Պետք է վերաբերմունքը փոխել ստեղծված իրավիճակի նկատմամբ. Ըստ հոգեբանի, դեպրեսիան կարող է ավելի վտանգավոր լինել քան սովորական գրիպը

<<Մի վտանգեք ձեր ու ձեր հարազատների կյանքը, մնացեք տանը>>. այս կարգախոսը վերջին օրերին ամենահաճախակի հանդիպող արտահայտությունն է, որի միջոցով հանրությանը կոչ է արվում մեծացնել զգոնությունը եւ առավելագույն սոցիալական պատասխանատվություն ցուցաբերել ազգաբնակչության առողջության պահպանման հարցում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց արտակարգ դրության ռեժիմի ընթացքում տանը մնալու, մեկուսանալու և ինքնամեկուսանալու ժամանակահատվածն օգտագործել կարդալու, մտածելու, երազած ապագան պլանավորելու, և այդ ապագան կյանքի կոչելու տարբեր գաղափարների համար՝ հավելելով այս ժամանակահատվածը՝ ինքնահայեցման, վատ սովորություններից ազատվելու ամենահարմար ժամանակն է, որովհետև հենց նման պահերին է մարդը հասկանում, թե ինչքան խոցելի է եւ, թե նման օրհասական պահերին ինչպիսի մարտահրավերների առաջ է կանգնեցնում անառողջ ապրելակերպը՝, ծխելը, ալկոհոլի չարաշահումը:

Հոգեբան, անձնային աճի մասնագետ, քոուչինգային ծրագրերի հեղինակ Լիլիթ Ալեքսանյանը այս ժամանակահատվածը լավագույնն է համարում արժեւորելու կյանքը նաեւ նոր մասնագիտություն ընտրելու հարցում: Նա նկատեց, առաջիկա օրերին տանից տեղաշարժումը սահմանափակելու ընթացում կարելի է ժամանակն այնքան օգտակար օգտագործել , ինչպես երբեւէ: Օրինակ՝ լավագույն հնարավորություն է մտածելու սիրած աշխատանքով զբաղվելու եւ այն բանի մասին. ինչը ժամանակի առումով անհասանելի էր կամ թվում էր անհետաքրքիր: Բացի այդ, խորհուրդ է տալիս ողջ օրը չվատնել սոցցանցերի կամ հեռուստատեսության վրա եւ զերծ մնալ բացասական հույզեր հաղորդող մարդկանց հետ շփումից եւ չարախոսությունից: Հոգեբանի մոտեցմամբ, ազգաբնակչության համար այս գերլարված օրերին մարդը կարող է ծանր դեպրեսիայի մեջ ընկնել ոչ թե հիվանդությամբ վարակվածության այլ ստեղծված վախի մթնոլորտի արդյունքում:

 

<<Ըստ համաշխարհային վիճակագրության, աշխարհում ցանկացած չորորդ անձից մեկը հակված է իր կյանքի ընթացքում դեպրեսիայիով հիվանդանալու, որը համարվում է ավելի ծանր հիվանդություն քան գրիպը, կամ համաճարակն, ինչն այսօր ունենք: Ազգաբնակչության առողջության վրա հետագայում կարող են ավելի վատ ազդեցություն թողնել այս ընթացքում ստեղծված վախերը, քան բուն համաճարակը: Մենք պետք է գիտակցենք, որ ունենք խնդիր, որն առկա է գլոբալ աշխարհում եւ քանի որ, մենք չենք կարող փոխել իրավիճակը, պետք է փոխենք մեր վերաբերմունքը ստեղծված իրավիճակի նկատմամբ եւ մտածենք՝ ինչ կարել է քաղել ստեղծված իրավիճակից կամ ձեռք բերել>>,- ասաց Լիլիթ Ալեքսանյանը՝ հավելելով, որ պետք է զգոն լինել, հետեւել հիգիենայի կանոներին, ինքնամեկուսացման պահանջներին, սակայն այդ ամենին վերաբերվել առանց վարակվելու տագնապի ավելորդ ներշնչման: Հոգեբանը մանրամասնեց՝ գոյություն ունի ձեռքբերովի եւ գենետիկ դեպրեսիա,ձեռքբերովին կարող է կապված լինել նաեւ գերլարված ուղեղի աշխատանքի հետ: Առաջին ախտանշանները ճնշման տատանումն է կրծքավանդակնում ծանրության զգացումը, սրտի աշխատանքի արագությունը, ջերմության թեթեւակի տատանումը եւ այլն: <<Հետազոտությունները ցույց են տվել, որ ավելի շատ հակված են վարակվել այն մարդիկ ովքեր ավելի շատ են վախենում վարակվելուց: Պետք է մոտեցումը փոխել, մտածել ինչ ռազմավարություն կարելի է մշակել բնությունից տրված համաճարակը հաղթահարեու դեպքում: Առաջինը պետք է սկսենք մեր մտքերից, բացասական հույզերը վանելուց: Ինչու չէ, պետք է նկատենք նաեւ լավը: Որքան ծնողներ այս օրերին ընտանեկան մեկուսացման արդյունքում կարողացան ճանաչել իրենց երեխաներին, նրանց նախասիրությունները՝ մասնակցելով վերջիններիս գիտելիքների յուրացման եւ հեռավար դասընթացներին անմիջական մասակցություն ունենալու անմիջական գործընթացին>>, -նկատեց հոգեբան, անձնային աճի մասնագետ Լիլիթ Ալեքսանյանը:

Մեկուսացումն ինքնին չպետք է խուճապ ու դժգոհություն առաջացնի այն դեպքում, երբ ազգաբնակչության որոշ մասը անգործունակ է եւ այսպես, թե այնպես, տանն է անցկացնում ողջ ժամանակը: Լիլիթ Ալեքսանյանը հավելեց՝ այստեղ խնդիրը ոչ թե տեղաշարժի իրավունքների սահմանափակման մեջ է, որ կարող է դեպրեսիայի բերել, այլ այն՝ ինչը մարդու համար արգելք է:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *