ԿԱՐԵՎՈՐ
Search
231607681383373295

Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը 5000 դոլար է տրամադրելու Արցախի յուրաքանչյուր ընտանիքում ծնված 4-րդ երեխային

Ռոււսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն այսուհետև 5000 դոլար է տրամադրելու Արցախի յուրաքանչյուր ընտանիքում ծնված չորրորդ երեխային: Այս մասին, ըստ Artsakhpress-ի, Արցախի Հանրապետության կառավարության նիստում հայտնել է նախագահ Բակո Սահակյանը, ինչի մասին էլ հայտնում է վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը` իր ֆեյսբուքյան էջում:

Որպես հետգրություն նա տեղեկացնում է հինգերորդ երեխայի առթիվ էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու ԱՀ կառավարությունը բնակարան են տալու ընտանիքներին… «Էնպես որ գոնե երրորդ երեխայից հետո արժե վերաբնակվել Արցախում, սիրելի՛ ոչ արցախաբնակ ընկերներ»,- գրել է Արտակ Բեգլարյանը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *