63e4d45ee39fb96e311cb3cbc8f96253

«Ով է սպանել հայերին» ֆիլմը «Socially Relevant Film» կինոփառատոնում արժանացել է մրցանակի

«Ով է սպանել հայերին» ֆիլմը «Socially Relevant Film» կինոփառատոնում արժանացել է մրցանակի «Ով է սպանել հայերին» առաջին արաբական վավերագրական ֆիլմը, որը պատմում է հայերի մասին, «Socially Relevant Film» կինոփառատոնում արժանացել է հանդիսատեսի համակրանք մրցանակին։ Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր» պարբերականը, ֆիմը նկարահանել է Մուհամմադ Խանաֆին եւ Մարիամ Զաքին։ Ֆիլմում նկարագրվում է հայերի ցեղասպանությունը։

Ի դեպ, ֆիլմում ներկայացվում է բազմաթիվ արխիվային նյութեր։ Նշենք, որ նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Եգիպտոսում և Լիբանանում։ Հավելենք, որ Նյու Յորքում կայացած կինոփառատոնում հաղթող է ճանաչվել մեկ այլ եգիպտական ֆիլմ՝ «Մինչև գարուն» :

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *