Սամվել Սեւյանը միլիոնատեր չդարձավ, բայց եվ անմասն չմնաց խաղարկվող պարգեւներից

ԱՄՆ-ի խաղատներով հարուստ Լաս-Վեգաս քաղաքում հոկտեմբերի 8-ից մեկնարկած «Millionaire Chess» անվանումով շախմատի միջազգային ներկայացուցչական 2-րդ փառատոնն, որի ընդհանուր մրցանակային ընդհանուր հիմանդրամը … 1 միլիոն դոլար էր, այսօր առավոտյան հատեց վերջագիծը: Այստեղ 8 խմբերի մրցաշարերի մասնակիցները վիճարկում էին տարբեր խմբերում խաղարկվող մեծաքանակ մրցանակները: 264հազար դոլար մրցանակային հիմնադրամով փառատոնի գլխավոր մրցաշարում «միլիոնատեր» դառնալու ցանկություն հայտնած 44 երկրի 184շախմատիստներից 58-ը գրոսմայստեր էր, 28-ը՝ միջազգային ,իսկ 31-ն էլ ՝ ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցաշարի մասնակիցների մեկնարկային ցուցակը գլխավորում էին ԱՄՆ ներկայացնող առավել բարձր անհատական բարձր անհատական վարկանիշ ունեցող 3 հռչակավոր գրոսմայստերներ ՝ Հիկարու Նակամուրան(2814), Ֆաբիանո Կարուանան (2808) և Վեսլի Սոն (2773):

Հայաստանն այս ստուգատեսում ներկայացնեցին միջազգային վարպետ Դավիթ Կարաթորոսյանը, և ՖԻԴԵ-ի վարպետներ՝ Աղասի Ինանցն ու Վահրամ Մեջլումյանը: <Միլիոնատեր >դառնալու հույսեր էին փայփայում և փառատոնի գլխավոր մրցաշարում հանդեսեկան նաև ԱՄՆ-ում բավական հայտնի հայազգի 2 շախմատիստներ ՝ երկրի ամենակրստեր գրոսմայստեր, շախմատային հրաշամանուկ համարվող, ԱՄՆ-ի շախմատի ծագող աստղ , 14-ամյա Սամվել Սևյանն ու 2014թ տղամարդկանց ԱՄՆ-ի փոխչեմպիոն ,ԱՄՆ- ազգային հավաքականի անդամ, նախկին երևանցի, 32-ամյա գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը:

7-րդ տուրից հետո ցույց տված ցուցանիշներով խմբերում 1-4-րդ տեղերը գրաված շախմատիստները փլեյ -օֆֆում <նոկաուտ> համակարգով վիճարկեցին այդ խմբերի մրցանակները , իսկ գլխավոր մրցաշարում մնացած շախմատիստները պայքարը շարունակեցին շվեյցարական մրցակարգով ու 8-րդ և 9-րդ տուրերում խաղացած պարտիաներով որոշեցին գլխավոր մրցաշարում մրցանակային՝ մնացած ՝ 5-20-րդ տեղերը զբաղեցնողներին: Ինչպես և սպասվում էր գլխավորր մրցանակին ՝ 100հազար դոլար պարգևավճարին արժանացավ Հիկարու Նակամուրան : Նա փլեյ-օֆֆում նախ կիսերզափակչում արագ շախմատում 2,5:1,5 հաշովով հաղթեց չինացի Յանգյի Յուին ,իսկ երզրափակչումէլ ՝ 1,5:0,5 հաշվով վիետնամցի Լիեմ Քուան Լիին: Վերջինս գրավեց 2-րդ տեղն ու արժանացավ 50 հազար դոլար պարգևավճարին:

3-րդ տեղի համար պայքարում Յանգյի Յուն 2:0 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Ալեքսանդր Լինդերմանին  ու ստացավ 25հազար դոլար պարգևավճարը: Սամվել Սևյանը իրեն լավագույն կողմերով դրսևորելով հայտնվեց 2400-2549 վարկանիշ ունեցող շախմատիստների լավագույն քառյակի կազմում ու մասնակցեց <նոկաուտ> համակարգով անցկացված փլեյ -օֆֆին:

ԱՄՆ-ի շախմատի ծագող աստղը փլեյ -օֆֆի կիսաեզրափակչում 0, 5:1,5 հաշվով զիջեց ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցչի՝ Հոլդեն Հեռնանդեսին, սակայն 3-րդ տեղերի համար մրցամարտում կրկին վստահ խաղաց ու 1,5:0,5 հաշվով հաղթեց մրցակցին՝ Իսրայելի պատվիրակ,22-անյա գրոսմայստեր Գիլ Պոպիլսկուն և խմբում ճանաչվեց 3-րդը: Նրան բաժին հասավ 13 քազար դոլար պարգևավճարը: Այս խմբում 1-ին տեղը գրավեց ու 40 հազար պարգևավճար ստացավ 31-ամյա Հոլդեն Հեռնանադեսն , ով եզրափակչում 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Մարչին Տազբիրի նկատմամբ: 2- րդը տեղը գրաված լեհ շախմատիստ Մարչին Տազբիրը արժանացավ 20հազար դոլար , իսկ այս խմբում 4-րդ հորիզոնականը զբաղեցրած Գիլ Պոպիլսկին էլ բավարարվեց 8 հազար դոլար պարգևավճարով: Վարուժան Հակոբյանը շարունակեց պայքարը շվեյցարական մրցակարգով 9 տուրով ընթացած մրցաշարում ու իր ակտիվում գրանցած 6 միավորով զբաղեցրեց 24-րդ տեղը: Հայաստանի պատվիրակներից Դավիթ Կարաթորոսյանն ու Աղասի Ինանցը վաստակած 4-ական միավորով հանգրվանեցին համապատասխանաբար 88 և 91-րդ տեղերում:

Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *