2_1

Ռիո դե Ժանեյրոյի նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ռիո դե Ժանեյրոյի նահանգը հուլիսի 24-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը մի օրենքով, որը հաստատում է ապրիլի 24-ը որպես «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և ճանաչման օր»: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Prensa Armenia արգենտինական կայքից: Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Լուիս Ֆերնանդո Պեզաուն վավերացրել է օրենքը:

Ռիո դե Ժանեյրոն 4-րդ նահանգն է Բրազիլիայում Պարանայից, Սեարայից, Սան Պաուլոյից հետո, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Մայիսին Բրազիլիայի Դաշնային Սենատը ևս միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է Times.am-ը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *