armchurch-syria-300x169

Չեխական մամուլը՝ Հալեպի հայկական եկեղեցիների ոչնչացման մասին

Novinky.cz էլեկտրոնային թերթն անդրադարձել է Սիրիայում արմատականների կողմից քրիստոնեական հին եկեղեցիների ոչնչացմանը։,, Այդ եկեղեցիները պատկանում են հայերին,- գրում է թերթը։ Այս մասին հաղորդում է Orer.eu-ին:

Մեջբերելով անգլիական «Դը Դեյլի Թելեգրաֆ» թերթի տպագրած հոդվածը, չեխական լրատվական կայքէջն անդրադառնում է նաեւ Քեսաբի հայ ազգաբնակչության դեմ իրականացված անմարդկային ջարդերին, որտեղից 2500 հայեր գաղթել են։Հոդվածում խոսվում է նաեւ այս ամենում Թուրքիայի դերակատարության մասին։ Նկարագրվում է նաեւ , թե ռմբակոծությունից հետո ինչպիսի ողբերգական վիճակում է հայտնվել Հալեպի Սուրբ Երրորդություն կաթոլիկ եկեղեցին, որտեղ այրվել է ամեն ինչ՝ թե գրադարանը, թե խորանը, եւ թե եկեղեցու ողջ ունեցվածքը։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *