ԿԱՐԵՎՈՐ
Search
seyran-ohanyan

Սեյրան Օհանյանը անթույլատրելի է համարել կողմանկալ մոտեցումը

Artsakhpress.am.ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շնորհիվ է, որ հրադադարի կնքումից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պահպանվում է հարաբերական խաղաղություն Թեպետ լինում են հրադադարի ռեժիմի խախտումներ ԼՂ-ի եւ Ադրբեջանի շփման գծում, սակայն առկա է փխրուն խաղաղություն:

Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Երեւանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ Ռոթ սեմինարին նախարարն ասաց, որ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել եւ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: «Բանակցությունները պետք է շարունակվեն ու կառուցողական ընթացք ստանան` քաղաքական խաղաղ երկխոսության, շփման գծում վստահության մթնոլորտի ձեւավորման համար նոր մեխանիզմերի ընդունման շրջանակներում: Մինսկի խմբի համանախագահող երկրների գործունեությունը ստեղծված անվտանգային միջավայրում հնարավորություններ է տվել Արցախի ժողովրդի խաղաղ արարմանը»,-ասաց Օհանյանը` հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմը փոխելու անհրաժեշտություն չկա, քանի որ խմբի անդամ պետությունները հավասարաչափ համագործակցություն ունեն թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ եւ ՄԽ-ում չպետք է լինեն երկրներ, որոնք հետագայում կողմնակալ մոտեցում կցուցաբերեն այդ հարցի ուղղությամբ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *