10702128_1484209975184560_4433395487036477107_n

Ուզում եմ, որ ամեն մեկն իր արժանի պատիժը ստանա. Մեխակ Ցականյան

Ստեփանակերտում, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը, որոնցից վերջինս մեղադրվում է նաև Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի սպանության մեջ։ Ինչպես  հաղորդում է ԱՐՑԱԽՊՐԵՍ-ը, դատական նիստի ընթացքում շարունակվել են հարցաքննվել ամբաստանյալներ Շ. Գուլիևը եւ Դ. Ասկերովը: Մասնավորապես, դատարանի նախագահ Անատոլի Թադևոսյանի՝ սահմանը ապօրինի հատելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ամբաստանյալ Ասկերովը նշել է, որ այն ժամանակ իբր չի հասկացել այդ ամենը և հիմա է հասկանում իր սխալը։ Ասկերովի խոսքով՝ ԼՂՀ սահմանը պարբերաբար խախտելով՝ ինքը վատ նպատակ չի ունեցել. պարզապես այցելել է Շահումյանի շրջանում գտնվող իր հարազատների գերեզմաներին:

Այն հարցին, թե լավ ծանոթ լինելով տեղանքին, ինչո՞ւ են անչափահաս Սմբատ Ցականյանից հարցրել Քարվաճառ տանող ճանապարհը, Ասկերովը պատասխանել է, որ ինքը տեղանքի ճանապարհները միայն անտառներով ու սարերով գիտի: Ասկերովը շարունակել է ժխտել Սմբատ Ցականյանի սպանության մեջ իր մասնակցությունն` այն կապելով հանցախմբի անդամ, զինված դիմադրության ժամանակ մահացու վիրավորված Հասան Հասանովի հետ: Դատական նիստին ներկա Սմբատ Ցականյանի հայրը՝ Մեխակ Ցականյանը, ընդմիջման ժամանակ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ընդհանուր առմամբ գոհ է դատավարության ընթացքից: «Ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել, ուզում եմ, որ ամեն մեկն իր արժանի պատիժը ստանա»,- ասաց որդեկորույս հայրը ՝ մեկ անգամ ևս դատապարտելով ոճրագործների անմարդկային արարքը: 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *