ԿԱՐԵՎՈՐ
Search
vM2DI_FT

Չեմ զլանում խոստովանել՝ այն ինչին հասել եմ ինձ գնահատող մարդկանց շնորհիվ է.

Ցանկացած կին տարվա բոլոր եղանակներին ցանկանում է երեւալ նորաձեւ ու հիմայիչ ու որքան էլ կինը ջանա հետեւել համաշխարհային թրենդերին ու ակամայից դառնա գեղեցկության ինդուստրիայի ամենաուշագրավ հետեւորդը, միեւնույն է առանց պրոֆեսիոնալ մոտեցման դժվար թե կարողանա նույնքան ինքնատիպ երեւալ, որքան երբ խնդրին լուծում է տալիս հենց մասնագետը: Վարսահարդար-ոճաբան Անի Ավդալյանի առաջադրած յուրահատուկ լուծումները, չկրկնվող, համարձակ ու անկաշկանդ են:

Նրա շնորհիվ ստեղծվում են այնպիսի կերպարներ, որոնք առօրյայում գուցե քչերի համար են կիրառելի, սակայն գեղեցիկի, ստեղծագործական մտքի ու մասնագիտական մոտեցման առումով շատ տպավորիչ են: <<Անի Ավդալյան իմիջ կետնրոնի>> հիմնադիր, ոճաբան Անի Ավդալյանի հետ զրուցում ենք մասնագիտական առանձնահատկություններից, նորաձեւությունից ու առհասարակ գեղեցկության արվեստից:

Աստղային բազմաթիվ սանրվածքների հեղինակ եք, ինչպե՞ս եք կարողանում քայլել ժամանակին համահունչ, երբեք չկորցնել կանանց նորաձեւություն ,գեցեկություն պարգեւելու թրենդի ակտուալությունը, եւ միշտ լինել պահանջարկված:

-Թրենդային դառնում է այն, ինչը բազմության դրական արձագանքն է ստանում: Այս դեպքում սանրվածքները դեռ շարունակում են ակտուալ մնալ, ոճային: Երբեմն տեսնում եմ սանրվածքներ, որոնք դեռ 10 տարի առաջ եմ կատարել: Սիրում եմ գեղեցիկը, սիրում եմ, երբ կանայք իրենց գեղեցիկ են համարում, դա ամենակարեւոր զգացողությունն է, ինչը ցանկացած կնոջ հաղորդում է տրամադրություն եւ ինքնավստահություն:

-Համարձակ կերպարանափոխությունները շոու բիզնեսի հայտնի կանանցից շատերը Ձեզ են վստահում. արդյո՞ք բարդ գործ չէ նման պատասխանատվություն ստանձնելը , երբ գործ ունեք անմիջականորեն կնոջ արտաքին տեսքի հետ.

-Առհասարակ, հանրությանը ներկայացվող յուրաքանչյուր բան մեծ պատասխանատվություն է ենթադրում, իսկ հայտնի մարդկանց հետ աշխատելը՝ առավել համարձակություն: Շոու-բիզնեսը միշտ բավական հետաքրքիր միջավայր է եղել ինձ համար, երբ ստեղծագործական մտքերս ազատ իրացրել եմ, ի ցույց դրել ամենաանհավանականն ու անսպասելին եւ հետաքրքիրը նրանում է, որ դրանք սիրվել են եւ հանրության շրջանում դարձել նորաձեւ:

– Ինչպե՞ս ստեղծվեց <<Անի Ավդալյան իմիջ կենտրոնը>>, խոսենք նախապատմությունից. ինչ ծրագրեր են սպասվում առաջիկայում.

-<<Անի Ավդալյան իմիջ կենտրոնը>> ստեղծվեց 2005թ-ին եւ ընդլայնվեց միայն ու միայն այն մարդկանց շնորհիվ, ովքեր գնահատեցին իմ ձեռագիրը, որին նպաստեց նաեւ մատուցվող ծառայությունների բարձր որակը: Ծրագրեր կան կապված կենտրոնի մասնաճյուղերի ընդլայնման հետ: Առաջիկայում նախատեսում ենք, կենտրոնի ներկայացուցչությունները հիմնել նաեւ մարզերում:

-Ինչպե՞ս եք կարողանում անմիջապես տեղայնացնել համաշխարհային միտումները, հաճա՞խ եք վերապատրաստումների մեկնում:

-Բավական շատ վերապատրաստումների եմ մեկնել երկար տարիներ, ունեմ 40 դիպլոմ ու մրցանակներ: Վերջին տարիներին մասնակցում եմ միայն միջազգային խոշորագույն հեղինակավոր ցուցահանդեսների բոլոր նորարարությունները Հայաստանում տեղայնացնելու նպատակով:

-Առհասարակ բավական բարդ է յուրաքանչյուր անձի համար, ըստ պատշաճի ոճ ընտրելը, առավել եւս սեփական ոճը թելադրելը. Ինչպիսի՞ դպրոց է անցել Անի Ավդալյանը եւ որ գործոններն են նպաստել գեղագիտության ճաշակի, նրբության ու գեղեցկության արվեստին այդքան նրբանկատորեն մոտենալու գործընթացին:

-Այդ ամենը հեշտ է դառնում այն ժամանակ, երբ ունես հստակ ձեռագիր, որը վաղուց բոլորը ճանաչում են: Ամենակարեւոր գործոնը նաեւ վստահությունն է, որը հաճախորդն ունի իմ հանդեպ, հավատում է, որ երբեք չեմ ստեղծագործի նորաձեւությունից դուրս եւ կարդարացնեմ իր սպասելիքները: Աշխատանքային 18 տարիների ընթացքում ինձ են վստահել գրեթե բոլոր կարեւորագույն ու պատասխանատու միջոցառումների իրենց կերպարանքը: Գնահատում եմ այն ինչ ունեմ, գնահատում եմ այն ճանապարհը, որն անցել եմ, գնահատում եմ իմ յուրաքանչյուր այցելուին, իմ աշխատանքը: Երբեք չեմ զլանում խոստովանել՝ այն ինչին հասել եմ աշխատանքս գնահատող մարդկանց շնորհիվ է , որոնք եւ նպաստել են Անի Ավդալյանի անվան ստեղծմանը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *