18450002_1406564872740426_1835000440_n

«Ոչ թե պետք է բուժել հիվանդությունը, այլ բուժել հիվանդին». Նյարդաբան Սուրեն Ապրեսյան

 Հարցազրույց  <<Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի>> ընդհանուր նյարդաբանության եւ ցավի կենտրոնի ղեկավար. բ.գ.թ Սուրեն Ապրեսյանի հետ

-Ի՞նչ է իրենից ներկայացնում առողջապահության նյարդաբանության ճյուղը.

Նյարդաբանությունը առողջապահության այն նեղ էլիտար մասնաճյուղերից է, որը գտնվում է բոլոր մասնագիտությունների խաչմերուկում և կապող օղակ է հանդիսանում նրանց միջև։ Օրգան համակարգերի և օրգանների պաթոլոգիաների ճնշող մեծամասնությունը նյարդային համակարգի խանգարումների արդյունք են։

-Ինչպիսի՞ գործոններ են նպաստում նյարդային հիվանդությունների առաջացմանը։

-Նյարդաբանությունն՝այսպես ասած, օրգանիզմի «համակարգիչն » է, որն իրաշխատանքով և ծրագրային ապահովմամբ կառավարում է տարբեր օրգանների ֆունկցիաները՝ սկսած սիրտ-անոթային համակարգից, ստամոքսի, լյարդի աշխատանքներից, ընդհուպ մինչև եղունգի, մազի սնուցում։ Այս ամենն աշխատում է նյարդային համակարգի միջոցով, առանց մեր գիտության։

Եղանակային փոփոխություններն ազդու՞մ են արդյոք մարդու նյարդային համակարգի վրա և հատկապես որո՞նք են այդ հիվանդությունները, որոնք պայմանավորված են սեզոնային սրացմամբ:

-Մթնոլորտային բարձր  ճնշումը, երկրագնդի մագնիսական դաշտի ազդեցությունն անդրադառնում է ամբողջ երկիր մոլորակի վրա՝ առաջացնելով բնական աղետներ: Նյարդային համակարգը, ևս ապահովվագրված չէ նման երևույթներից: Այս ամենը պայմանավորված է կենսա-էլեկտրա-ֆիզիոլոգիական և էլեկտրամագնիսական համակարգերի փոխազդեցությամբ։

– Նման իրավիճակներից զերծ մնալու ի՞նչ դեղատոմս կառաջարկեք:

-Աստված արարելով մարդուն իր նմանությամբ և պատկերով՝նրան տվեց մի ամբողջ կատարյալ «զինանոց», որպեսզի նա կարողանադ իմակայել բոլոր դժվարություններին, թե օրգանիզմի, թե արտաքին աշխարհի հետ կատարվող փոփոխություններին։ Հիվանդությունը սկսում էի հայտ գալ այն ժամանակ, երբ այդ համակարգը դադարում է աշխատել կամ վատթարանում է նրա կենսագործունեության բնականոն ընթացքը: Ուստի խորհուրդ կտամ նախ եւ առաջ ընդունել օրգանական սնունդ, վարել առողջ ապրելակերպ, զերծ մնալ 21-րդ դարի «ժանտախտի» նման չարիք դարձած՝ նստակյաց կյանքից, չտարվել համակարգչով եւ սմարթֆոններով, որոնք առաջացնում են բազմակի խանգարումներ։

Օրինակ ՝գայլերը երբեք չեն տառապում գլխացավով, օստեոխոնդրոզով  կամ այլ հիվանդությամբ, քանի որ նրանց կերակրողները իրենց ոտքերն են (ժպտում է):

– Մի փոքր ներկայացնեիք նաեւ կենտրոնի աշխատանքը:

-Մեր կենտրոնը ձևավորվել է տարիներ առաջ, և մենք զբաղվում ենք դասական նյարդաբանությամբ, խորանալով ցավի հասկացության և ցավի դրսևորումների մեջ։ Յուրաքանչյուր հիվանդություն ունի իր ընթացքը, և եթե որևէ ցավ անհանգստացնում է մարդուն, ապա այն ինչ որ բանի ազդանշանն է։Եվ ամենևին էլ  պարտադիր չէ ,առանց ախտանիշի պատճառը հասկանալու,  ցավազրկողներ ընդունել։

-Ի՞նչ խնդիրներով ու գանգատներով են Ձեզ հաճախ դիմում։

-Նյարդաբանին դիմում են ցանկացած հիվանդության դեպքում՝գլխացավի, գլխապտույտի, անոթային խանգարումների, կաթվածների, ուղեղի արյան շրջանառության խանգարումների, ողնաշարային պաթոլոգիաների և մի շարք այլհիվանդությունների դեպքում։Կան հիվանդությունների մի շարք տեսակներ ևս, որոնցից հատկանշական է հենաշարժական համակարգի և այլ բարդ հիվանդություններ, որոնք ունեն իրեն ցծագումնաբանական դեռևս չբացահայտված առեղծվածները՝ դարձնելով մարդկանց հաշմանդամներ։

– Որոնք են ամենատարածված նյարդային ախտանիշները

-Նյարդային ախտանիշները շատ շատեն։ Ցանկացած օրգանից անկացած պաթոլոգիա ունի ուղղակի կապ նյարդային համակարգի հետ եւ վերջինիս խաթարման դեպքում տուժում է նաեւ օրգանների ֆունկցիան : Ըստ ասացվածքի, «Ոչ թե պետք է բուժել հիվանդությունը, այլ բուժել հիվանդին»։ Մեր կենտրոնը յուրովի է մոտենում այդ հիմնահարցին, փորձելով գտնել տվյալ հիվանդության պատճառը։ Ապարդյուն է պայքարել մի բանի դեմ, որը չես  տեսնում և չես հասկանում:

Անքնությունը եւ՞սնյարդային համախտանիշ է եւ ի՞նչ խորհուրդ կտաք այս դեպքում:

-Անքնությունը ԿՆՀ-ի աշխատանքային ռիթմի խանգարման արդյունք է և առաջնահերթ պետք է պարզել, որոնք են դրա առաջացման պատճառները եւ նշանառության տակառնել։ Այսօր մարդկությունը գտնվում է «ճառագայթային փոթորիկի» մեջ, վնասակար մի շարք  սարքավորումներ բացասական ազդեցություն են թողնում մարդու նյարդային համակարգի վրա։ Սթրեսները եւ խաթարում են մարդու բնականոն քունը եւ մարդու օրգանիզմում առաջացնում են խառնաշփոթ: Իրավիճակին ցանկացած օրգանիզմ արձագանքում է յուրովի, մեկը դիմակայում է, մյուսը՝ ոչ:

Սուրեն Ապրեսյան նյարդաբան  «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում»

Հասցե Էզրաս Հասրաթյան փ., շ 9, 0052, Երևան, Հայաստան Հեռախոս +374 10 24 40 82 +374 91 47 95 78

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *