Սահմանադրական բարեփոխումները կնպաստեն Հայաստանի քաղաքական դաշտի կայացմանը . Մկրտիչ Մինասյան

Հանրապետական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը վստահ է, որ սահմանադրական բարեփոխումները կնպաստեն Հայաստանի առավել արդյունավետ գործելու հնարավորությանը և քաղաքական դաշտի կայացմանը։ Ըստ նրա` անկախության տարիներին թույլ տրված բացթողումները շտկելու համար կարիք կա անցնել կառավարման խորհրդարանական ձևին։ Մկրտիչ Մինասյանը համոզված է, որ բարեփոխումներից հետո կբարելավվի Հայաստանի տնտեսությունը, առաջընթաց կգրանցվի հոգևոր ու մշակութային ոլորտում: Իշխող կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց, որ հայեցակարգը դոգմա չէ եւ բաց է ցանկացած տեսակի առաջարկի համար: Ազգային ժողովի պատգամավորը վստահ է, որ նոր սահմանադրությունը քաղաքական ուժերին հնարավորություն կտա իրենց տեղն ունենալ կառավարման համակարգում, քանի որ հանրպետական կուսակցությունը չի պատրաստվում միայնակ կառավարել երկիրը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *