2abfe6ec022491ea21831279540910_system-of-a-down-discography-download-5

Սերժ Թանկյանի կիթառը վաճառվել է 27 հազար դոլարով

Աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանի կիթառը, որով նա նվագել է System of a Down­ ի «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) շրջագայության ընթացքում, աճուրդում վաճառվել է 27 հազար ԱՄՆ դոլարով: Այս մասին երգիչը գրել է Facebook-­ի իր էջում:

Լոս Անջելեսում կայացած «Օրրան» բարեգործական ՀԿ դրամահավաք-­ճաշկերույթի ժամանակ կազմակերպված աճուրդում վաճառված կիթառի ողջ գումարը կփոխանցվի վանաձորաբնակ կարիքավորներին: System of a Down ռոք խումբն օգնում է կարիքավոր երեխաներին և տարեցներին Վանաձորում:

Խմբի անդամները SOAD գրությամբ վերնաշապիկների վաճառքից գոյացած հասույթի մի մասը նվիրաբերել են «Օրրան»­ին` օժանդակելով վերջինիս` իրականացնելու համար ոչ բարվոք կենսապայմաններ ունեցող ավելի քան 200 երեխաներին և 100 տարեցներին ուղղված բարեգործական ծրագրերը:

Այդ վերնաշապիկներից մեկի էսքիզը խմբի մենակատար Սերժ Թանկյանի մտահղացումն էր: Վերնաշապիկների վրա պատկերված նկարները հիշատակում էին Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցը: Խումբը մոտավորապես 4500 ԱՄՆ դոլարի չափով գումար հանգանակեց «Օրրան»­-ի համար:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *