film

«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի քննությունը ցույց է տալիս, որ հայերի անցյալը ավարտված չէ

Չնայած ֆիլմն ունի զգացմունքային վերնագիր՝ «Ոչնչացնելու մտադրություն. մահ, ժխտողականություն, նկարագրություն», այն քիչ զգացմունքային փաստավավերագրական ֆիլմ է։ Հայոց Ցեղասպանության թեման հնարավոր չէ ամբողջովին առանց զգացմունքերի ներկայացնել, սակայն այս ֆիլմի զգացմունքային հավասարակշռությունն ու հանդարտությունն այն ավելի ուժեղ են դարձնում։

20-րդ դարի սկզբին օսմանյան թուրքերի կողմից սպանվեցին մոտ 1,5 մլն հայեր։ Սա պետք է ընդունված փաստ լիներ, սակայն դեռ մնում է սադրիչ քննարկման առարկա, քանի որ թուրքական կառավարությունը գրեթե մեկ դար շարունակում է անտեսել կամ ժխտել այդ իրադարձությունները, տնտեսական ճնշումներ գործադրել, ստիպել մյուս երկրների կառավարություններին անել նույնը։

Ջո Բերլինգը՝ ֆիլմի ռեժիսորը, իր ֆիլմում օգտագործում է ցեղասպանությունից փրկվածների հին տեսագրություններն ու պատմաբանների մեկնաբանությունները` այսպիսով ընդհանուր պատկերացում տալով ոճրագործության մասին։ Ֆիլմում ընդգրկված են նաև «Խոստումը» ֆիլմի (գեղարվեստական ֆիլմ, որը նկայացնում է 1915 թ․ կռիվներն ու հայերի զանգվածային ոչնչացումը) անձնակազմն ու դերակատարները։ Պարոն Բերլինգի ծրագիրը մտածված է, ինչպես նաև խորհրդանշական․ փաստերը ցույց են տալիս, որ թուրքական կառավարությունը միշտ ձգտում է ճնշում գործադրել կինոստուդիաների վրա, որպեսզի վերջիններս դադարեցնեն Ցեղասպանության մասին ֆիլմերի նկարահանումները։

Ֆիլմում առկա քննարկումները հարցազրույցներ են` վերցված տարբեր պատմաբաններց, առկա են նաև մի խումբ հոգեբանների ուսումնասիրություններ, խոսվում է ռևիզիոնիզմի և օսմանյան թուքերի հետ գերմանացիների համագործակցության մասին։ Մեզանից մեծ ջանքեր չի պահանջվում հասկանալու համար, որ հայերի կոտորածը հող նախապատրաստեց հոլոքոստի համար։

«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի հիմնական ասելիքը կոչն է` հիշելու անմեղ զոհերին, հանուն նրանց ու հանուն մեզ։ «Եթե դուք ուզում եք հասկանալ, թե ի՞նչ կատարվեց Յուգոսլավիայում, եթե դուք ուզում եք հասկանալ ռուանդայի դեպքերը, եթե դուք ուզում եք հասկանալ ցանկացած այլ զանգվածային դաժանություններ, որ տեղի են ունենում այսօր, դուք իսկապես պետք է ուսումնասիրեք Հայոց Ցեղասպանությունը»․ ֆիլմի գրեթե վերջին հատվածում ասում է պատմաբաններից մեկը։ «Պատմությունը անցյալում չի մնացել»։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *