Որոնք են եղել Սփյուռքի նախարարության գերակա խնդիրները.

Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց 2014-2015թթ.-ի ՀՀ սփյուռքի նախարարության գերակա խնդիրները՝ ՀՀ սփյուռքի նախարարության և համահայկական կառույցների համատեղ ծրագրերի ընդլայնում և զարգացում, Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման ծրագրերի իրականացում, Սփյուռքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքների համակարգման իրականացում, Հայոց լեզվի տարածում և հայ երիտասարդության շրջանում հայերենի իմացության մակարդակի բարձրացում, այդ թվում՝ նորարարական մեխանիզմների կիրառմամբ:

Գերակա խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցության ընդլայնման և զարգացման հուշագրեր են կնքվել Համազգային հայ կրթական և մշակութային միության, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի, Հայ մարմնակրթական ընդհանուր միության ( ՀՄԸՄ) և Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության հետ: Նախատեսվում է համագործակցության հուշագրերի կնքում Հայ բարեգործական ընդհանուր միության, Հայ օգնության միության և «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնադրամի հետ:

Նախարարը նշեց, որ Սփյուռքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում տեղի են ունեցել հիշատակի հարյուրավոր միջոցառումներ, նախարարությունը մասնակցել և համակարգել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի սփյուռքյան մասնակիցների հետ տարվող աշխատանքները, կազմակերպել «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» գիտաժողովը, «Իսլամացած հայերի խնդիրների շուրջ» խորագրով կլոր սեղան-քննարկումը, Հայ կանանց համահայկական համաժողովը, Հայ Կաթողիկե եկեղեցու հաղորդակցության միջոցների 2-րդ համագումարը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *