Jack_Kachkar1

Ջեկ Քաչքարյանը Կանադայի ամենահարուստ եւ հաջողակ գործարարներից է.

Ջեկ Քաչքարյանը Կանադայի ամենահարուստ հայերից է, ով բավական հաջողակ գործարար է, Inyx դեղագործական ընկերության սեփականատերը, միեւնույն ժամանակ Ֆրանսիայի «Մարսել» ֆուտբոլային ակումբի վառ երկրպագուներից:

Ծնվել է 1963 թ-ի փետրվարի 19 -ին Դամասկոսում: Արմատներով Արեւմտյան Հայաստանից է, որտեղից նախնիները գաղթել են Հայոց ցեղասպանության տարիներին եւ ապաստան գտել Բեյրութում, այնուհետեւ տեղափոխվել Դամասկոս: 1981 թ-ին երիտասարդ Ջեկը գերազանց ավարտելով Դամասկոսի բժշկական քոլեջը մեկնում է Բուդապեշտ՝ ուսումը շարունակելով արդեն բժշկական համալսարանում: Այնտեղ հանդիպում է հայերի՝ ներգրավվում նրանց գործունեության մեջ եւ ակտիվ մասնակցում հայ համայնքի կյանքին: Այսօր արդեն Ջեկ Քաչքարյանը հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչն է Հունգարիայում:

«Հունգարիա Ժամանելուն պես, ես ընկերացա տեղացի հայերի հետ եւ սկսեցի օգնել նրանց համայնքի միջոցառումների կազմակերպման եւ մշակութային երեկոների անցկացման գործերում: Այսօր իմ ընկերները Հունգարիայում համալրում են լուրջ եւ հեղինակավոր մտավորականների շարքը ողջ հայկական սփյուռքի»:

Ոսման երրորդ կուրսում հանդիպում է իր ապագա կնոջը՝ Վիկտորիա Բենկովիչին, ով ամերիկուհի էր՝ հրեական ծագմամբ: Վերջինս նույնպես նույն ԲՈՒՀ-ի ուսանողն էր: Զույգը ամուսնանում է Դամասկոսում, բացառապես հայկական ավանդույթներով: «Այո, իմ կինը, հրեա է, բայց ես անմիջապես ասացի, որ հարսանիքը, տեղի է ունենալու Դամասկոսում հայկական ավանդույթներով եւ նա համաձայնվեց: Երկու տարի նրան հայերեն լեզուն եմ սովորեցրել, որպեսզի ուրախություն պատճառեի նաեւ ծնողներիս: Կինս ինձ համար այն կնոջ օրինակն է, ում երազել եմ կողքիս տեսնել: Նա լավ մարդ է, բարի ու նվիրվող: Սկզբում, ծնողները դեմ էին մեր ամուսնությանը, սակայն Վիկտորիան ժամանակ ունեցավ ուսումնասիրելու մեր արժեքները, ավանդույթները, խոհանոցը եւ նույնիսկ լեզուն »:

kachkaryan-riberi130313

Հարսանիքից հետո ամուսնական զույգը վերադառնում է Բուդապեշտ, ուր Ջեկը աշխատանքի է անցնում մասնավոր կլինիկայում՝ աշխատելով 1 տարի: Կարեւոր փաստերից մեջբերենք այն, որ 1988 թ.-ին Սպիտակում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի տուժածների համար մեկնարկած դրամահավաքին, Քաչքարյանների ընտանիքը իր ակտիվ մասնակցությունն է ունեցել եւ զգալի ներդրում է կատարել երկրաշարժի հետեւանքների հաղթահարմանը:

90 ական թթ-ին Ջեկն ընտանիքով տեղափոխվում է Նյու Յորք եւ հիմնում դեղատան փոքր ցանց, որը նրան լավ շահույթ է բերում: Հինգ տարի անց՝ դառնալով հաջող գործարար է Միացյալ Նահանգներում, նա հիմնադրում է դեղագործական ընկերություն եւ գնում միջազգային Karver Holdings եւ Inyx Inc ընկերության բաժնետոմսերը եւ շարունակական առաջընթաց ունենում բիզնեսում:

Jack_Kachkar2

Մեծ եկամուտներ ունենալով՝ սակայն նա չի մոռանում իր ազգային պատկանելիությունը եւ ցանկություն է հայտնում օգնության ձեռք մեկնել հայ ժողովրդին: Նրա կատարած ներդրումներով ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեծ Բրիտանիայում հայկական հիմնադրամների օգնությամբ կառուցվում են հայկական եկեղեցիներ, հիվանդանոցներ, մշակութային կենտրոններ եւ հայկական կիրակնօրյա դպրոց:

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ՝ ունենալով հնարավորություն, պետք է աջակցի իր հայրենակիցներին», – ասել է Ջեկը՝ իր հարցազրույցներից մեկում:

2004 թ.-ին նա տեղափոխվում է Կանադա, որտեղ եւ շարունակում է զարգացնել իր դեղագործական բիզնեսը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *