մրցանակաբաշխության կազմակերպիչները՝ լինելով հայ կին գործարարի կողքին, մշտապես արժեվորել են նրանց դերն ու կարեւորությունը տնտեսության զարգացման գործում՝ լուսաբանելով նրանց ներուժն ու սեփական բիզնեսում կարողություններն արդյունավետ օգտագործելու գործընթացները: Ուրախ ենք արձանագրել, որ հայ կանայք հեռավոր մարզերում կարողացել են իրենց գործունեությունը հիմնել, ստեղծել աշխատատեղեր: Մրցանակներ ստացան նաեւ հաշվապահության, թարգմանչական, տուրիստական, կոսմետոլոգիական եւ այլ ճյուղերում իրենց փայլուն գործունեությամբ աչքի ընկած երիտասարդ կին գործարարներ, որոնցից նաեւ առանձին անվանակարգ էր սահմանված լավագույն կին գործատու համար: <<Լավագույն գործարար կին>> անվանակարգում մրցանակ շնորհվեց <<Լուսիա Ֆուդ>> ընկերության հիմնադիր տնօրեն Լուսինե Բարաթյանին, իսկ <<Ամենահաջողված ընտանեկան բիզնես>> անվանակարգում Օձունի <<Ասի>> հյուրատան հիմնադիր Զարուհի Խանվելյանին: <<Մատնահարդարման ունիվերսալ – վարպետ>> անվանակարգում մրցանակ շնորհվեց Անժելա Հայրապետյանին: <<Մրցունակ հաշվապահական կենտրոն եւ լավագույն կին գործատու>> անվանակարգերում մրցանակ շնորհվեց Պլուս Մինուս հաշվապահական կենտրոնի, հիմնադիր տնօրեն Աննա Չիտչյանին: Մեկ մրցանակակիր սփյուռքաբնակ էր՝ մատնահարդար Մանուշակ Հակոբյանը, ով վերջին տարիներին մատնահարդարման արվեստում ունեցած հաջողություններով գրավել է արաբական մամուլի ուշադրությունը եւ Բաղդադում հիմնել մատնահարդարման եւ դիմահարդարման իր ստուդիան: <<Էսթետիկ կոսմետոլոգիական ծառայությունների ոլորտում ամենապահանջարկված բժիշկ – դերմատոկոսմետոլոգ>> անվանակարգին արժանացավ <<Գոլդս սպա>> կենտրոնի հիմնադիր տնօրեն, Քրիստինա Բաբայանը:«Մրցունակ թարգմանչական կենտրոն և ամենանախաձեռնող գործարար կին>> անվանակարգում մրցանակ ստացավ Վիվա Լինգվա թարգմանչական կենտրոնի հիմնադիր տնօրեն Արփինե Ղարիբյանը: Եվ վերջապես <<Ամենավարկանշային տուրիստական գործակալություն>> անվանակարգում մրցանակ շնորհվեց Ռիմա Թրավել տուրիստական գործակալության հիմնադիր տնօրեն Ռիմա Խաչատրյանին:

Որոշ մրցանակակիրների մրցանակներ հանձնեցին ՀՀ գերատեսչության եւ ԲԿ-ների ներկայացուցիչներ՝ հանդես գալով կանանց ուղղված շնորհավորական ուղերձով: Մրցանաբաշախությունն ուղեկվեց համերգային ծրագրով, առանձին կատարումներով հանդես եկան պարային խմբեր, երգիչ երգչուհիներ:

Անզուգական կատարմամբ հանդես եկան ջութակահարներ Վարդան Պողոսյանը, Տրիադ Տրիոն՝ մենակատար Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ: Միջոցառումն ամփոփվեց Եվրոպայում միջազգային մրցույթների դափնեկիր Գոռ Ստեփանյանի ասմունքով: Երգիչների թվում էին Աղասի Իսպիրյանը, Գրիգոր Միրզոյանը, երգչուհիներից՝ Թամարա Ժամհարյանը, Աննա Խաչատրյանը, Լենա Ղազարյանն ու Լայանան: Հիասքանչ պարային բեմադրությամբ կանանց նվիրված միջոցառումը գեղեցկացրեց Անի-արտ պարային համույթը՝ գեղարվեստական ղեկավար Անի Ղարիբյանի մասնակցությամբ: Առանձնահատուկ  անակնկալ մատուցեց Մշակույթի պետական քոլեջի թատրոն ստուդիան՝ Քնարիկ Սասունյանի  ղեկավարությամբ:

Առանձին ելույնթեր հնչեցին նաեւ մրցանակակիր կանանց կողմից: Մրցանակաբաշխությանը ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ գերատեսչություններից եւ դիվանագիտական կառույցներից:

Լենա Ղարիբյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *