12019754_1620736868178998_5751699928943704891_n

Սեպտեմբերի 18-ը Հայաստանում տոնվում է Աստղագիտության օրը

Հայաստանի կառավարության հերթական նիստում որոշում ընդունվեց սեպտեմբերի 18-ը հայտարարել աստղագիտության օր: Այդ օրը պատահական չէր ընտրված: 1908 թվականի սեպտեմբերի 18-ին Թբիլիսիում ծնվել էր ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը: Նա հանճարեղ հայ գիտնական էր, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրն ու Հայաստանի ազգային հերոս: Ոլորտի գիտնականները նշում են, որ եթե Վիկտոր Համբարձումյանը չլիներ, մենք չէինք ունենա աստղագիտության այդ լուրջ մակարդակը:

Նա՝ լինելով աշխարհի խոշորագույն գիտնականներից մեկը, 20-րդ դարի գիտության մեջ հասել է ամենաբարձր մակարդակի, ստեղծել է առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը Լենինգրադում, ապա ԲԵՀ աստղաֆիզիկայի ամբիոնը: Վիկտոր Համբարձումյանն առաջին գիտնականն էր, ով դարձավ գիտնականների միջազգային խորհրդի նախագահ: Աստղագիտության միջազգային օրը շարժական տոն է, նշվում է Լուսնի առաջին քառորդին նախորդող շաբաթ օրը: Այդ նախաձեռնության հեղինակը Հյուսիսային Կալիֆորնիայի աստղագիտական ընկերության նախագահը, ով 1973 թ. բազմաթիվ աստղադիտակներ տեղադրեց հասարակական վայրերում, որպեսզի ցանկացած հետաքրքրվող հնարավորություն ունենար հիանալ երկնքի գեղեցկությամբ:

Սեւակ Գրիգորյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *