Ռեստորանային բիզնեսի ադամանդե հայուհի՝ Նարինե Չարչյան

Կանացիությունը` զուգակցելով գործարար որակների հետ, իր համառության եւ վճռորոշության շնորհիվ, կնոջ նրա օրինակն ապացուցեց, որ հայուհին բացի հոգատար մայր, անձնազոհ կին կամ արժանապատիվ դուստր լինելուց զատ, նաեւ հասարակական կյանքում իր ներկայությունն ապահովելու, իր գիտելիքներն ու ներուժն իրացնելու մեծ ներուժն իրացնելու մեծ հնարավորություն ունի:

Սովորաբար ընտանիքի օրվա ապրուստը հոգացող եւ ընտանեկան բարեկեցություն ստեղծողը հայ տղամարդն է, սակայն նա, իր յուրահատուկ եւ օրինակելի կերպարով ապացուցեց, որ գործարարության եւ առհասարակ երկրի տնտեսության զարգացման գործում իր էական նպաստը կարող է բերել նաեւ կինը: Նարինե Չարչյան, խոսքն այն ադամանդե անկոտրում հայուհու կերպարի մասին է, ով պարտությունների կողքով անցել է աննկատ, անհաջողություններից` իմաստություն քաղել, իսկ հաղթանակներն էլ արժանապատվորոն տոնել.

Տասնամյակներ առաջ, երբ ռեստորանային բիզնես մուտք գործելը բավական ռիսկային էր ու լի դժվարություններով, Նարինե Չարչյանը չերկչնեց, հիմնեց եւ բոլորովին նոր պրոդուկտ ներմուծեց սննդի մատուցման ոլորտ:Ուսանողական տարիներին մեր հիշողություններում բուն դրած ու համտեսած սիրելի պիցաները պատրաստվել են առաջին անգամ հայաստանյան ռեստորանային ճաշացանկ են մուտք գործել տիկին Չարչյանի` ԱՄՆ-ում գտնվելու ժամանակահատվածում, ռեստորանային բիզնես կառավարող իր իտալացի գործընկերոջ եզակի նվիրատվության շոնհիվ: Նրա ներմուծած 4-5 բաղադրատոմսերի շնորհիվ, մենք եւս կարողացել ենք մեր քիմքին զգալ դրանց յուրահատուկ համն ու հոտը եւ որին ընկերացել ենք առ այսօր` մեր կյանքը չպատկերացնելով առանց այդ համեղ ուտեստի:Աղանդերի ոլորտում, ի դեպ եւս առաջին նորամուծությունը պատկանում է Նարինե Չարչյանին:

Այդքան սիրելի «Շոկ-մանժե»-ն միայն մենյուներից չէ, որ դարձավ հասանելի: Ճանփորդությունների արդյունքում` ճաշակելով այս սրճարանային վայելքը տիկին Չարչյանն այն առաջինը կիրառեց հայաստանյան սրճարանային եւ ռեստորանային ինդուստրիայում: Սկզբում հիմնեց << Ակվարիում>> վիդեո բար սրճարանը, այնուհետեւ 1994թ-ին <<Դայմոնդ>> ռեստորանային համալիրը` դառնալով լավագույն ուտեստների համտեսման ու ուրույն ժամանցի յուրահատուկ այցեքարտ:

<<Դայմոնդ>> ռեստորանային համալիրը աչքի ընկավ նորարարական ներդրմամբ, բարձրակարգ եւ բարեհամբույր սպասարկմամբ, ուտեստների եւ աղանդերի բազմազանությամբ, մի խոսքով ռեստորոնային բիզնեսում դարձավ առաջամարտիկ, սիրվեց առ այսօր, թե հայաստանաբնակների, եւ թե օտարերկրացիների համար շարունակում է մնալ Հայաստանի լավագույն այցեքարտը: Նրա շնորհիվ է առաջին անգամ մեր առօրյա կենցաղ ներմուծվել նաեւ Լանչ հասկացությունը, այնուհետեւ տարածվել ու իր տարբեր կենսաձեւերն է գտել զանազան ռեստորանային ցանցերում: Ու ցանկացած նորարարություն, սիրվել է ընկալվել ու դարձել մեր կենցաղի անբաժան մասը: Ու այս ամենը տիկին Չարչյանին հաջողվել է բազմաթիվ գործոնների, մարդկային որակների եւ եզակի հատկանիշների շնորհիվ:

Տիկին Չարչյանը օժտված է նաեւ խոհարարական վարպետությամբ, ինչը եւս նպաստել է ռեստորանային բիզնեսի կայացմանն ու զարգացմանը: Այսօր արդեն մեծ հեղինակություն վայելող ռեստորանային եւ ժամանցի այս ուրույն վայրը հաճախորդին է ներկայանում առավել արդիականացված ու նորովի: Այստեղ միաժամանակ համադրված են եւ կովկասյան եւ եվրոպական խոհանոցը, մատուցվում է շուրջ 130 տեսակի տաք ուտեստ, 25 տեսակի պիցա եւ համեղ ու իր տեսակի մեջ յուրահատուկ աղանդեր: Իսկ բացօթյա սրճարանը առանձնահատուկ միջավայր է ստեղծում ռոմանտիկ ժամադրությունների համար: Հավելենք, որ փոքրիկ հյուրերի` 0-3 տարեկան երեխաների համար ուտելիքն անվճար է, որի մեջ ներառված է ուտեստների հետեւյալ ցանկը`սմայլիկ կարտոֆիլի խյուսով, վարսակաձավարով եւ հնդկաձավարով շիլա: Շատեր են փորձել խորհել՝ ինչումն է կայանում ռեստորանի անվանակոչման խորհրդանիշը, պատասխանը պարզ է ու հստակ: Ադամանդը Նարինե Չարչյանի սիրելի քարն է, քանի որ գրավում է իր շքեղությամբ, մաքրությամբ գեղեցկությամբ եւ կարծրությամբ:

<<Պետք ճիշտ կառավարել ժամանակը եւ ճիշտ ու արդյունավետ ուղղորդել ռեսուրսները>>: Այս գաղափարով է առաջնորդվել եւ իր բիզնես նախագիծը կյանքի կոչել ադամանդե հայուհին՝ լինելով միաժամանակ խստապահանջ, պատվախնդիր ու հետեւողական: Նշենք, որ այս տարեվերջին Հայաստան-Արցախ-Սփյուռք համահայկական <<Որակի նշան>> խորագրով մրցանակաբաշխությանը <<Դայմոնդ>> ռեստորանային համալիրի հիմնադիր-տնօրեն Նարինե Չարյանը արժանացավ <<Լավագույն գործարար կին>> մրցանակին, իսկ <<Դայմոնդ>> ռեստորանը ճանաչվեց՝ լավագույնը <<Որակի նշան>> անվանակարգում:

Իր ձեռքբերումների, հաղթահարած դժվարությունների եւ անցած ուղու մասին, Նարինե Չարչյանի բացառիկ հարցազրույցը կներկայացնենք  Հայաստան-Արցախ – Սփյուռք  ամսագրի տարեսկզբյան համարում:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *