35435

Ջեյմս Ուորլիքը ԼՂ հարցով մեկնել է Լոնդոն

ԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով խորհրդակցությունների մասնակցելու նպատակով մեկնել է Լոնդոն:

«Մեկնում եմ Լոնդոն Միացյալ Թագավորության Արտաքին և համագործակցության նախարարությունում (FCO) խորհրդակցություններ անցկացնելու համար»,­Ջեյմս Ուորլիքը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում` օգտագործելով #NKpeace հեշթեգը:

Շվեյցարիայում դեկտեմբերի 19-­ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այնուհետև նախագահները քննարկումը շարունակել են ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:

Համանախագահները նախագահների հանդիպման արդյունքներով տարածած հայտարարության մեջ նշել են, որ հանձնառու են կողմերի հետ շարունակելու աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորման միջնորդության հարցում:

1

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *