Չավուշօղլուն դարձյալ պայմաններ է թելադրում. «Հայաստանը պետք է դուրս գա ադրբեջանական տարածքներից»

Հայաստանը տարածաշրջանի նախագ-ծերում կընդգրկվի միայն այն դեպքում, եթե դուրս գա  «ՙադրբեջանական գրավված տարածքներից»: Նման տեսակետ հերթական անգամ արտահայտել է Թուրքիայի արտգ ո ր ծ ն ա խ ա րար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո: Թուրք նախարարի խոսքով՝ Հայաստանը պետք է խոստովանի իր մեղքը և դրության անելանելիությունը: «Թուրքիան և Ադրբեջանը բոլոր ջանքերը գործադրում են տարածաշրջանի զարգացման և բարգավաճման համար, սակայն Հայաստանը շարունակում է մնալ այդ նախագծերից դուրս»,- ասել է Չավուշօղլուն: Նա նշել է, որ եթե Հայաստանը հետ քաշվի իր «ագրեսիվ դիրքերից և ազատի ադրբեջանական գրավված տարածքները, ապա մենք պատրաստ ենք այդ երկիրը տեսնել համատեղ նախագծերում»:

Այս մասին գրում է Աթենքի «Հայաստան» շաբաթաթերթը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *