Սեպտեմբերի 24-ին լրանում է «ՎԱՆ» գործողության 33 ամյակը

1981 թվականի սեպտեմբերի 24 – ին հայ երիտասարդներ՝ Վազգեն Սիսլյանը, Արամ Բասմաճյանը, Հակոբ Ջուլֆայանը և Գևորգ Գյուզելյանը, Փարիզում գրավում են Թուրքիայի հյուպատոսարանը՝ շուրջ 15 ժամ այն պահելով իրենց տիրապետության տակ: Այդ իրադարձությունը ցնցում է ոչ միայն աշխարհի հայությանը, այլ օտարազգիներին, ովքեր ռադիո և հեռուստառեպորտաժների միջոցով ունկնդրում էին կատարվածը: Այդ գործընթացին հաջորդում է նրանց դեմ ուղղված դատական վարույթը: Արդյունքում՝ երիտասարդ հայրենասերները դատապարտվում են 7 տարվա ազատազրկման:

20-24 տարեկան չորս հայ երիտասարդ, զինված ատրճանակներով, ինքնաձիգներով եւ պայթուցիկներով գրոհեցին Ֆրանսիայում Թուրքիայի հյուպատոսարան, որի տարածքը գրավելը անգամ տեսականորեն անհնար էր համարվում:

Առավոտյան վաղ, ժամը 9-ին, տղաները երկու խմբով (Գևորգ Գյուզելյանը, Արամ Բասմաճյանի հետ և Վազգեն Սիսլյանը Հակոբ Ջուլֆայանի հետ) ուղևորվեցին դեպի հանդիպման վայրը՝ «Բալզակ» սրճարան, որտեղից էլ մտադրվեցին իրագործել իրենց՝ Թուրքիայի դեսպանատուն ներխուժելու ծրագիրը: Հանդիպումը կայացավ 10:55-ին, որից հետո տղաները՝ վերախմբավորվելով (Վազգեն-Արամ և Գևորգ-Հակոբ), 11:15-ին ներթափանցեցին հյուպատոսարանի շենք: Վազգենն արգելափակեց դուռը, Արամը՝ դուրս հանելով նռնակը, գոչեց, որ հյուպատոսարանը գրավված է «Եղիա Քեշիշյանի մահապարտների թիմի»՝ ԱՍԱԼԱ-ի կողմից, Գևորգը միևնույն բանը կրկնեց ֆրանսերեն: Անվտանգության թուրք աշխատակիցներից մեկը հարձակվեց Գևորգի վրա: Բռնկվեց կարճ փոխհրաձգություն, որի արդյունքում՝ ոստիկան սպանվեց, ով ի դեպ, միակ զոհն էր:

Թուրք անվտանգության աշխատակիցները զինաթափվեցին: Այնուհետեւ, Գևորգը զանգահարեց մի շարք տարբեր լրատվամիջոցների և ինֆորմացիոն գործակալությունների՝ հայտնելով վերջիններիս, որ Թուրքիայի դեսպանատան գրավումն իրականացվել է ԱՍԱԼԱ-ի կողմից՝ քաղաքական նպատակներով, և իրենք արդեն ունեն շուրջ 59 պատանդ: Տեղեկատվական գործակալություններն այդ տեղեկատվությանը սկզբում չարձագանքեցին՝ չհավատալով ինֆորմացիայի հավաստիությանը: Դժվար էր հավատալ, այն բանին, թե ինչպես կարող էր այդ կառույցը գրավված լիներ ընդամենը 4 հոգու կողմից, որն ամենուրեք հսկում էին անվտանգության աշխատակիցները:

Սակայն AFB տեղեկատվական կենտրոնի աշխատակիցները հավաստիացրեցին, որ տեսականորեն հնարավոր է գրավել Փարիզի ցանկացած շինություն, բայց դա չէր կարող վերաբերել Թուրքիայի հյուպատոսարանին: Սակայն, դեռ մեկ ժամ չանցած՝ Խոսման փողոցում արդեն կուտակվել էր լրագրողների բազմություն: Այդ ընթացքում, փորձառու ֆրանսիացի ոստիկաններից մեկը, ետնամուտքից մտնելով շենք՝ հատուկ նշանառությամբ կրակեց Վազգենի ուղղությամբ՝ վիրավորելով նրան: Այդուհանդերձ, Վազգենը դիմադրություն ցուցաբերեց՝ ոստիկանին ստիպելով նահանջել: Փոխհրաձգության մեջ ծանր վնասվածքներ ստացավ նաև Հակոբը: Պատանդների մեծամասնությանը հսկողության տակ էր պահում Արամը, մնացածներին՝ Վազգենը, նա նրանց պատմում էր հայ ժողովրդի պայքարի և 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին:

Ֆրանսիակցի ամենափորձառու ոստիկաններից մեկը զանգահարեց հյուպատոսություն՝ առաջարկելով բանակցություններ սկսել: ԱՍԱԼԱ–ի զինյալները պատուհանից դուրս նետեցին թղթի մի կտոր, որում սահմանված էին իրենց պահանջները: Նրանք հորդորում էին անհապաղ ազատ արձակել թուրքական կալանավայրերում ազատազրկման դատապարտված հայ եւ քուրդ քաղբանտարկյալներին: Պատանդներից մեկը պատուհանից դուրս նետեց մի ծրար՝ բղավելով, որ այն ուղղված է ոստիկանությանը: Եվս մեկ ծրար ուղղվեց լրագրողներին:

Ոստիկանությունը խնդրում է ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր գտնվում էին շինության վերին հարկերում: Ոստիկանության առաջարկը չմերժվեց, սակայն Գեւորգը, նախապես զգուշացրեց, որ ոստիկանների կողմից հարձակման դեպքերը բացառվեն՝ տեղեկացնելով, որ բոլոր հատվածներում պայթուցիկներ են տեղադրված: Ֆրանսիացի պատանդներից մեկը հանկարծ վատացավ սրտի կաթվածից: Նրան անհապաղ դեղամիջոցներ հասցրեցին: Սակայն փոխարենը՝ վատթարացավ Վազգենի առողջական վիճակը, քանի որ նա վիրավոր էր: ԱՍԱԼԱ-ի զինյալները շտապ հաղորդակցվելով ոստիկանների հետ՝ պահանջեցին բժշկական օգնություն, սակայն խնդրանքը մերժվեց: Ոստիկանները հրաժարվեցին նրան օգնություն ցույց տալ: Այդ ժամանակ, թուրք պատանդներից մեկը պատուհանից բղավեց, որ փոխհյուպատոսը վիրավոր եւ կարող է մահանալ, եթե համապատասխան բժշկական միջամտություն չցուցաբերվի նրա նկատմամբ: Որոշ ժամանակ հետո եկավ բուժաշխատող, սակայն վերջինս չհամարձակվեց ներս մտնել:

Զինյլաները ոստիկաններից պահանջեցին Վազգեն Սիսլյանին տրամադրել քաղաքական ապաստան: Բանակցություններ սկսվեցին Ներքին գործերի նախարարությունում: Չհնչեց ոչ մի պաշտոնական պատասխան նրան քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ:

Հանկարծ պատուհանին մոտեցավ պատանդներից մեկը եւ արտասվելով բղավեց, որ պահանջը չկատարելու դեպքում նրանց բոլորի կյանքը կդրվի վտանգի տակ: Ի վերջո՝ ՆԳՆ- ի անունից ոստիկանությունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որ իրենք պատրաստ են քաղաքական ապաստան տրամադրել Վազգեն Սիսլյանին, միայն այն դեպքում, երբ զինյալները ազատ արձակեն հյուպատոսին: Վազգեն Սիսլյանը պահանջեց, որ իրեն հիվանդանոց հասցնելուց հետո, թույլ տան զանգահարել եւ խոսել ընկերների հետ: Պահանջը չմերժվեց:

Հիշեցնենք, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը՝ ԱՍԱԼԱ-ն ստեղծվել է Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին և իր կարևորագույն խնդիրներից է համարել նաև լիբանանահայության ինքնապաշտպանությունը։ Այս առումով մեծ ներդրում է ունեցել զինված պաշտպանության գործում։ Հաճախ ստիպված է եղել հակադրվել հայկական քաղաքական կազմակերպություններին, մասնավորապես ՀՅԴ-ին, որը երբեմն վերածվել է զինված ընդհարումների։ 1982թ.-ին մարդկային և նյութական վնասներ է կրել, երբ Իսրայելը ներխուժել է Լիբանան։ Չնայած այդ հանգամանքին՝ ակտիվորեն մասնակցել է Իսրայելի դեմ մղվող մարտերին, պաշտպանել հայ համայնքի սահմանները և զինված օգնություն ցուցաբերել դաշնակից կազմակերպություններին, մասնավորապես՝ Պաղեստինի ազատության կազմակերպությանը։ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակն իր ակտիվ ռազմական գործողությունների շնորհիվ կրկին միջազգային քաղաքական և իրավական ասպարեզ բերեց Հայց Ցեղասպանության ճանաչման հարցը։

Աշխարհի առաջատար լրատվական ընկերություները՝ անդրադառնալով ՀԱՀԳԲ-ի գործունեությանը, բովանդակալից անդրադարձ էին կատարում Հայոց Ցեղասպանությանն ու հայկական պահանջատիրությանը։ Պատահական չէ, որ 1981թ.-ին Եվրոպական պառլամենտը (European Parliament) պաշտոնապես ճանաչեց Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանությունը, իսկ 1990-ական թվականներից սկսած այդ քայլին հետեւեցին նաև բազմաթիվ երկրների օրենսդիր մարմիններ։

1990թ.-ից Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը իր գործունեությունը սառեցնելուն զուգընթաց ակտիվացրեց օժանդակությունն ու ակտիվ մասնակցությունը Արցախյան պատերազմին։ Կազմակերպության բազմաթիվ անդամներ առանձին խմբերով և անհատապես մասնակցեցին ինչպես ռազմական գործողություններին, այնպես էլ նյութական և ֆինանսական օգնություն ցուցաբերելուն։ ՀԱՀԳԲ անդամներ Վազգեն Սիսլյանը և Գևորգ Գյուզելյանը Վանաձորում ստեղծել և մարզել են Մեծն Մուրադ ջոկատը, որը կատարել է հատուկ գործողություններ ԼՂՀ և ՀՀ ամենաթեժ կետերում և միակ ջոկատն է եղել, որն իր բարձր պատրաստվածության շնորհիվ ոչ մի զոհ չի տվել։ Ջոկատի հրամանատարն է եղել Գևորգ Գյուզելյանը։ Վան գործողության համակարգող, ՀԱՀԳԲ մարտիկ Վազգեն Սիսլյանը մասնակցել է Շուշիի և Աղդամի (Ակն) ազատագրմանը, սփյուռքահայ համայնքներում դրամահավք է կազմակերպել և մեծ քանակությամբ զինամթերք ներմուծել Արցախ։ ՀԱՀԳԲ մարտիկ Մարտիրոս Ժամկոչյանը եղել է ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի խորհրդականը և ՀԱՀԳԲ մեկ այլ մարտիկ՝ Մոնթե Մելքոնյանի տեղակալը։ ՀԱՀԳԲ մարտիկ Հովսեփ Հովսեփյանը մասնակցել է Քարվաճառի ազատագրմանը և իրականացրել մի շարք հատուկ գործողություններ։

Լրանում է ՀԱՀԳԲ-ASALA «ՎԱՆ» գործողության 33 ամյակը: 

Արման ԳԵՂԱՄՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *