«Ունենք հոյակապ գաղութ՝ հայրենասիրական ոգով տոգորված».Հակոբ արք. Գլնճյան. Ուրուգվայ

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՈԻՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ՝ ՀԱԿՈԲ ԱՐՔ.ԳԼՆՃՅԱՆԻ ՀԵՏ:

Մոնթեվիդեոի «Սուրբ Ներսես Շնորհալի», Հայ Առաքելական տաճարի մեջ հայրաբար «Դիտակ» ամսագրի աշխատակազմին ընդունեց ծագումով քեսաբահայ, հայտնի մտավորական և գրքերի հեղինակ, Ուրուգվայի հայոց հոգևոր Աոաջնորդ Հակոբ Արքեպիսկոպոս Գլնճյանը։ Հարցրեցինք, թե քանի՞ տարի է, որ գտնվում է այստեղ և ինչպիսի կացության մեջ են գտնվում հայերը այս հեոավոր երկրում։

Սրբազան հայրը ազնվորեն պատասխանեց. «Մայր Աթոո Ս. էջմիածնի միաբան եմ, 1990 թ-ին Վազգեն վեհափառի կողմից ձեոնադրվել եմ եպիսկոպոս և Ուրուգվայում գործում եմ Առաջնորդական պաշտոնին։ 1984-ի փետրվարից ի վեր գտնվում եմ այստեղ և կարողությանս չափով հովանավորում եմ հայ ժողովրդին։ Թեև տնտեսապես համեստ պայմանների մեջ ենք ապրում, սակայն հոյակապ գաղութ ունենք, հայրենասիրության ոգով տոգորված։ Նախկին սերունդը կամաց – կամաց անհետանում է: Նոր սերնդի մեջ զգացվում է նահանջ, լեզուն որ ծնում են, և կարծում ենք, որ հայ լեզուն կարևոր ազդակ է առնչվելու հայ մշակույթի և պատմության հետ։ Դա դժվարություններից մեկն է, երիտասարդությունը չի կարող կապ պահպանել, քանի որ որ ժամերգությունները գրաբարով են, քարոզները՝ աշխարհաբար և հաճախ որոշ արարողություննր իսպաներենով ենք կատարում:

Ճիշտ է, որ է 15000 հայեր են ապրում, սակայն հազիվ 1000 հոգին է մասնակցում գաղութի կյանքին։ Մնացածը քիչ առիթներով են մոտենում թե՛ եկեղեցուն, թե՛ դպրոցին: Երկու ազգային վարժարաններ ունենք, ու աշակերտների կեսից ավելին տեղացիներ են, իսկ մեր հայ աշակերտները տեղական վարժարաններ են հաճախում։Այս բոլորով հանդերձ, ազգասեը հայրենակիցները փորձում են բարեփոխել վիճակը, հայ աշակերտներին ազգային վարժարաններ բերելու համար։ Հոգևոր Առաջնորդը հայտնեց նաև, թե այստեղ կարիք ունեն մտավորականների։

Այսօր դադարեցված են հարաբերությունները, որոնք սակայն պետք է լինեն որակյալ։ Պետք է արդյունավետորեն գործը լուծվի, համաձայնության գան երկուստեք և նպաստենք գաղութի վերելքին՝ ձեռնարկներ կատարելով և մասնագետներ հրավիրելով հայերենի ուսուցման նոր մեթոդներով դասավանդման համար:

Սրբազան հայրը նկատում է, որ զգալի նահանջ կա ամենուրեք, հայկական Սփյուռքի մեջ և ճաոախոսություններից և պոռոտախոսություններից բացի պետք է մտածել թէ ինչպե՞ս պիտի մնանք, գոյատևենք։ Հայոց Ցեղասպանության 100- ամյա ոգեկոչումենք տալիս։

Իսկ քանի՞եկեղեցիներ են գործում Ուրուգվայի հայ գաղթօջախում, Սրբազան հայրը թվարկեց.

«Հայաստանի Առաքելական եկեղեցին Մոնթեվիդեոյում ունի Սուրբ Ներսես Շնորհալի տաճար։ Այն կրկնօրինակն է Սրբոց Հոիփսիմյանց եկեղեցու, որի հատակագիծը ուղարկված է Սուրբ էջմիածնից և հիմքը դրվել է 1964թ–ին, ավարտվել է կառուցումը 1965թ–ին՝ իր հիմնադիր հոգևոր հովիվի Ներսես ծայրագույն վարդապետ Տոլապճյանի կողմից, որը Սարդարապատի ճակատամարտին եղել է Սփյուռքի և Լաթաքիայի հոգևոր հովիվը և 1928թ–ին եկել է Հարավային Ամերկայից: Այստեղ եղել են նշանավոր հոգևորականներ, որոնց մեջ էին Դամասկոսի նախկին առաջնորդ Շավարշ Սրբազղան Գոյումճյանը, ով վախճանվել և թաղվել է այստեղ, ապա, Շնորհք Ծայրագույն վրդ. Գասպարյանը և հոգևորականներ, որոնց հիշատակը վաո է գաղութի անդամների մոտ:

Ապրիլ 21-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի ուխտի օրն է, որովհետև այստեղ է գտնվում հայ եկեղեցու հիմնադրի սրբալույս մասունքը։ Այս աոիթով ոչ միայն հայեր, այլև տեղացիներ էլ կգան այստեղ և իրենց զավակներին էլ կմկրտեն…։ Այս եկեղեցին  կապն է պահում է հայ և Ուրուգվայի ժողովուրդների միջև։ 1983թ–ին Վազգեն Ա.վեհափառ Հայրապետը անկախ թեմ հոչակեց Ուրուգվայը և Բրազիլիան՝ իր սրբազան կոնդակով որոշելով աոանձին Առաջնորդներ նշանակել։ Հրաժեշտ տալով, Հակոբ Արքեպիսկոպոս Գլնճյանին իր հիացմունքը հայտնեց «Դիտակ» ամսագրին և իրառաքելությամբ, լինելով կամուրջը հայգաղթ օջախների միջև, ցանկացավ միշտ ստանալ ամսագիրը, որի միջոցով կարող է հաղորդակից դաոնալ հայ կյանքի բաբախմանը , մեր երկրագնդի տարածքին։

Համո ՄՈՍԿՈՖՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *