ԿԱՐԵՎՈՐ
Search
UaTEfFkPvuHZEr7vx9MzNsfKEq

Որո՞նք են եղել հանցախմբի նպատակներն ու թիրախները. նոր բացահայտումներ

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով Նորք–Մարաշում զինված խմբի հայտնաբերմանն ու վնասազերծմանը, ասաց, որ ԱԱԾ-ն ծանրաբեռնված է նախաքննական տվյալների գաղտնիությունը պահելու պարտավորությամբ, ուստի գործի վերաբերյալ բոլոր մանրամասները չի կարող հայտնել:

«Ինչպե՞ս է հանցախումբը հայտնվել հատուկ ծառայությունների տեսադաշտում, մանրամասներ չեն ներկայացվում: Խմբավորման անդամներն արել են հնարավորը, որ աչքի չընկնեն, անգամ գաղտնի հեռախոսահամարներով են միմյանց հետ կապ պահել, բայց հայտնվել են իրավապահների տեսադաշտում ու միանգամից վերցվել հսկողության տակ: Վնասազերծման պահին «Ալֆա»-ի տղաները գիտակցում էին` այդ տունը զինանոցի է վերածվել: Եվ գրոհեցին՝ ռիսկի դիմելով: Ինչ պլաններ էին գծում վարձակալած տանը, որտեղ և ում դեմ էին գործադրելու այդքան զենք-զինամթերքը: Այստեղ ուշագրավ տեղեկություններ են ջրի երես դուրս գալիս: Հանցախումբը հստակ նպատակներ ու թիրախներ է ունեցել: Գործին չվնասելու համար փակագծերը չեն բացվում»:

Հատուկ ծառայությունները հիմա մանրամասն քննություն են տանում, որ պարզեն, թե որտեղից է ձեռք բերվել ապօրինի զենքը: Նաև պարզվել է, որ հանցախումբը եղած զինանոցը քիչ է համարել, որոշել էր էլի ձեռք բերել:

«Հստակ ծրագրված նպատակներ է ունեցել հանցավոր խումբը, մշակված եղանակներ է ունեցել, ընտրած է եղել հանցագործության թիրախները։ Խմբի հանցագոծություններն ուղղված են եղել քաղաքացիների, քաղաքական հասարակական գործիչների, պետության առանձին ճյուղերի նկատմամբ եւ նախատեսված են եղել սպանություններ:Ինձ համար զարմանալի է ու զավեշտալի է այն հայտարարությունները, թե իբրև տեղի է ունեցել բեմականացում, կամ ուզում են սա կապել ինչ-ինչ քաղաքական պրոցեսների հետ: Հավատացնում եմ, այն, ինչ տեսաք էկրաններով, և լսեցիք հաղորդագրություններով, դրանք ամբողջությամբ իրական են և համապատասխանում են եղելությանը»,-ասաց Մ.Համբարձումյանը:

 

 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *