Պետք է արմատախիլ արվի քաղաքական գործիչների ընտանիքներին վիրավորելու ու պիտակավորելու տհաճ պրակտիկան

Մեր հայկական իրականության մեջ, անդառնալիորեն պիտի արմատախիլ արվի քաղաքական գործիչների ծնողներին, ընտանիքին քարկոծելու, վիրավորելու ու պիտակավորելու անդուր պրակտիկան։

Եթե որևէ քաղաքական գործչի չեք սիրում կամ հարգում, իրեն ինչ ցանկանում եք ասեք, եթե կարող եք, բայց ծնողին, երեխային դիպչելը թեկուզ մի թթու խոսք ասելը շատ վատ երևույթ է։ Չեմ հիշում, կամ գուցե ես տեղյակ չեմ, արդյոք կա նմանօրինակ պրակտիկա քաղաքակիրթ աշխարհում։ Ծնողը, երեխան կամ կինը ամենևին պարտավոր չեն նրա որևէ քայլի, հայտարարության ու մեծ իմաստով նաև քաղաքական գործունեության համար պատասխանատու լինել, նրանք քաղաքական սույբյեկտներ չեն, հետևաբար նրանց նկատմամբ վատ վերաբերմունքը պետք է բացառել ու բացառել այսօր ու հիմա, մեկնդմիշտ չթիրախավորելով նրան։

Եթե ուզում ենք քաղաքակիրթ երկիր, առողջ ու բարձր մշակույթ ունեցող քաղաքական-կուսակցական կյանք ունենալ, պիտի հրաժարվենք այս տխմար երևույթից, այլապես մենք որևէ լավ տեղ չենք հասնի հաստատ։

Սմբատ Ղահրամանյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *