Ceyms-Uorlik

Ուորլիք. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ելույթ են ունեցել ԼՂՀ կարգավորման հարցով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ելույթ են ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ելույթ են ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդում»,- գրել է ամերիկացի դիվանագետը:
Ավելի վաղ էլ դիվանագետը տեղեկացրել էր, որ հակամարտության կարգավորման հարցով հանդիպում են ունեցել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *