Ռուսաստանի հայերը լրջորեն հետաքրքրվել են հայկական սուրճով

Ռուսաստանցի գործարարները ակտիվորեն հետաքրքրվում են Հայաստանում փաթեթավորված սուրճով: NEWS.am-ի փոխանցմամբ՝ ասել է Raffael Contini Trading Company ընկերության գլխավոր տնօրեն Րաֆֆի Մխջյանը: Նրա խոսքով վերջերս ինքը ոչ մեծ խմբաքանակով նմուշներ է ուղարկել Կրասնոդար, իսկ օրերս այդ ապրանքով հետաքրքրվել են գնորդներ Պյատիգորսկից: «Հիմնականում դրանք տեղի հայերն են, որոնք լսել են, որ ԵՏՄ ներսում Հայաստանից ներմուծումը պարզեցվել է»,-ասել է Մխջյանը: Նա նկատել է, որ Ռուսաստանում սուրճի շուկան շատ է տարբերվում հայկականից, այնտեղ ավելի քիչ, բայց որակյալ սուրճ են խմում, հաճախ դրանք խոշոր աղացած են: «Նրանք չեն սիրում ժամերով կանգնել սրճեփի կողքը: Լցնում են սարքի մեջ, խմում ու գնում իրենց գործին:

Սրճաղացը Ռուսաստանում օգտագործում են տեղի հայերը: Նոր շուկայում ես հույս ունեմ նոր արտադրանք վաճառել՝ լուծվող սուրճ՝ սերուցքով ու շաքարով»,-հավելել է Մխջյանը:

artsakhpress.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *