da.thumb_

Պոլսում ապրող հայ բնակչության 18 տոկոսն է հայերեն խոսում. Լևոն Լաճիկյան

Անընդհատ խոսվում է հայ-թուրքական հարաբերությունների քաղաքական ենթատեքստի մասին, սակայն քաղաքական շփում չկա, մինչդեռ մշակութային կապերը ամենաանմիջականն են: Ըստ Panorama.am-ի՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գեղագետ, արվեստաբան Լևոն Լաճիկյանն՝ անդրադառնալով թուրքահայ և պոլսահայ հոգևոր-մշակութային կյանքին:

«Անցել է 100 տարի, Պոլիսը դարձել է մեգապոլիս, բնակչություն հասել է 18 մլն-ի, սակայն հայերի թիվը նվազել է՝ հասնելով 50 հազարի: Խնդիր է, թե այդ քիչ թվով հնարավոր է այդքան հսկայանական մշակութային ժառանգությունը պահպանել»,-նշեց բանախոսը:

Նա ներկայացրեց, որ Պոլսում ներկայում գործում է 35 հայկական եկեղեցի, մշակութային դպրոցներ, հայ մամուլ, որը կարելի է պահպանել միայն զորեղ հայ համայնքի շնորհիվ:

Լևոն Լաճիկյանի խոսքերով՝ հիմնական խնդիրն այսօր Պոլսում լեզվի պահպանության հարցն է. «Հայերենի նկատելի նահանջ կա. Պոլսում ապրող հայ բնակչության միջինը 18 տոկոսն է հայերեն խոսում, իսկ երիտասարդների 9-ը տոկոսը»:

Ըստ Լաճիկյանի՝ Հայաստանի և Պոլսի միջև մշակութային կապերը պահպանելով, փոխադարձ գնալ-գալով միայն կարելի է պահպանել հայկական մշակույթը. «Կամուրջներ պետք է գցենք, մեր ազգային ճիշտ մշակույթով, ոչ թե ռաբիսով»:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *