Ջանք չենք խնայում, որպեսզի մեր այցելուները գոհ հեռանան . Jon’Ric SPA կենտրոն

Հարցազրույց Jon’Ric SPA կենտրոնի տնօրեն Աննա Գեւորգյանի հետ

Կինն այստեղից դուրս է գալիս արտաքնապես եւ հոգեպես ներդաշնակ, ինքնավստահ եւ գուհունակ

-Այո՛, մենք իսկպաես ջանք չենք խնայում, որպեսզի մեր այցելուները գոհ հեռանան մեզանից: Այդ պատճառով ստեղծել ենք բոլոր պայմանները և մեկ կենտրոնում համատեղել ենք կնոջ գեղեցկութունը ընդգծող բոլոր ծառայությունները (գեղեցկության կենտրոն, կոսմետոլոգիա, մարմնի SPA ծառայություններ): Գեղեցկությունն ամեն ժամանակներում իր միտումներն է առաջադրում, և առաջատարի դիրքեը պահպանելու համար անհրաժեշտ է քայլել ժամանակին համընթաց: Ի՞նչպես հաջողվեց Jon’Ric SPA կենտրոնին մատուցել ծառայություններ միջազգային ծառայություններին համապատասխան:

-Որպեզի քայլենք ժամանակին համընթաց և պահպանենք մեր դիրքերը առաջատարների շարքում, մշտապես մեր մասնագետներին օգնում ենք վերապատրաստվել, աշխատում ենք միայն լիցենզավորված նյութերով և բարձրակարգ սարքավորումներով:

-Այժմ խոսենք այն բոլոր պահանջարկված ծառայություններից, որոնք ուղղված են հակատարիքյաին եւ ծերացման պրոցեսների կանխմանը գործընթացներին: Ի՞նչ տեխնոլոգիական նորարարությունների վրա է հիմնված կենտրոնը:

-Հակատարիքային պրոցեդուրաները շատ են: Դրանք կարող են լինել ինչպես ներարկումների տեսքով, այնպես էլ սարքավորումների միջոցով:

Պրոցեդուրաները որոշվում են անհատական ՝ կախված պացիենտի խնդրից եղանակային պայմաններից, առողջական կարգավիճակից և այլն: Մոտ ապագայում կենտրոնը կհամալրվի նոր սարքավորումով, ինչը կօգնի լուծել մի շարք խնդիրներ: Ռադիոլաիքային երիտասարդացումը եւս պահանջարկվածներից եւ եթե նախկինում կանայք ոչ այդքան շատ էի հետեւում իրենց արտաքին տեսքին, ապա այսօր արդի եւ պահանջարկված են դարձել ոչ վիրահատական լիֆտինգները, երիատասրդացմանն ուղղված ինեկցիոն մեթոդները:

Ի՞նչ պրոցեդուրաներ են դրանք ենթադրում, ինչպիսին է արդյունավետությունը:

– Այո՛, ռադիոալիքային լիֆտինգները այժմ շատ ակտուալ են: Բայց ասեմ, որ սա ունիվերսալ պրոցեդուրա չէ, այսինքն բոլոր պացիենտներին չեն, որոնց ցուցված է այս մեթոդը: Պետք է շատ մանրակրկիտ ընտրել պացիենտին, որպեզի ստանանք սպասված արդյունք: Նաև նշեմ, որ սա մոնո պրոցեդուրա չէ, պետք է առաջարկել համալիր մոտեցում: Որքանով գիտենք, մի ամբողջ թիմ ներգրավված է յուրաքանչյուր այցելուի անհատական խնդիրների հավաքագրման եւ համալիր ծրագրի մշակման գործընթացում, որքանո՞վ է այս մեթոդն օգնում առավել հասցեական լուծում տալ կնոջ նախանշած խնդրին:

– Մեր թիմը բավական մեծ է և շատ գրագետ: Այս հանգամանքն օգնում է, որպեսզի ամեն մեկս զբաղվենք մեր գործով և այն կատարենք լիարժեք: Մենք շատ հետևողական ենք մեր պացիենտների նկատմամբ: Պարբերաբար զանգեր ենք կատարում և տեղեկանում արդյունքների մասին և հիշեցնում հետագա քայլերը: -Ովքե՞ր են առհասարակ կենտրոնի այցելուները եւ ինչպես է եւ ինչ խնդիրներով են ամենաշատը դիմում – Մեր այցելուների տարիքը սկսվում է 17 –ից, ավարտվում տարցն պացիենտներով: Սկսել են շատ դիմել նաև տղամարդիկ, ինչը շատ գովելի է:

Քանի որ տարբեր տարիքային շրջաններում խնդիրները տարբեր են, այդ պատճառով կդժվարանամ նշել մեկ խնդիր: Դրանք և դեմքի խնամքներն են, և ինվազիվ միջամտությունները: Խոսենք Ձեր անձի մասին, ինչպես հաջողվեց այսքան երիտասարդ տարիքում նման պատասխանատու գործունեություն հիմնել հատկապես երբ գործ ունենք կանանց արտաքին տեսքի հետ:

Ինչու՞մն է Ձեր աշխատանքի հաջողության հիմնաքարը:

-Երևի հաջողությանս մի մասը կախված է նրանից, որ ունեմ պատասխանատվության մեծ զգացում և մշտապես աշխատում եմ գիտելիքներս ավելացնելու ուղղությամբ: Մեծ դեր է խաղում ամուսինս, ով մշտապես կողքիս է և շատ ըմբռնումով է մոտենում իմ հաճախ երկրից բացակայելու և երկար ժամանակ աշխատանքի վայրում անցկացնելու փաստին: Միասին մեծացնում ենք մեր հրաշք տղային :

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *