ԿԱՐԵՎՈՐ
Search
5313

Պատմական Հայաստանում կանայք մեծ հեղինակություն էին վայելում, մինչդեռ ԽՍՀՄ փլուզումից հետո շատ բան է փոխվել

Կանայք միշտ կարեւոր դեր են խաղացել հայկական հասարակությունում եւ մեծ հեղինակություն են վայելել, նշում է ազգագրագետ Կարինե Բազեյանը: Ազգագրագետի խոսքով՝ կանանց շատ մեծ տեղ էին հատկացնում ոչ միայն ընտանիքում, այլ նաեւ հասարակությունում՝ չնայած նրան, որ երկու դեպքում էլ նրանց դերը հիմնականում պայմանավորված է եղել տարիքային գործոնով: Ինչքան մեծ ու փորձառու էր կինը, այդքան շատ էին նրան հարգում: Իսկ պատրիարքի կինն ուներ նույն իրավունքները, ինչ նրա ամուսինը: Ավելին՝ ընտանիքում մոր խոսքը սովորաբար շատ ավելի ծանրակշիռ էր, քան հոր խոսքը: Ազգագրետի խոսքով՝ ամբողջ գրականությունը, ինչպես պատմական, այնպես էլ գեղարվեստական, վկայում է այն մասին, թե ինչ դեր են խաղացել կանայք հասարակությունում:

Թագուհիները կարող էին նույնիսկ որոշումներ ընդունել եւ ամրոցներ կառուցել, կանանցից խորհուրդ էին հարցնում (ինչ- պես տեսնում ենք, օրինակ, Ռաֆֆու «Սամվել» վեպում):

Փոխվե՞լ է արդյոք վերաբերմունքը կնոջ նկատմամբ ժամանակակից Հայաստանում: Մասնագետի խոսքով՝ շատ բան է փոխվել Հայաստանի խորհրդայնացումից, ինչպես նաեւ ԽՍՀՄ փլուզումից հետո: Սոցիալական խնդիրների պատճառով կնոջ դերի կարեւորությունը հասարակությունում նվազել է: Չնայած նրան, որ, ինչպես նշում են մասնագետները, վերաբերմունքը կանանց նկատմամբ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա միշտ աչքի է ընկել հարգանքով, ընտանեկան բռնությունների դեպքերի թիվը, ցավոք, աճ է արձանագրել: Ամեն տարի ազգային թեժ գիծը մոտավորապես 2000 զանգ է ստանում հոգեբանական, ֆիզիկական, սեռական բռնության մասին: Նույնքան թվով կանայք, հավանաբար, ոչ մեկին չեն հայտնում իրենց խնդիրների մասին: Այս մասին գրում է Աթենքի «Հայաստան» շաբաթաթերթը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *