ԿԱՐԵՎՈՐ
Search
icon

Պուտինը և Էրդողանը քննարկել են Հայոց ցեղասպանության հարցը. «Անադոլու»

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Վլադիմիր Պուտինի միջև թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում կողմերը ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Հայոց ցեղասպանության հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Նախագահները շուրջ 30 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են երկկողմ կարևորություն ունեցող մի շարք հարցերի` շեշտադրելով էներգետիկ ոլորտում համատեղ աշխատանքների կարևորությունը: Կողմերը մասնավորապես խոսել են «Թուրքական հոսք»­ի մասին:

Հեռախոսազրույցի ընթացքում կարճ անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության խնդրին: Էրդողանը Պուտինին հայտնել է, որ այս հարցում «Թուրքիան կողմ է պատմությանը արդար հիշողության հեռանկարով մոտեցում ցուցաբերելուն»: Նա հերթական անգամ մեղադրել է Հայաստանին «խաղաղության կոչերն անտեսելու, պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկին բացասական մոտեցում ցուցաբերելու» հարցում:

ՌԴ նախագահի պաշտոնական կայքում հեռախոսազրույցի մասին տեղեկության մեջ Հայոց ցեղասպանության հարցի քննարկման մասին չի նշվում: Երկու երկրի նախագահները քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը, Ղրիմի թաթարների հարցը: Այս մասին գրում է «Հայերն այսօրը».

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *