14159294_1220352098028272_1659128249_n

Սեպտեմբերի 1-ը Հայաստանում

Սեպտեմբերի 1-ին ուսումնական տարին սկսելու ավանդույթը հին ակունքներ ունի: 4-րդ դարում՝ 325 թվականի մայիսի 20-ին, Բյութանիայի Նիկիա քաղաքում բյուզանդական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի հրամանով գումարվել էՆիկիայի Ա տիեզերական ժողովը, որտեղ որոշում կայացվեց նոր տարին սկսել սեպտեմբերի մեկից։ Ըստ ավանդության Արիստակեսը Հայաստան է բերում Նիկիական ժողովի որոշումները և ներկայացնում Գրիգոր Լուսավորչին։ Վերջինս դրանք ներմուծում է Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ։ Եվ քանի որ այդ ժամանակաշրջանում բոլոր դպրոցները գործում էին եկեղեցիներին կից, նոր ուսումնական տարին ևս սկսեցին նշել սեպտեմբերի մեկին: Իսկ Ռուսաստանում այն սկսում են նշել 15-րդ դարի վերջին՝ 1492թ․-ին, Հովհաննես III-ի հրամանով։

Բայց շատ պատմիչներ գտնում են, որ եկեղեցին Հովհաննեսի ցուցումով մինչ այդ տարվա սկիզբը արդեն սկսել էր տոնել սեպտեմբերին։ 1699 թվականին Պետրոս Մեծի հրամանով Ռուսաստանում Նոր տարին սեպտեմբերի 1-ից տեղափոխվեց հունվարի մեկ: Ստացվեց, որ 1699 թվականը ունեցավ ընդամենը 4 ամիս՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր, իսկ հունվարի 1-ից սկսվեց 1700 թվականը։

Սակայն երեխաները գնացին դպրոց սեպտեմբերի 1-ից։ Ուսումնական գործընթացը արագացնելը և չորս ամսում ամբողջ տարվա ծրագիրը յուրացնելը անհնար էր, ուստի սեպտեմբերի 1-ից նոր ուսումնական տարին սկսելու ավանդույթը մնաց անփոփոխ։ Մյուս պատճառն էլ այն էր, որ այդ օրերին դպրոցը սերտ կապված էր եկեղեցու հետ, իսկ եկեղեցին չէր շտապում փոխել իր ամանորյա օրացույցը, որտեղ Նոր տարին նշվում էր Սպետեմբերի 1-ին։ Սեպտեմբերի 1-ը՝ որպես Գիտելիքի օր, սկսել է նշվել ԽՍՀՄ-ում։14182618_1220352018028280_741138008_n

Մինչ 20-րդ դարի 30-ական թվականները ԽՍՀՄ-ում ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հաստատված չէր։ Դասերը տարբեր ուսումնական հաստատություններում սկսվում էր տարբեր օրերի։ Օրիանակ՝ գյուղերում ուսումնական տարին սկսվում էր խոր աշնանը, երբ ավարտվում էին գյուղատնտեսական աշխատանքները, բայց ահա քաղաքներում գիմնազիաները սկսում էին գործել դեռևս օգոստոսի կեսերից։ 1930 թվականի օգոստոսի 14-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց, որ 8-10 տարեկան բոլոր երեխաները պիտի դպրոց ընդունվեն աշնանը։

14218530_1220352101361605_2073931006_n

1935 թվականի սեպտեմբերի 3-ին Ժողովրդական կոմիսարների խորհրդի ու ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի համատեղ որոշմամբ սեպտեմբերի 1-ը հայտարարվեց ուսումնական տարվա սկիզբ։ Հենց այդ ժամանակ էլ որոշվեց ուսումնական տարվա և արձակուրդների մոտավոր տևողությունը։ 1980 թվականի հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց Գիտելիքի օր։ Եվ ահա դպրոցներում ու բուհերում հնչեց առաջին զանգն,որից հետո իր հյուրընկալ դռները բացեցին հանրապետության բոլոր կրթօջախները։14218365_1220352088028273_77734548_n

Նշենք,որ յուրաքանչյուր դպրոց յուրովի էր պատրաստվել նշելու այս հիշարժան օրը՝ներկայացնելով իր հայրենասիրական ու բազմաբովանդակ միջոցառումների ծրագրերը բոլորին։ Շատ հետաքրքիր ու յուրահատուկ միջոցառմանն ականատեսն եղանք Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում,որտեղ հավաքվել էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ ու մտավորականներ՝ճանապարհելու իրենց երեխաներին դեպի պայծառ ապագա ու գիտելիքներ։ Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանն,ով կարևորելով հիշարժան օրը նշեց,որ այսօրվա սերնդից է կախված մեր երկրի դարավոր մշակույթի ու կրթական համակարգի զարգացումը։ Այնուհետև առաջին դասարանցիներին ու դպրոցականներին բարեմաղթանքի խոսքեր ուղղեց Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։14169620_1220352061361609_2094487947_n

Նա կարևորելով դպրոցի դերն ու նշանակությունը նշեց,որ ուսուցիչները ջանքեր չեն խնայելու դաստիարակելու ու կրթելու ևս մեկ սերունդ,ով պետք է կերտի մեր երկրի լուսավոր ապագան։ Այսպիսով այս տարի առաջին դասարան գնաց ավելի քան 40 հազար երեխա: Պատասխանատու գերատեսչությունից մինչև դպրոցների տնօրինություն և ուսուցչակազմ՝ կրթական բարեփոխումներով, թարմ դասագրքերով ու շահավետ նորամուծություններով՝ պատրաստվել էին դիմավորել 25-ամյա անկախության սերնդին:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *