10675631_359565267544918_1246973746455782967_n

«Ոչինչ չունեմ ասելու, իմ փոխարեն կասեն երկնքում գտնվող իմ ընկերները». Վազգեն Սիսլյան

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հոկտեմբերի 1-ին կազմակերպել էր մի գեղեցիկ տոնախմբություն: Անկախության 23 ամյակը նշանավորվեց՝ անկախության համար կյանք տված մարտիկներին պարգևատրելու արարողությամբ:  Henaran.am -ը տեղեկացնում է, որ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վազգեն Սիսլյանը իր գերատեսչական մեդալը նվիրեց ընկերներին, նրանց ովքեր այսօր մեզ հետ չեն: Նրանց, ովքեր անմահացան:Մեզ հետ զրույցում անձնուրաց հայը չուզեց մանրամասնել իր զգացածը.«Ոչինչ չունեմ ասելու, իմ փոխարեն կասեն  երկնքում գտնվող ընկերները» ,-ասաց:

Հիշեցնենք, որ 1981 թվականի սեպտեմբերի 24-ին չորս հայ երիտասարդներ` Վազգեն Սիսլյանը, Արամ Բասմաճյանը, Հակոբ Ջուլֆայանը եւ Գեւորգ Կյուզելյանը, գրավեցին Փարիզի թուրքական հյուպատոսարանը եւ 16 ժամ պահեցին իրենց հսկողության տակ: Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի այս գործողությունը, որը կոչվեց «Վան» առաջինն էր հայ ազատագրական պայքարի նոր շրջանում: Նախ գործողությունը, ապա մարտիկների դատավարությունը ցնցեց ոչ միայն համայն հայությանը, այլեւ աշխարհի շատ ու շատ մարդկանց, որոնք մամուլում, ռադիոյով եւ հեռուստատեսությամբ հետեւում էին այս ամբողջ գործողությանը, դատավարությանը, իսկ հետո լրատվություն էին փնտրում բանտարկված մարտիկների մասին: Պիտակներ՝ Վազգեն Սիսլյան, Վան գործողություն

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *