ԿԱՐԵՎՈՐ
Search
221411651393183160

Ջուլֆալակյան եղբայրները հունվարի վերջին կմասնակցեն ըմբշամարտի ստամբուլյան ստուգատեսին

Ըբշամարտի օլիմպիական ուղեգրերի բաշխման 2-րդ փուլը աշխարհամասերի ընտրական մրցաշարերն են:
Եվրոպա աշխարհամասի վարկանիշային ընտրական մրցաշարը տեղի կունենա 2016թ ապրիլի 15-17-ը Սերբիայի Զրենյանին քաղաքում: Այստեղ օլիմպիական ուղեգրերի կարժանանան 1-2-րդ տեղերը գրաված ըմբիշները: Օլիմպիական ուղեգրերի բաշխման վերջին՝ 3-րդ փուլում կազմակերպվելու են համաշխարհային ընտրական վարկանիշային երկու մրցաշարեր:

<Վերջին հնարավորություն> անվանումով առաջին մրցաշարը կայանալու է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան-Բատորում, 2016 թ ապրիլի 22-24-ը: Այստեղ յուրաքանչյուր քաշային կարգում կխաղարկվի 3-ական օլիմպիական ուղեգիր: Իսկ հաջորդ համաշխարհային ընտրական վարկանիշային մրցաշարը, որ կլինի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի ուղեգիր ստանալու ամենավերջին հնարավորությունը, կայանալու է 2016 թ մայիսի 6-8-ը, Ստամբուլում: Այստեղ յուրաքանչյուր քաշային կարգում վիճարկվելու է 2-ական օլիմպիական ուղեգիր: Նշենք, որ օլիմպիական ուղեգրերը անվանական չեն, այլ ազգային են. յուրաքանչյուր քաշային կարգում ամեն երկիր կարող է ստանալ միայն մեկ օլիմպիական ուղեգիր:

Նշենք նաև, որ ինչպես մյուս աշխարհամասերի, այնպես էլ Եվրոպայի առաջնությունում, օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվի: 2016թ Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ծրագրով ըմբշամարտի մրցաշարը տեղի է ունենալու 2016 թ օգոստոսի 14-21-ը:

Այս ստուգատեսերին լավագույնս նախատրաստվելու նպատակով հունահռոմեական ոճի ընբշամարտի ՀՀ ազգային ընտրանու գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆակալյանի ղեկավարությամբ հավաքականի թեկնածու համարվող 25ըմբիշներ հունվարի 13-28-ը ուսումնամարզական հավաք են անցկացնում Երևանի <Հավաքականների մարզումային կենտրոնում>:
Ջուլֆալակյանն արդեն հայտարարել է , որ ՀՀ ընտրանու հիմնական կորիզի 9ըմբիշներ, այդ թվում արդեն օլիմպիական ուղեգրերն ապահոված 2015թ Բաքվի եվրոպական մարզական 1-ին խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն ու աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մասնակցելու են հունվարի 29-31-ը Սոֆիայում կայանալիք Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան միջազգային 54-րդ մրցաշարով: Հավաքականի գլխավոր մարզչին Սոֆիայում կօգնեն Էդուարդ Սահակյանն ու Սամվել Գևորգյանը, իսկ Գևորգ Ալեքսանյանը Հայաստանը կներկայացնի որպես մրցավար:
Լևոն Ջուլֆալակյանը հայտնել է նաև, որ նույն ժամանակահատվածում ՝ հունվարի 30-31-ը Ստամբուլում (Թուրքիա) տեղի ունենալիք Վեհբի Էմրեի և Համիդ Կափլանի անվան միջազգային 34-րդ մրցաշարում մարզիչ Արամ Գասպարյանի գլխավորությամբ հանդես կգան իր որդիները ՝ Արսեն և Արամ Ջուլֆալակյանները:

Հիշեցնենք, որ Արսենն ,ով 75կգ քաշային կարգի 2014թ աշխարհի չեմպիոնն ու 2012թ Լոնդոնի օլիմպիական 30-րդ խաղերի փոխչեմպիոն է , սակայն նրան անցյալ տարի Լաս Վեգասում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ չհաջողվեց օլիմպիական ուղեգիր նվաճել , ու նա ջանալու է այս տարվա վարկանիշային մրցաշարերում լրացնել այդ բացը: Արամն էլ 2015թ ՀՀ առաջնության չեմպիոնն է 66 կգ քաշային կարգում:
Ինչպես արդեն վերևում հիշատակվեց օլիմպիական վարկանիշային մրցաշարերից վերջինը կայանալու է մայիսի 6-8-ը հենց Ստամբուլում , Լևոն Ջուլֆալակյանն է ահա այսպես պարզաբանեց իր որդիների բավական ուժեղ կազմ հավաքող Ստամբուլի հունվարի 29-31-ն ընթանալիք միջազգային մրցաշարում իր որդիների մասնակցելու որոշումը. <Օլիմպիական վարկանիշային մրցաշարերից մեկն անցկացվելու է Ստամբուլում:

Եվ քանի որ այս մրցաշարին պատրաստվում եմ մասնակցել Արսենի հիմնական մրցակիցները, ուստի նպատակահարմար գտանք նրան ուղարկել Թուրքիա, որպեսզի և՛ ծանոթ լինի մարզադահլիճում տիրող մթնոլորտին, և զգա իր մոտակա մրցակիցների ներուժը: Արամ Ջուլֆալակյանն էլ նրան օգնելու է մարզումային գործընթացում>:
Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *