Պահպանելով ավանդական մշակույթը․կայացավ Լուսինե Դավուդյանի անդրանիկ սկավառակի շնորհանդեսը

Հայկական ավանդական մշակույթն ունի դարավոր պատմություն։ Այսօր քչերին է հաջողվում այն պահպանել,այդ մարդկանց ու երախտավորների շարքին է պատկանում երիտասարդ ստեղծագործող Լուսինե Դավուդյանը։ Լուսինե Դավությանը ծնվել է 1982 թվականին ԼՂՀ Մարտունու շրջանի Գիշի գյուղում: Սովորել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնում (ունի մագիստրոսի աստիճան):17198926_1414056965324450_1367261136_n

Այսպիսով՝ մարտի 7-ին կրկին լեփ-լեցուն էր «Նարեկացի» արվեստի միությունն,որտեղ տեղի ունեցավ երիտասարդ ստեղծագործող Լուսինե Դավությանի անդրանիկ ձայնասկավառակի շնորհանդեսը:Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության տնօրեն Լևոն Իվանյանն,ով հակիրճ ներկայացրեց Լուսինե Դավուդյանին ու նրա անցած ուղին։ Շնորհանդեսը վարում էր «Ռադիո Ջան» ռադիոկայանի սիրված հաղորդավարուհիներից Անկան,ով այնպես ներկայացրեց Լուսինե Դավուդյանին,որ մի պահ բոլորը տեղափոխվեցին նրա ներաշխարհն ու ստեղծագործությունները։Միջոցառման ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ լսելու Լուսինեի կատարումներից։

Ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության Մշակույթի Նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, նրա ուսուցիչներից Զավեն Թագակչյանը, Հայաստանի Կույրերի Միավորման նախագահ ՅուրաԱվետիսյանը,՛՛Մոնթե Մելքոնյան հիմնադրամի նախագահ՛՛ Ալեք Ենիգոմշյանը, գործարար Գրիգոր Մանթաշյանը և այլք։Սկառակի վրա աշխատել են Արթուր Գրիգորյանն,Արսեն Գրիգորյանը,կայացման ու ստեղծման հարցում աջակցման հարցում՝բարերար Գրիգոր Մանթաշյանը, «Նարեկացի» արվեստի միությունը։ Ձայնասկավառակում տեղ են գտել Լուսինե Դավությանի կատարմամբ հնչող «Կռունկ», «Լուսին», «Մերիկ», «Րուրի», «Շարանի» ստեղծագործությունները:

17198422_1414056968657783_1972198916_n

Վերջում ամփոփիչ ելույթով հանդես եկավ Լուսինե Դավուդյանն,ով շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներից ու հանդիսատեսից,բոլորին անշահախնդրորեն նվիրելով սկավառակը։Ելույթի ընթացքում նա նշեց,որ մոտ ապագայում կազմակերպվելու է սկավառակի վաճառքն,որի հասույթը փոխանցվելու է հաշմանդամ երիտասարդներին ու զանգերի կենտրոնին,սա օգնելու է առողջական խնդիրներ ունեցողներին իրազեկ լինելու ամեն ինչից։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *