osvaldo_rios_2009_11_21

Սերիալային հայտնի դերասան Օսվալդո Ռիոսը հայտարարել է իր հայկական ծագման մասին

Ըստ որոշ աղբյուրների, Օսվալդո Ռիոսը ծագումով հայ է‌: Վերջերս իր տված հարցազրույցներց մեկում դերասանը խոստովանել է, որ իր մայրական տատիկը եղել է հայուհի, ով ծնվել է Արեւելյան Թուրքիայի Զեյթուն քաղաքում: Պուերտոռիկացի դերասան Օսվալդո Ռիոս Ալոնսոն, ծնվել է 1960 թին, Կարոլինայում՝ Պուերտո-Ռիկո երաժիշտ և մոդել է: Իր կարիերան սկսել է որպես կիթառահար և երգիչ: Հանդես է եկել Պուերտո-Ռիկոյի տարբեր երաժշտական խմբերում:

jpm4M

Ընտանիքում եղել է ամենակրտսերը: Դեռ մանկուց առողջական խնդիրների պատճառով ծնողները ստիպված նրան ԱՄՆ են տեղափոել, սակայն ապարադյուն, եւ նրանք նորից հայրենիք են վերադարձել: Մանկության ու պատանեկության տարիները Օսվալդոի համար ամենադժվարն են եղել: Ընտանիքի անդամները մշտապես նյութական կարիքի մեջ են եղել  եւ ծնողների հոգսը կիսելու նպատակով, նա ստիպված է եղել տարբեր ճանապարհներով փող հայթայթել:

NVd8Sj1s

Ուսմանը զուգահեռ, նա պլաստամսե տարաներ է հավաքել ու վաճառել, որպես օգնական աշխատել է մսամթերքի խանութում: Բարեհաջող ավարտելով համալսարանը՝ նա սկզբնական շրջանում աշխատել է որպես հոգեբան՝ դեռահասների շրջանում թերպիաներ անցկացնելով: Սակայն մի քանի տարի հետո մուտք է գործել շոու բիզնեսի բնագավառ, կիթառ է նվագել ակումբներում ու ռեստորաններում, զուգահեռ գումար է վաստակել նաեւ մոդեալային գործակալություններում: Սակայն նրա կարիերայում բեկումնային է լինում  հանրահայտ Telemundo հեռուստաընկերության պրոդյուսերների հետ հանդիպումը:

369ca7295c31

1990 թվականից նկարահանվում է լատինաամերիկյան հեռուստատեսային սերիալներում («Կասանդրա» 1992թ., «Երեք ճակատագիր» 1993թ., «Բլանկոյի այրին» 1996թ., «Գրկիր ինձ ամուր» 2000թ. և այլն):

Օսվալդո Ռիոսն ամուսնացել է երեք անգամ` դերասանուհի Սալլի Դիասի, լրագրող Կարմեն Դոմինիկսի և դերասանուհի Ջերալդին Ֆերնանդեսի հետ: Յուրաքանչյուր ամուսնությունւց ունի 1 երեխա:

Սիրավեպ է ունեցել կոլումբիացի երգչուհի Շակիրայի հետ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *