«Ջանք չեմ խնայելու, որ արդարության հասնենք». Հարցազրույց Ուրուգվայի զբոսաշրջության նախարար Լիլիան Ամքեշիշյանի հետ

Շնորհազարդ նախարարուհի, հայ կանայք մարդկային պատմության մեջ շատ կարևոր պաշտոններ են ստանձնում, օրինակ՝ Հնդկաստանում, Պարսկաստանում, Հայաստանում, Բյուզանդիայում, Եգիպտոսում և այլուր: Ինչպե՞ս կբացատրեք Ձեր՝ Ուրուգվայի պես երկրում զբոսաշրջիկության նախարարուհու ընտրությունը:

– Ես քաղաքական աշխատանք եմ կատարել քաղաքական Լայն Ճակատ ձախակողմյան կուսակցության շրջանակներում որպես մասնակից եւ համահիմնադիր: Հետո ընտրվեցի քաղաքապետարանի խորհրդարանի անդամ, իսկ հետո՝ խորհրդարանի անդամ: Փոխնախարար, ապա նախարար դարձա՝ աստիճանաբար հիմնավորվելով իմ քաղաքական հայացքներում ու սկզբունքներում:

Ինչպես գիտենք, այս տարի Հայոց ցեղասպանության 100- ամյակն է և Ուրուգվայն առաջինն է, որ ճանաչեց այն։ Մենք տեսանք այդ պատմական հուշարձանըևհայտարարությունը որ փորոգրված է: Ինչ կասեք այս կապակցությամբ, որպես հայ ազգի արժանավորդուստր:

– Հպարտ եմ, որ հայուհի եմ…, Իսկապես ցավալի է, որ մեծ տերությունները չեն ճանաչում ցեղասպանությունը՝ այս մեր ոդբերգությունը, որ շատ ամոթ է ու անպատվաբեր: Ջանք պիտի չխնայեմ, որպեսզի արդարության հասնենք: Պայքարում եմ այստեղի բռնատիրության դեմ, և հաղթած ենք ի վերջո։

Այնպես որ համոզված ենք, որ համընդհանուր պայքարով և ջանքերով պիտի հասնենք Հայոց ցեղասպանության ճանաչման։ 

– Զբոսաշրջության առումով, Ուրուգվայը դրախտանման երկիր է, մաքուր, ազնիվ և համեստ ժողովրդով։ Սեր կարծիքով պետք է շատ ավելի զարգանա զբոսաշրջիկների հյուրընկալությունը։ Ինչպէ՞ս կարելի է այդ ծրագրերն իրագործել՝ միաժամանակ օգտագործելով աշխարհի հայերի ներուժը…:

– Ուրուգվայ տարեկան շուրջ 3 միլիոն զբոսաշրջիկ է այցելում և սա լավ ցուցանիշ է, որովհետև մեր բնակչության թիվը 3 միլիոն է…: Ուրուգվայը ճանչված է աշխարհի մեջ որպես «բնական – նատուրալ» երկիր, դա մեր բրենդն է: Ուրուգվայի վերաբերյալ տեղեկատվություն կա, սակայն, ավելին է պետք։ Մեր գբոսաշրջությունը առաջ միան տարածաշրջանային բնույթ ուներ, սակայն, երբ իշխանության հասանք, ալժիրցիների թիվը նվազեցրինք՝ նպաստելով բրազիլիացիների, կոլումբիացիների, ամերիկացիների, եվրոպացիների գբոսաշրջային այցելություններին:

Իհարկե շատ բան կա ասելու, սակայն մեր նախագահն էլ բավականաչափ քարոզչական աշխատանք տարավ, որպեսզի մեզ չշփոթեն Պարագվայի հետ, այլ ունենանք մեր ուրույն տեղն ու դիրքը։ Կփորձենք զբոսաշրջիկներ հրավիրել Միջին Արևելքից, Ասիայից և այլն, սակայն օդային ուղիղ գիծ չկա այդ շրջաններում, բայց լավատես ենք և կարծում եմ, որ պիտի հաղթահարենք բոլոր դժվարությունները: Համախառն ներքին արտադրանքի 6 տոկոսն է գբոսաշրջիկությունը,

Իմ կարծիքով Հայաստանը հրաշք երկիր է: Հաղթահարել է բագմաթիվ դժվարություններ, բազմաթիվ ողբերգություններ։ Անցյալ տարի պաշտոնական այցով Հայաստանում էի և հանդիպումներ ունեցա երկրի արտաքին գործերի փոփնախարարի և այլ պետական պաշտոնյաների հետ, Ուրուգվայի համատեղության կարգով դեսպանի հետ./նստավայրը Ռուսաստան/։ Տեսա, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները մեծ հարգանք տածում Ուրուգվայի հանդեպ, որն առաջինը եղավ, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Զգացի, որ հայաստանցիները վստահում են ու կարեւորում իմ ներկայուցությունը Ուրուգվայում: 

Հարցազրույցը վարեց՝ Համո ՄՈՍԿՈՖՅԱՆԸ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *