ԿԱՐԵՎՈՐ
Search
sibil

Պոլսահայ երգչուհի Սիբիլ Բեկթորոսօղլին հայրենիքում է

Սիբիլն արդեն 8-րդ անգամ է Երևանում: Խոստովանում է՝ յուրաքանչյուր անգամ իրեն հայրենիք է բերում Հայաստանի ու իր հայրենակիցների հանդեպ ունեցած մեծ սերը, որն էլ արտահայտում է առաջին հերթին երաժշտության միջոցով. հենց այն երաժշտության, որը հնչեցնում է Թուրքիայում՝ ամենուրեք հպարտորեն շեշտելով, որ ինքը հայ է:

Սիբիլը հյուրընկալվել է նաև թուրքական հանրային և մի շարք այլ հեռուստաընկերությունների երաժշտական հաղորդումներին և ներկայացրել մասնագիտական նվաճումներն ու հնչեցրել հայոց լեզվով տարբեր երգեր:

Նշենք, որ հայազգի երգչուհին ծնվել է Ստամբուլում: Նախնական կրթությունը ստացել է Մխիթարյան վարժարանի նախակրթարանում, հետո օտար վարժարան է սկսել հաճախել: Ասում է՝ հայասեր ընտանիքում է մեծացել եւ հավատարիմ է մնացել հայ լեզվին ու անցյալին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *