Սերգեյ Կասպարովը՝ գրոնեգենյան մրցաշարի առաջատար

Հոլանդական շախմատային Գրոնեգեն քաղաքում շարունակվում է շախմատի միջազգային ավանդական SFG 2015 Open 53-րդ փառատոնն որի 6 հազար եվրո մրցանակային հիմնադրամով գլխավոր ՝ Ա խմբի մրցաշարին 19 երկրի 44շախմատիստ է մասնակցում: Ստուգատեսի մասնակիցների թվում է Բելառուսը ներայացնող 47–ամյա հայազգի գրոսմասյտեր, մոգիլյովցի Սերգեյ Կասպարովն ու նրա տիկինը ՝ միջազգային վարպետ Տատյանա Կասպարովան:

Ստուգատեսում հատկապես մեծ վերելքով է հանդես գալիս իր անվանի հայրենակցի ՝ շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարիի Կասպարովի ազգանվանակից հայազգի գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը : Նա անցկացրած 5 հանդիպումներից 4-ում հաղթել է մրցակիցիներին ու միայն մեկում է ոչ-ոքի խաղացել :Նա հիմա 5տուրից հետո վաստակած 4,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Նման արդյունք են գրանցել նաև հոլանդացիներ ՝գրոսմայստեր Յան Վերլեն ու միջազգային Յորդեն Վան Ֆորեստն,ովքեր Կասապարովի հետ բաժանում են 1-3-րդ տեղերը:՞ Տատայան Կասպարովան իր ակտիվում գրանցել է 50տոկոսանոց արդյունք ու 2,5 միավորով ընթանում է 40-րդ տեղում: Այսօր տեղի ունենալիք 6-րդ տուրում Սերգեյ Կասպարովը սպիտակներով կմրցի Յան Վերլեի իսկ նրա տիկինը Տատյանան ՝սևերով ՖԻԴԵ-ի վարպետ ,գերմանացի Պետեր Վացկերի հետ: Շվեյցարական մրցակարգով ընթացող այս մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա դեկտեմբերի 30-ին ՝ 9-րդ տուրի ավարտից հետո:

Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *