Ու՞մ է պատկանում Արգենտինայում լավագույնը ճանաչված «Սարգիս» անունը կրող հայկական ռեստորանը

Հանրահայտ Guía Oleo կայքի քվեարկության արդյունքներով «Սարգիս» անունը կրող հայկական ռեստորանը ճանաչվել է լավագույնը Արգենտինայում: Ըստ քվեարկողների, ռեստորանում լավագույն նախադրյալ է համարվում հաճելի ու ջերմ մթնոլորտը, լավագույնս մատուցվող խորովածը, աղանդերը եւ տասնյակ տարիների վաղեմություն ունեցող ալկոհոլային խմիչքների առկայությունը:

Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասի Thames Street 1101 Villa Crespo փողոցում տեղակայված է հայկական «Սարգիս» ռեստորանը, որը 2015 թ-ին ներառվել է աշխարհի հանրահայտ 60 ռեստորանների շարքում: Ըստ հարցումների, այս վայր հաճախորդները մեծ սիրով այցելում են ճաշակելու յուրօրինակ համեղ ուտեստները, որտեղ բացի որակյալ սնունդից, մթնոլորտն է հանգիստ, իսկ սպասարկումը՝ բարձրակարգ:

5b9cc46ab26a69b7d485d83dc1907983

Այս նախադրյալներով հայկական այս ռեստորանը անհամեմատելիէ այլ հաստատությունների համեմատ: Այստեղ շաբաթվա բոլոր օրերին ջերմ մթնոլորտ է, առատություն, հյուրընկալություն, որտեղ հաճախորդներին առաջարկվում է Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանի,Մերձավոր Արեւելքի ավանդական ուտեստները, հաճախակի ացնկացվում են նաեւ խոհարարական շոու ծրագրեր եւ մեքսիկական տեկիլայի, ամերիկյան Բուրբոնի, հայկական կոնյակների եւ գինիների համտես: Բացի տեղացիներից հայկական այս ռեստորան են հաճախում նաեւ զբոսաշրջիկներ, ովքեր ցանկանում են հենց այս վայրում ճաշակել հայկական դոլմա, քաբաբ, մածուն,  դառը շոկոլադ եւ այլն:

Նշենք, որ «Սարգիս» ռեստորանը հիմնադրվել է 20 տարի առաջ, լիբանանցի հայկական ծագումով հայտնի Սարգիսի կողմից, ում շնորհիվ, այս հաստատությունը իր ոճի ու ճաշակի արդյունքում արդեն երկար տարիներ հաճախորդների մի մեծ բանակ է համալրել:

Ռեստորանը բաց է ամեն օր ժամը 12:00-ից մինչև 15:00, հետո փակվում է սիեստայի ընդմիջման համար ու կրկին շարունակում աշխատել երեկոյան 20:00-ից մինչև 01:00:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *